Մաս 19

114 9 14
                                    

Արդեն երեք չորս օր է չէին տեսնվել։ Մայքը սպասում էր վերքերը լավանան, նոր հանդիպեն, որ Սթեյսը չտխրի իրեն էդպես տեսնելու համար։
Ու ահա այսօր Մայքը վերջապես իրեն լավ էր զգում, ու որոշեց Սթեյսիին մի տեղ հրավիրել։ Շատ էր կարոտել։

Սթեյսը անգործ նստած էր տանը, երբ Մայքը զանգեց։
-Կարո՞ղ եմ իմ Սթեյսիին մի տեղ հրավիրել։
-Իսկ ո՞ւր ես ուզում հրավիրել։
-Դե երբ նրան տեսնեմ արդեն պարզ կդառնա։
-Ե՞րբ ես ուզում տեսնել։
-Կես ժամից։
-Կես ժամից կտեսնես։
-Դե առայժմ։
-Առայժմ։

Սթեյսին սկսեց հագնվել, որ դուրս գա տանից։ Կես ժամ անց հանդիպեցին կրպակի մոտ։ Մի-մի բաժակ սուրճ գնեցին ու քայլեցին դեպի կինո։
Նստեցին մեջտեղի շարքերից մեկին, ու ֆիլմը սկսվեց։ Ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսն իրեն մոռացած, մնացածին էր օգնում, բայց երբ հերթը հասավ իրեն օգնելուն, բոլորը լքեցին, ու նա մենակ մնաց։
Ֆիլմից ազդված դահլիճը քայլ լռության մեջ էր։ Ավարտից հետո Սթեյսն ու Մայքը դուրս եկան ու գնացին զբոսանքի։
-Ինչ ահավոր բան է չէ՞ կյանքը։
-Ըհն։
-Նա էր սխալ, պիտի ոչ մեկին էլ չօգներ, որ վերջի պահին մենակ չթողնեին։
-Քո կյանքում նման դեպքեր չե՞ն եղել։
-Ես անգամ շրջապատ չեմ ունեցել, որ օգնեի որևիցե մեկին, կամ օգնություն ստանայի ինչ-որ մեկի կողմից։
-Իմ կյանքում մի դեպք է եղել։ Դե դա այդքան էլ ծայրահեղ դեպք չէր, բայց շատ է տպավորվել ուղեղումս։
-Իսկ ի՞նչ է եղել։
-Ես, որ միշտ շուրջս էի նայում, որ նկատեի ավտոբուսից ուշացած մարդկանց, որոնք շնչակտուր դեպի շարժվող ավտոբուսին էին վազում, մի օր ինքս ուշացա ավտոբուսից։ Սակայն ոչ ոք չնայեց շուրջը, տեսնելու համար, որ գուցե այդ օրն էլ ես էի ուշանում։ Ու ավտոբուսն առաջ շարժվեց առանց ինձ։
Կյանքում առաջին անգամ ուշացա, ու ավտոբուսը չսպասեց ինձ։ Ես դրա ներսում չէի, որ նայեի ուշացող մարդկանց, ու վարորդին իմաց տայի սպասել։ Ես մտածում էի "Ինչի՞ համար է այսպես։ Ամեն անգամ, երբ ես շուրջս եմ նայում, բազում մարդկանց եմ ուշանալիս տեսնում, իսկ այս անգամ շուրջս նայելիս ես միայն ի՛նձ տեսա"։
Միակ ուշացողը ես էի...
Մտածում էի գուցե այսքան ժամանակվա ամենաուշացողն էի ես։ Մի գուցե ամենակարևոր տեղից էի ուշանում։ Ու գուցե հիմա էլ ի՛նձ էր պետք, որ մեկը նկատեր ինձ, որ ձայն տար, ու օգներ։
Ու կանգառում միայնակ կանգնած, ես նայում էի արդեն հեռացած ավտոբուսին, ու հասկանում, որ ամեն անգամ պիտի ճիշտ պահին ճիշտ տեղում լինես, թե չէ կուշանաս, ու էլ ոչ ոք չի սպասի քեզ։
Ու սկսեցի վազել։ Վազել, որ գոնե ոտքով հասնեմ, որ հասնեմ, ու գուցե մեկն ինձ ներում հայցի...
Ու հասա։ Ես հասա, ու կարողացա ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։ Քիչ անց պատուհանից տեսա, որ ավտոբուսը նոր-նոր տեղ հասավ։
Երևի ճիշտ էր իմ ուշանալը։ Գիտե՞ս ինչ սովորեցի։ Որ եթե կորցրել ես շանսդ, դա դեռ կյանքի վերջը չէ։ Եթե կողքիդ չկան մարդիկ, պիտի քո ամբողջ ուժն օգտագործես, որ կարողանաս միայնակ էլ արդյունքի հասնել։ Պիտի էլի՛ փորձես, պիտի պայքարես։ Ու գուցե քո պայքարը քեզ ավելի մեծ հաղթանակի տանի, քան ավտոբուսը...
-Տպավորիչ էր, բայց կարելի՞ է իմանալ, թե որտեղից էիր ուշանում։
-Հիվանդանոցից։
-Ի՞նչ էր պատահել։
-Դեյվիդը վթարի էր ենթարկվել իմ մեքենայով։ Մեքենայիս արգելակները չէր աշխատել, ու նա սյունի էր հարվածել։ Շատ վատ վիճակում էր։ Երիկամն էր վնասվել։ Ես ինձ մեղավոր էի զգում, որովհետև իմ մեքենայի պատճառով էր եղել այն, ինչ եղել էր։
-Իսկ դու հասար ու...
-Ես հասա ու կարողացա փրկել նրան։
-Ու ինչպե՞ս։
-Կլինի՞ հետո ասեմ։
-Ինչո՞ւ հետո։
-Երևի հիմա դրա ժամանակը չէ։
-Թեման արդեն բացվել է, կարող ես ասել։
-Լավ։
-Ո՞ւ։
-Ես վիրահատվեցի, ու իմ երիկամը նրան տվեցի։
-Ի՞նչ։
-Հա, բայց խնդրում եմ նրա մոտ այս թեմայից հանկարծ չխոսես։ Նա ասում է, որ ինքն իրեն չի ներում դրա համար։ Որ ավելի լավ կլիներ մեռներ, քան իմ երիկամը հեռացնեին։
-Ուրեմն այն սպին, որ տեսա...
-Դանակից չէր։
-Հավատս չի գալիս, որ նման բան ես արել։
-Ուրիշ տարբերակ չկար։ Կամ պիտի մի երիկամիցս հրաժարվեի, կամ ընկերս կմեռներ։
-Չգիտեմ ինչ ասել։ Ես ուղղակի հպարտ եմ քեզանով։ Բայց...
-Ես լավ եմ։ Ես ոչ մի խնդիր չունեմ։
-Հաստա՞տ Մայք։
-Այո Սթեյս։
-Չխաբե՛ս ինձ։
-Չեմ խաբում։ Ամեն ինչ լավ է հիմա։
Սթեյսը Մայքի թևի տակ մտավ ու ամուր գրկեց նրան։
-Ես հպարտ եմ քեզնով, ես սիրում եմ քեզ։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավTempat cerita menjadi hidup. Temukan sekarang