Առավոտը բացվեց։ Մի ընտանիքում զարթուցիչն էր զնգում, մյուսում մայրն էր ձայն տալիս։
-Զարթնի՜ր, նախաճաշի ժամն է։
-Հիմա վեր կկենամ մամ։
Իսկ Սթեյսին անջատեց զարթուցիչն ու նորից քնեց։Մի ժամ հետո արթնացավ, նայեց ժամին ու տեսավ, որ տասն է լինում։ Վեր կացավ ու հագնվեց։ Գնաց խոհանոց, որ ուտելու բան պատրաստի։ Հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հոր կենդանի դիակն էր պառկած, իսկ կողքին օղու շշեր էր ընկած։ Մի պահ կանգ առավ, նայեց քնած հորը, հետո նորից քայլեց առաջ, ու մտավ խոհանոց։ Անգամ ախորժակ չունի մի բան ուտելու։ Թեյնիկով ջուր դրեց գազօջախին, որ թեյ խմի։ Թեյը պատրաստեց, նստեց, որ խմի, երբ հայրը մտավ խոհանոց։
-Ինձ էլ ուտելու բան տուր։
Աղջիկը կանգնեց, իր թեյը դրեց հոր առաջ ու դուրս եկավ տանից։ Սկսեց քայլել, ու մտավ մոտակա խանութը։
-Ինձ դառը սառը սուրճ կտա՞ք։
-Հիմա։
Գնեց սուրճն ու դուրս եկավ։ Շարունակում էր ճանապարհը, երբ կանգ առավ։ Արագ հանեց հեռախոսն ու զանգեց Մայքին։ Մի քանի զանգ գնաց, բայց վախեցավ ու անջատեց։ Իսկ եթե պատասխանի ի՞նչ պիտի ասի, ավելի լավ է չզանգի։ Հանկարծ նկատեց, որ նույն համարից զանգ է գալիս։ Ի՞նչ պիտի աներ հիմա։ Ուզում էր վերցնել, բայց անջատեց։"Հաստատ նա է",-մտածում էր Մայքը։
Աղջիկը քայլեց երեկվա փողոց։ Այստեղ ակնթարթային, բայց հիանալի հիշողություն ուներ։ Նստեց նույն տեղում, որտեղ երեկ, ու ավելի ճիշտ մի՛շտ էր նստում։ Նա ամեն օր տան մշտական վեճից հետո էստեղ էր գալիս ու նստում։ Նստեց, ու նայեց նույն տեղին, որտեղ երեկ Մայքն էր նստած։ Դատարկ էր...
Այդ տեղը մշտականից ավելի դատարկ էր...
-Սուրճը դա՞ռը։
Աղջիկը շրջվեց, ու տեսավ շնչակտուր Մայքին, ով ձեռքերը ծնկներին դրած հևում էր։
-Չեմ ուզում, արդեն խմել եմ։
-Ես չեմ խմել, չե՞ս ընկերակցի։
Աղջիկը երկար նայեց նրան։
-Լավ։
-Հիանալի է։
Տղան վազեց ու նույն կրպակից երկու սուրճ գնեց։ Մոտեցավ ու նստեց իր երեկվա տեղում։
-Լցվեց,-ասաց աղջիկը։
-Ի՞նչ։
-Ոչ մի բան։
-Ինչ-որ բան ասացիր։
-Քեզ թվաց։
-Հա՜, լավ ներիր։
-Կարիք չկա։ Շնորհակալ եմ սուրճի համար։
-Կարիք չկա։
-Ինչո՞ւ ես էստեղ։
-Գիտեի, որ քեզ էստեղ կգտնեմ։
-Ուզում էիր գտնե՞լ։
-Այո։
-Ինչի՞ համար։
-Չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։
Սթեյսին սկսեց ծիծաղել, իսկ տղան ժպիտով նրան էր նայում։
-Ես լուրջ եմ ասում։
-Այո գիտեմ։
-Էլի ծիծաղիր։
Աղջիկը դադարեց ծիծաղել, բայց զարմացած ժպիտով տղային էր նայում։
-Ինչո՞ւ։
-Ուզում եմ ծիծաղես։
-Առանց պատճա՞ռ։
-Իսկ դա պարտադի՞ր է։
-Կարծում եմ այո։
-Դու երբևէ առանց պատճառի չե՞ս ծիծաղել։
-Քիչ եմ ծիծաղում։
-Ես բախտավոր եմ։
-Ինչո՞ւ։
-Երևի հազվադեպ մարդկանցից եմ, ով քեզ ծիծաղելիս է տեսել։
-Ես կասեի հազվադեպն ես։
-Ուզում ես ասել միա՞կը։
-Ինչո՞ւ ոչ։
-Աշխատիր միշտ ծիծաղել, դու սքանչելի ես ժպտում, իսկ, երբ ծիծաղում ես լիաթոք ու սրտանց, ուղղակի տանում ես...
-Տանո՞ւմ եմ։
-Հա, տանում ես։
-Ո՞ւր։
-Չե՛ս հասկանա։
-Իսկ դու բացատրիր, կամ սովորեցրու հասկանալ։
-Չեմ կարող, երևի մի օր, մի ինչ-որ պահի կհասկանաս։
-Դու էլի տարբեր ես։
-Իսկ դու ուրիշ։
-Ինչո՞վ եմ ուրիշ։
-Թեկուզ միայն ժպիտով, բայց ո՛չ միայն ժպիտով։
-Է՞լ։
-Հոտով։
-Հոտո՞վ։ Դիտմամբ ես ասում, որ էլի ծիծաղե՞մ։
-Լուրջ եմ ասում, բայց ծիծաղիր։
-Լսիր ես անգամ նորմալ օծանելիք չունեմ, որ ցանեմ ինձ վրա։
-Ես օծանելիքի մասին չեմ խոսում։
-Իսկ ի՞նչ հոտ։
-Քո։ Քո հատի մասին։ Ամեն մարդ իր հոտն ունի, ու քո հոտը յուրահատուկ է։
-Եվ ի՞նչ հոտ է իմ հոտը։
-Քեզ պես ուրիշ, ոչ մեկից նման հոտ չեմ առել։
-Ինչպե՞ս ես առնում այդ հոտը։
-Չգիտեմ, զգում եմ ուղղակի։
-Փաստորեն կարող եմ չնեղվել նորմալ օծանելիքի բացակայությունից։
-Հավատա դու օծանելիքի կարիք չունես։
Աղջիկը նայում էր տղայի աչքերին։
-Իսկ սուրճը սառում է, արագ խմիր։
-Արդեն սառել է։
-Բայց դու սիրում ես, երբ դեռ գոլորշին երևում է չէ՞։
-Ի՞նչ արած, էլ գոլորշին հետ չեմ բերի։ Պիտի սառը խմեմ։
-Քեզ համար հաճելի՞ է տաք սուրճ խմելը։
-Ավելի, քան սառը։
-Թույլ կտա՞ս քեզ համար տաք սուրճ գնել։
-Ոչ։
-Ինչո՞ւ։
-Առաջին հերթին կարիք չկա, և հետո դու աղջիկ ես, ու ես չեմ ուզում վատ վիճակում հայտնվել։
-Ես ընդամենը ուզում եմ հյուրասիրել։
-Պետք չի։
-Խնդրում եմ։
Տղան ոչինչ չասաց, աղջիկը վեր կացավ ու վազեց կրպակ, տաք սուրճ գնեց ու ետ գնաց։
-Ահա վերցրու։
-Հիմա սա աղբը գցեմ ու գամ։
-Չէ՛, պետք չի աղբը գցել։ Տուր ես կխմեմ։
-Երրորդ բաժակը կլինի։
-Այսօր էլ չեմ խմի, ոչինչ։
-Այսինքն հետո մենա՞կ եմ խմելու։
-Ինչո՞ւ, մտածում ես, որ պիտի դեռ էլի՞ իրար հետ մնանք։
-Դե՞մ կլինես։
-Ուզում ես ճի՞շտն իմանալ։
-Այո։
-Դեմ չեմ լինի։
-Քայլե՞նք
-Քայլենք։
Սկսեցին քայլել ժպիտը դեմքներին։ Սթեյսին անընդհատ մտածում էր, թե այդ ինչպե՜ս, ինչպե՞ս է, որ նա ժպտում է։ Իսկ Մայքը, նա ուղղակի վայելում էր աղջկա ժպիտը։
-Մայք դու բարի մարդ ես։
-Իրո՞ք։
-Ըհն։ Մի՞շտ ես օգնում մարդկանց։
-Երբ կարողանում եմ։
-Ինձ թվում է դու միշտ կարողանում ես։
-Ինչո՞ւ ես այդպես մտածում։
-Ուղղակի։ Ինչքան որ հասցրել եմ ճանաչել քեզ, զգում եմ, որ ձեռք մեկնող ես։
-Կողքից ավելի լավ է երևում, չգիտեմ։ Լավ դա այն կողմ, ինձ ասա տեսնեմ ինչո՞վ ես սիրում զբաղվել։
-Պատկերացրու, որ ոչնչով։ Ինձ ոչինչ չի ձգում։
-Այդ դեպքում ամբողջ օրն ինչո՞վ ես զբաղվում։
-Քայլելով։
-Ուրեմն քայլել ես սիրում։
-Անգործությունից է։
-Բայց եթե չսիրեիր, չէիր քայլի։
-Չէի մտածել այդ մասին։ Իսկ դո՞ւ։
-Ե՜ս, ես էլ քեզ պես քայլել եմ սիրում, բայց մասնագիտությամբ ծրագրավորող եմ։
-Գիտեմ, որ լավ գործ է։
-Շատ։ Սիրում եմ մասնագիտությունս։
-Իսկ աշխատանքից դուրս միայն քայլե՞լ ես սիրում։
-Ես քանդակել եմ սիրում։
-Ուրեմն դա՞ է քո խորության գաղտնիքը։
-Գուցե և։
-Ես էլ կուզեի քեզ պես խորը լինել։
-Իրականում դու հենց էդպիսին ես, ուղղակի դու քեզ լավ չես ճանաչում։
-Ու երևի դու ինձ ավելի լավ ես ճանաչում, քան ես ինքս։
-Չի բացառվում։ Իսկ եթե լավ մտածենք, հաստա՛տ։
-Ինչո՞ւ։
-Դու քեզ ժպտալիս չես տեսել...

ESTÁS LEYENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...