Աշնան ամբողջ շունչը երևի հենց այս օրվա մեջ էր։ Խորը աշուն էր, չքնաղ ու գունավոր։ Ծառերից թափված գույնզգույն տերևները ծածկել էին ամբողջ գետինը։ Պիտի տեսնեիք թե որքա՜ն գեղեցիկ էր կրպակի շուրջ բոլորը։ Ամեն ինչ այնքան թեթև ու նուրբ էր, ասես մի նկարիչ էր իջել երկնքից, ու կամաց կամաց, մտածելով նկարել էր այս ամենը, համադրել էր ամեն գույնը, ու այնքա՜ն ներդաշնակ, որ կարող ես ուղղակի նստել, ու հավերժ նայել այդ տեսարանին։
Այնպիսի ժամ էր, որ արևն իր լույսը տերևներին էր տվել, ու դրանց գույներն էլ ավելի պայծառ էին դարձել։
Իմ Մայքն ու Սթեյսին քայլում էին տերևների միջով, ու վայելում էին աշնան շունչը։
-Արի նստենք խոտերի մեջ։
-Լավ Մայքի։
Նստեցին գետնին, իրար կողքի, ու սկսեցին խաղալ թափված տերևների հետ։ Սթեյսին միացրեց հեռախոսի տեսախցիկն ու դրեց իրենց առաջ, էնպես, որ երկուսով պարզ երևան, ու նստեց Մայքի կողքին։
-Երբևէ տերև չորացրե՞լ ես գրքի մեջ։
-Ոչ։
-Ինչո՞ւ։
-Երևի մտածում էի, որ ամեն տարի նույն տերևներից թափվում են։ Մի խոսքով անիմաստ եմ համարել։ Ավելի ճիշտ չեմ էլ մտածել այդ մասին։
-Իսկ գիտե՞ս, թե ինչքան հետաքրքիր է, երբ մի տերև ես ընտրում, նրա հետ մի հիշողություն կապում, հուշերդ կիսում նրա հետ, ու պահում մի գրքի մեջ, որը հաճախ ես կարդում։ Ու ամեն անգամ գիրքը թերթելուց, տերևն իր փոքրիկ գլխիկը դուրս է հանում։ Դու էլ տեսնում ես, ու ակամայից ժպտում։ Բայց եթե անգամ դնում ես մի գրքում, որը հաճախ չես կարդում, միևնույն է, եթե անգամ տասը տարի հետո բացես այդ գիրքը, տերևը տեսնելուց զգալու ես այն, ինչ զգացել ես տերևը գրքի մեջ դնելիս։ Հնարավոր է այդ պահին աչքերդ լցվեն, կամ, կամ ժպտաս։ Հնարավոր է, որ տերևը կհանես, ու դեն կնետես, կարող է չհիշես էլ, թե ինչ հուշ կա դրա հետ կապված։ Կամ էլ, հնարավոր է նաև այն, որ արագ կդնես գրքի մեջ, ու նույնքան արագ կփակես, որովհետև չես կարողանա դեն նետել, բայց չես էլ կարողանա նայել ու նորից հիշել։ Չգիտեմ։ Ամեն ինչ կարող է լինել։
-Այնքան վստահ ես խոսում, որ ինչպես հասկացա նման բան արել ես հա՞։
-Ոչ։
-Իսկ ինչո՞ւ ես այս ամենն ասում ինձ,-ծիծաղելով ասաց Սթեյսին,-Դու ինքդ նման բան չես արել, բայց ինձ ասում ես, թե ինչո՞ւ չեմ արել։
-Ուղղակի ուզում եմ վայելես ասածս։
-Բայց որտեղի՞ց գիտես, որ դա այդքան հաճելի կլինի։
-Պատկերացնում եմ։
-Ա՜մ, դե լավ։ Մի գեղեցիկ տերև ընտրիր, ու հենց հիմա։
-Ինչի՞ համար։
-Որ դնեմ գրքի մեջ, ու վայելեմ ասածդ։
-Լա՜վ։ Բայց ինչպե՞ս այս հազարավոր տերևների միջից մեկին ընտրեմ։ Իսկ եթե մնացածը նեղանա՞ն։
-Ուրեմն արի արդար ընտրենք։
-Ինչպե՞ս։
-Օդ շպրտենք, որը պարելով ափիդ մեջ ընկավ, դա էլ կդառնա մեր այս հուշի տերևը։
-Լավ։ Դու ափդ պարզիր, իսկ ես տերևները օդ կշպրտեմ։ Երբ տերևն ափիդ դիպչի, միանգամից կփակես, որ նույն կերպ պար գալով ձեռքիցդ չընկնի։
-Եթե մեր տերևը լինի՝ չի՛ ընկնի։
-Լա՜վ։
-Աչքերս փակում եմ։
-Ինչո՞ւ։
-Որ զգամ։
Սթեյսին աչքերը փակեց ու ափը բացեց։ Մայքը բռով տերևներ վերցրեց, ու քամուն տվեց։ Հետո նրանցից մեկը կամաց, աջ ու ձախ գնալով, ի վերջո Սթեյսիի ափի մեջ կանգնեց, նա էլ արագ փակեց ափը։
-Բռնեցի՜նք։ Դեղին ու կարմիր տերև։ Հետաքրքիր ու գեղեցիկ։
-Փաստորեն մեր հուշերի տերևը սա է հա՞։
-Ըհն։
-Հոյակապ ընտրություն։
-Հա՜։
-Սթե՜յս։
-Հա՞ Մայք։
-Վերցրու տերևներն ու օդ շպրտիր...
-Ինչի՞ համար։
-Դու պիտի տեսնես, թե որքա՜ն գեղեցիկ է այդ տեսարանը։
-Ուրեմն դու էլ ինձ հետ կանես հա՞։
-Կանեմ։
Վերցրեցին լիքը տերևներն ու օդ շպրտեցին։ Գույնզգույն հեքիաթ։
Պարկեցին տերևների մեջ։
-Մանկությունը վերադարձել է հա՞։
-Իհարկե։ Մանկությունը միշտ է մեր ներսում։ Ուղղակի երբ մեծանում ենք, մոռանում ենք նրա գոյության մասին։ Նա էլ քնում է այն հույսով, որ դեռ կհիշեն իր մասին։ Հաճախ այդպես էլ քնած է մնում։
Սթեյսին պոկեց խատուտիկն ու փչեց Մայքի վրա։ Հետո Մայքը բռնեց թռչող նամակը։
-Փոքր ժամանակ բռնում էինք նամակն ու փորձում կարդալ։
-Հա, ու ինչ-որ բաներ էինք հորինում, թե իբր կարդացել ենք։
-Գիտե՞ս Սթեյս, մենք կարդացել ենք այն, ինչ երազել ենք կարդալ, ինչ ցանկացել ենք լսել։
-Ճիշտ ես։ Բռնում էինք, ու ժպիտով մտածում, որ դա երևի մեր սիրելի մարդկանցից մեկի կողմից է։ Ինքներս մեզ խաբելով կարդում էինք, իսկ հետո մի բան էլ մենք էինք ասում, ու նամակը բաց թողնում։ Հույսով, որ դա կհասնի նրան, ում ուղարկել ենք։ Հետո նամակը թռչում էր, ու հայտնվում մի ուրիշ երազկոտ հիմարի ձեռքում։
-Կարևորը գիտե՞ս որն է։
-Որը՞։
-Որ մենք հավատում էինք, որ կհասնի։ Թեկուզ այդ չնչին հավատի համար, արժեր երազկոտ հիմար լինել։
-Դե հա ճիշտ ես։ Դու միշտ ճիշտ ես։
-Ոչ միշտ, բայց հաճախ։
-Ինձ համար միշտ։
-Լավ սիրելիս։
-Մա՜յք, մանկությունը չքացել է աշխարհի երեսից։ Էլ ոչ մեկ նամակ չի բռնում, էլ ոչ մեկ չի խաղում։
-Քայլում ենք մանկության փողոցներով, ու ափսոսում, որ հիմա չկա այն նույն ջերմությունը, որ կար առաջ։ Հիմա չկա պատուհանի տակ գոռացող երեխայի ճիչը, որ մեզ բակ է կանչում։ Չկա վազող ու ընկնող երեխաների լացի ձայնը, չկա մինչև գիշերվա կես գոռացող թաղի մանուկների ձայնը։ Ծառերն ու թփերը իրենց տեղերում են, բայց էլ թաքնվող չկա։ Գնդակները նկուղներում փտում են, պարանները երևի հիմա մի հսկա ցախի կույտ են կապել։ Ու մենք մեր մանկությունով մի ցախի կույտ ենք կապել...
Էլ ոչ ոք դուրս չի գալիս խաղալու։ Ասում են մեծ ենք, ամոթ է, մեր ի՞նչ տարիքն է, բայց չեն գիտակցում, որ մարդ բոլոր տարիքներում դեռ էլի մի քիչ մանուկ է մնում, հոգու խորքում թեկուզ։ Ու յուրաքանչյուր տարիքում էլ մարդ կարող է դուրս գալ փողոց ու ջրոցի խաղալ, կարող է հավաքել իր առաջվա թիմն ու ֆութբոլ, կամ գործնագործ խաղալ, կարող է թաքնվել նույն թփի ետևում, չնայած որ արդեն կերևա...
Հաճելի է ամեն վայրկյան մանկությունը կողքիդ պահելը, ու պետք եղած պահին դրա մեջ մտնելը։ Ավելի հաճելի է դրա միջից դուրս չգալը, կամ գոնե կիսով չափ դրա ներսում լինելը։
-Գիտե՞ս ինչ եմ ուզում գոռալ։
-Ի՞նչ։
-Մարդի՜կ, մի՛ դադարեք լինել մանուկ։ Տարիքը պայմանական, անիմաստ ու անպետք թիվ է, կարևորը հոգու երիտասարդությունն է։ Դուրս եկեք բակ ու խաղացեք։ Ընկեք ու ծիծաղեք այնպիսի վերքերի վրա, որոնք առաջ ստիպում էին ճչալ ու լաց լինել,-Սթեյսին ձեռքերը բացել ու գոռում էր,- Գոռացե՛ք, գոռացեք երեխայի պես։ Մինչև կյանքի վերջին վարկյանը դեռ կարող եք լինել մանուկ։ Մոռացե՛ք ամեն ինչի մասին, կյանքն ու խաղը բակում ձեզ են սպասում։ Փնտրե՛ք նրանց, իսկ եթե չգտնեք, ապա նրանք թփերի ետևում են թաքնվել...
-Իմ Սթեյսի՜, իմ մանուկ ու մեծ, իմ խելառ ու համեստ, իմ իմ իմ չքնաղ Սթեյսի,-Մայքը գրկեց Սթեյսիի գլուխն ու հենեց կրծքին։
-Մայքի ես քեզ շատ եմ սիրում։
-Ես էլ քեզ Սթեյս, կյանքիցս շատ։
-Սա իմ կյանքի լավագույն աշունն էր։
-Ինչո՞ւ։
-Որովհետև առաջին անգամ եմ նկատում, թե որքան գեղեցիկ է աշունը...

YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...