Մի քանի օր հիանալի հանգստից հետո վերադարձի ճանապարհ ընկան։ Մարիան էր ղեկին, իսկ Մայքն ու Սթեյսը ետնամասում էին նստել։ Ուզում էին իրար կողքի լինել։ Մայրամուտի ժամն էր մոտենում։ Քիչ-քիչ երկինքը սկսում էր կարմրավուն երանգով պատվել։ Պատուհանից նայում էին կարմիր երկնքին ու զմայլվում։
-Ինչ սիրուն է չէ՞։
-Շատ։
-Բայց տխուր է, որ արևը մայր է մտնում։
-Մայրամուտը երևի ամեն անգամ իր հետ շատերի հոգուն է մայրամուտ բերում։ Հետո գալիս է գիշերը, ու մարդիկ ընկնում են մտքերի գիրկը, երազում՝ "Երանի մայրամուտ չլիներ"։
Ամենագեղեցիկ երևույթներից մեկն է մայրամուտը, ու այնպիսինը, որ կլանում է, որ վարակում է իր գեղեցկությամբ, որ դառնում է կախվածություն, ու ուզում ես անվերջ նայել։ Ուզում ես չկտրվել ամեն մի վայրկյանից, որ կարող ես նայել այդ հրաշքին։
Ու երանի մայրամուտի շողերն ամեն մեկի հոգուն գեղեցկություն ու հանգստություն բերեն։ Թող բոլոր սիրահարները նայեն դրան, ու զմայլվեն, ու թող ոչ ոք դրան նայելիս մայրամուտ չապրի...
-Մայրամուտը մարդկանց ներսում մայրամուտ չանի...Ի՜նչ բառեր էին...
-Հավանեցի՞ր։
-Շատ։ Խորն էին։
-Նայում ես տեսարանին, հիանում, բայց արևը գնում է, ու մնում ես հիշողության հետ։ Հիշում ես նրա այդ հիանալի ու նրբագեղ երանգներն ու հասկանում ես, որ գնաց...
-Արի չնայենք։ Ես չեմ ուզում մայրամուտ տեսնել։
-Սթեյս, նույնիսկ դրա մեջ պիտի ինչ-որ բան գտնես։ Նայիր, մենք հիմա զմայլվում ենք դրանով։ Դա լրիվ արվեստի աշխատանք է։
-Բայց արևածագն ավելի՛ շատ հույս է տալիս, քան մայրամուտը։ Մայրամուտը մի տեսակ ամեն ինչ տանում է...
-Բայց իմացիր, որ այդ նույն արևն առավոտյան էլի պիտի ծագի։
-Դե հա ճիշտ ես, բայց միևնույն է արևածագն ավելին է։ Արի չնայենք, ես չեմ ուզում մայրամուտ տեսնել, չեմ ուզում, որ տանի, ու չեմ ուզում ներսումս մայրամուտ լինի։
-Դե եթե էդպես ես ուզում, թող էդպես լինի։
-Ըհն։
-Այդ ի՞նչ եք այդպես խոսում։
-Մայրամուտից։
-Օ՜, ռոմանտիկներ։ Կես ժամից կհասնենք։
-Իսկապե՞ս, ինչ արագ անցավ ժամանակը։
-Դե դուք իրար հետ կորցնում եք ժամանակի զգացողությունը։
-Հենց էդպես էլ կա։ Այս տղայի կողքին ես մոռանում եմ ամեն բան։
-Երանի ձեզ աղունիկներ։
-Լավն ենք չէ՞։
-Այո Մայք, շա՜տ։
-Երբ հասնենք կգա՞ս մի քիչ քայլենք։
-Չե՞ս հոգնել։
-Ամենևին։
-Ուրեմն կքայլենք։
-Եթե դու հոգնել ես կարող ենք թողնել մի ուրիշ անգամ։
-Ոչ կքայլենք։
-Լավ Մայքի։***
Հասան տեղ։ Մարիան Մայքին ու Սթեյսիին աղջկա տան մոտ իջեցրեց, ու գնաց։ Ճամպրուկը տուն տարան։ Սթեյսին արագ ուտելու բան պատրաստեց, կերան, ու դուրս եկան տանից։
-Սթեյս ուզում եմ քեզ մի բան ասել։
-Ասա։
-Ավելի ճիշտ հարց ունեմ քեզ։
-Լսում եմ,-գլխով անելով։
-Պատրա՞ստ ես մայր դառնալ։
-Օհ, ինչ միանգամից։
-Դե հա, եթե կարող եմ միանգամից հարցնել, ապա էլ ինչո՞ւ սարեր ու ձորեր ընկնեմ։
-Ճիշտ ես անում։ Իսկ ինչ վերաբերվում է մայրիկ դառնալուն, չգիտեմ։ Երևի թե այո։ Իսկ դու հայրիկ պատրա՞ստ ես դառնալ։
-Ես անգամ ուզում եմ։
-Լո՞ւրջ։
-Հա Սթեյս, ուզում եմ փոքրիկ բոքոնիկներ վազեն մեր տնով, ու ուզում եմ վայելել այն պահը, երբ մեր երեխաները քեզ մայրիկ կկանչեն։
-Մա՜յք,-Սթեյսը գրկեց նրան։
-Սթեյս դու պիտի իմ երեխաների մայրիկը դառնաս։ Մենք պիտի շա՜տ երեխաներ ունենանք, ու պիտի նրանց տանք այն, ինչ կա մեր մեջ։
-Մայք ես չգիտեմ ինչքանով եմ պատրաստ դրան, բայց եթե հանկարծ հղիանամ, խոստանում եմ լավ մայրիկ դառնալ։
-Սթեյս ես անգամ չեմ էլ կասկածում։ Դու աշխարհի ամենալավ, ամենահոգատար ու ամենագեղեցիկ մայրիկն ես դառնալու։
-Այդքան վստահո՞ւմ ես ինձ։
-Շատ, իսկ դու ի՞նձ։
-Ինձնից շատ։
-Հոյակապ է մայրիկ։
-Իսկ ի՞նչ կուզես դնել մեր երեխաների անունները։
-Եթե տղա ունենամ ուզում եմ իմ անունով կոչել։
-Լո՞ւրջ,-սկսեց ծիծաղել։
-Հա լուրջ, ուզում եմ որդիս իմ անունն ունենա։
-Լավ իսկ եթե աղջի՞կ։
-Դա կարող ես դու ընտրել։
-Լա՜վ, ի՞նչ կասես, եթե ասենք Արինա լինի։
-Ես ավելի շատ Սթեյսիի կողմնակիցն եմ։
-Մա՜յք, դու գժվե՞լ ես,-ծիծաղը չէր դադարում,-Ուզում ես մեր երեխաներին մեր անուններո՞վ կոչենք։
-Իսկ ի՞նչ կլինի։
-Ոչ մի բա՜ն, բայց դա այդքան էլ հետաքրքիր չի լինի։
-Իսկ դու փորձիր հետաքրքրություն գտնել։ Մենք կտարբերվենք բոլորից։
-Իսկ ինչո՞ւ ես դու միշտ ուզում տարբերվել։ Օրինակ ես ուզում եմ նորմալ մարդու պես ապրել, ուզում եմ լինել բոլորի պես։
-Պետք չի։
-Ինչո՞ւ։
-Նորմալ մարդիկ չար են։ Նորմալ մարդիկ հիմա ապրում են չապրելուն համարժեք, իսկ ես ուզում եմ, որ մենք տարբերվենք բոլորից, ու ապրենք յուրահատուկ ձևով։
-Ուզում ես ե՞ս էլ տարբեր լինեմ։
-Դու արդեն տարբեր ես։
-Չնայած այո, քո շնորհիվ ես իմ կամքից անկախ տարբեր դարձա։
-Մենք տարբեր ենք ու...
-Ուրի՜շ։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ Մայքի։
Մայքը Սթեյսիին իր գիրկն առավ, ու համբուրեց երջանկությունից փայլող աղջկան։
![](https://img.wattpad.com/cover/219211127-288-k903987.jpg)
YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...