Մաս 25

104 11 4
                                    

Առավոտը բացվեց այնքան հիանալի, որքան ձմեռվանից հետո, ձնծաղիկի փոքրիկ գլխիկն է բացվում։
Սթեյսին բացեց հոգնած կոպերն ու տեսավ, որ Մայքը չկա։ Նստեց անկողնու վրա, ու հենց այդ պահին Մայքը մտավ սուրճի երկու բաժակ սկուտեղի վրա։
-Բարի լույս աշխարհի ամենաքնքուշ կնոջը։
-Բարի լույս սիրելիս։
-Ինչպե՞ս քնեցիր։
-Անկրկնելի։
-Հիմա ավելի անկրկնելի առավոտ կդառնա։ Սուրճ անկողնում։
-Օ՜, իմ ամուսինն այս ինչքա՞ն է ինձ երես տալիս։
-Նա ուղղակի քեզ շատ շատ է սիրում։
Սուրճը տվեց աղջկան։
-Ես էլ նրան։ Կարելի՞ է համբուրել ամուսնուս։
-Ես կասեի պարտադիր է։
Սթեյսին բաժակը ձեռքին մի քիչ առաջ ձգվեց, մի քիչ էլ Մայքն ու համբույր։
-Էնքան սիրուն էիր քնած։
-Հա՞։
-Ըհն։ Չհաշված թերությունները։
-Ի՞նչ թերություն։
-Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Դու շատ սիրուն էիր, բա՜յց...
-Բայց ի՞նչ Մայք։
-Ոչ ոչ, չեմ ասի, մոռացիր։
-Մա՜յք, ի՞նչ է եղել։
-Ասե՞մ։
-Ասա՜։
-Էնպես էիր խռռացնում, որ քունս լրիվ փախել էր։
-Ի՜, ես չեմ խռռացնում։
-Լավ լավ եղավ։
-Մայք յա՜, ասում եմ չեմ խռռացնում։
-Առհասարակ քնած մարդիկ իրենց խռռոցը չեն լսում, ու սովորաբար միշտ կռվում են դիմացինի հետ, ասելով, որ իրենք չեն խռռացնում։
-Մայք խաբում ես չէ՞։
-Ինչո՞ւ պիտի խաբեմ։
-Որ հոգիս հանես։
-Լավ դե Սթեյս, դա սովորական բան է։ Անհարմար դիրքով ես պառկել երևի։
-Չեմ հավատում մեկ է։
-Հա հա, սուրճդ խմիր։
-Ու կխմեմ։
Աղջիկը բաժակը մոտեցրեց շուրթերին, բայց նորից իջեցրեց։
Հոգոց հանեց ու տխուր ասաց,-Խաբո՛ւմ ես։
-Ասացի այո՛, խաբում եմ, սուրճդ խմիր։
-Ուֆ դե Մա՜յք, ախր էնպիսի բան ես ասում, որ սուրճ խմելս չի գալիս։ Շա՞տ ուժեղ էի խռռացնում։
-Դե շատ բարձր, և հետո գիշերվա չորսից արթնացել եմ։
-Այդքան երկա՞ր։
-Ըհն։ Բայց մի նեղվիր, ոչինչ։ Ես քեզ մեկ է սիրում եմ...քո խռռոցով հանդերձ։
-Ձե՞ռք ես առնում։
-Ոչ սիրելիս։ Ես անկեղծ եմ։
-Չէի՞ր կարող ինչ-որ բանով բերանս փակել։
-Մտածեցի կխեղդվես։
-Լաց կլինե՜մ,-Մայքը սկսեց ծիծաղել,-Ինչո՞ւ ես ծիծաղո՜ւմ։ Ես տանջվում եմ, իսկ դու ծիծաղում ես։
-Չես պատկերացնի ինչքան ծիծաղելի տեսք ունես, երբ տառապում ես հիմար բանի համար։
-Դա հիմար բան չէ։
-Հա չնայած իսկապես հիմար բան չէ, այս գիշերն ասենք անցավ, իսկ հետո ես ի՞նչ եմ անելու։ Ինչքա՜ն գիշերներ դեռ պիտի լուսացնեմ։
Սթեյսին տխուր կախեց գլուխը, սուրճը դրեց սկուտեղի մեջ։
-Չեմ ուզում խմել,-ընկճված ասաց նա,-Իսկ դու պառկիր ու մի քիչ քնիր, ես վեր կկենամ։
Նա այնքան տխուր էր, որ Մայքի վրա անգամ ազդեց նրա այդ վիճակը։
-Խմիր սուրճդ, արդեն սառել է։ Էդպես ես սիրում չէ՞։
-Չեմ ուզում խմել։
-Դու լրիվ գիժ ես։
-Ինչո՞ւ։
-Սա մեր երկրորդ գիշերն է միասին, եթե խռացնեիր, այն ժամանակ կասեի, ոչ թե հիմա։
-Խաբո՞ւմ ես։
-Բա ի՞նչ եմ անում։
-Կսպանե՛մ քեզ,-Մայքը սկսեց ծիծաղել,-Ո՞նց համարձակվեցիր նման բան ասել հը՞ն։
-Կարևորը լավ վախեցար, ու ծիծաղեցի։
-Այդպես հա՞։
Սթեյսին վերցրեց արդեն սառած սուրճի բաժակն ու լցրեց Մայքի գլխին։ Նրա բերանը բացվեց, իսկ Սթեյսին իրենից գոհ նստեց։ Երբ Մայքը նայեց նրան, լեզու հանեց Մայքին։
-Խոզը մնում է խոզ։
-Ոչ մի բան մի ասա, ավելի լավ է խոստովանիր, որ արժանի էիր։
-Իսկ դու ավել-պակաս խոսելու փոխարեն, վերջին խոսքդ ասա։
-Սպանելո՞ւ ես։
-Բա ի՞նչ եմ անելու։
Մայքը թռավ Սթեյսիի վրա, ու սկսեց խուտուտ տալ նրան։
-Մի՛ արա, մի՛ արա Մայք,-ծիծաղից թուլանալով ասաց Սթեյսին։
-Քեզ տեղն է խոզուկ։
Շարունակում էր խուտուտ տալ, հետո գրկեց Սթեյսիին։
-Շունչս կտրվում էր խելագար։
-Բան չկա։ Կարևորը լավ ուրախացանք։
-Կյանքիս ամենախենթ առավոտն էր։
-Դեռ ինչքա՜ն նման առավոտներ են լինելու։
-Հա, բայց պիտի ուրիշ բան մտածես։ Խռռացնելու ստով էլ չես խաբի։
-Ոչինչ, ուրիշ բան կմտածեմ։
-Եղավ եղավ։ Դե քեզ տեսնեմ։
-Լավ դե արի վեր կենանք, արդեն ուշ է։
-Ինչ-որ տեղի՞ց ենք ուշանում։
-Դու պարի ես։
-Ճի՜շտ է։ Մեռացել էի։
-Դե վեր կաց պատրաստվիր, ես էլ տաքսի զանգեմ։ Կտանեմ քեզ պարի, ես էլ հետո կգնամ Դեյվիդի մոտ։
-Շատ լավ։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավTempat cerita menjadi hidup. Temukan sekarang