Երեկո։ Սթեյսը տանը անկողնուն հենված համակարգչով էր զբաղված, իսկ Մայքը դանդաղ քայլերով տուն էր գնում, երբ վրա հասան մի քանի հոգի ու սկսեցին խփել նրան։ Գետնին ընկավ, չէր կարողանում ոչինչ անել։ Հետո սկսեցին էլ չխբել, ու նրանցից մեկը ձեռքերով ծնկներին հենվելով ասաց.
-Նվեր հայրիկիդ համար։
Շրջվեցին ու հեռացան, իսկ Մայքը արնաքամ հատակին ընկած մնաց։ Մի կերպ գրպանից հանեց հեռախոսն ու զանգեց ընկերոջը՝ Դեյվիդին։
Քսան րոպե անց Դեյվիդի մեքենան արագ կանգ առավ Մայքի մոտ։
-Մա՞յք, էս ովքե՞ր են եղել։
-Չգիտեմ։
-Արի օգնեմ վեր կաց, ես դրանց։ Գտնեմ սպանելու եմ։
-Հորս պատճառով է։
-Էլի խաղացե՞լ է։
-Բա իհարկե, ա՜խ։
-Զգույշ, զգույշ ախպերս։ Կամա՜ց վեր կաց։
Դեյվիդն օգնեց նրան տուն հասնել։ Տարավ սենյակ։ Հետևից շնչակտուր ներս մտավ մայրը։
-Բալե՞ս, էս ի՞նչ է պատահել։
-Ոչ մի բան մամ։
-Դեյվիդ դու ինձ ճիշտն ասա, կռի՞վ է արել։
-Մա՜մ, Դեյվիդին հանգիստ թող։
-Մայք ախր արյան մեջ կորած ես։
-Մա՜մ։
-Արի բժշկի գնանք։
-Մամ վերջ տուր։
-Մայք խնդրում եմ։
-Վերջ մայրիկ։ Խնդրում եմ ինձ միայն մի բաժակ ջուր տուր, կոկորդս չորացել է։
-Հա հիմա կբերեմ։
Մայրն արագ դուր եկավ։
-Դեյվ։
-Հա՞ Մայք։
-Քեզ մի բան պիտի խնդրեմ։
-Առանց խնդրելու Մայք։
-Ուզում եմ միշտ Սթեյսիի կողքին լինես։
-Չեմ հասկանում քեզ։
-Դե այսօր ինձ այնպես են ծեծել, որ մեռնելուց հազիվ պրծա, ու մի օր հնարավոր է սպանեն, ուզում եմ վստահ լինել, որ նրա կողքին ապահով մարդ կա։
-Լավ Մայք, եթե քեզ սպանեն, ապա իմացիր, որ ես նրա կողքին եմ,-ծիծաղելով։
-Ապրես։ Ա՜խ, ծիծաղելիս կողքիս ոսկորները սարսափելի ցավում է։
-Պիտի գտնեմ դրանց ու ջարդները տամ։
-Միասին կանենք։
-Բա ոնց։
Մայքը ձեռքն օդ հանեց, իսկ Դեյվիդը խբեց, ու ամուր բռնեց ձեռքը։
-Ես քեզ համար ամեն ինչ կանեմ Մայք։
-Չեմ կասկածում Դեյվ, նույնն էլ ես։
-Գիտեմ։
-Սթեյսիին ոչ մի բան պիտի չասեմ, չեմ ուզում անիմաստ անհանգստացնել։
-Ես էլ ոչ մի բան չեմ ասի, բայց եթե հանդիպեք ու էսպես տեսնի...
-Չի տեսնի, մինչև չապաքինվեմ չենք հանդիպի։ Կասեմ, որ տեղ եմ գնացել։
-Լավ, ինչպես կուզես։ Հորդ ձայնն է։
-Գնա Դեյվ, բայց նրան ասա, թող գա։
-Ինչի՞ համար։
-Ինչ ասում եմ արա։
-Լավ։
Դեյվիդը դուրս եկավ, իսկ մի քանի վարկյան անց սենյակ մտավ հայրը։ Պատերից էր բռնվում, որ գետնին չհայտնվեր։
-Այս ի՞նչ է եղել,-սկսեց ծիծաղել,-Տղաս աղջկա համար կռի՞վ է արել։
-Տեսքս լա՞վն է։
-Այնքան էլ չէ։
-Դու ցինիկ ես գիտե՞ս։
-Էյ էյ էյ, հասկացիր թե ում հետ ես խոսում։
-Գիտե՞ս որ քո պատճառով եմ այս վիճակում։
-Ի՞մ, ես ինչ եմ արե՞լ որ։
-Ինչ արել ես հերիք է։
-Ա՜, պարտքատերերն են արել երևի չէ՞։
-Ու դու այդքան հանգի՞ստ ես խոսում։
-Այո, ես քեզ զգուշացրել էի։
-Ատում եմ ինձ, որ քո որդին եմ։ Դուրս արի սենյակից։
-Ցտեսություն։
Հայրը դուրս եկավ, իսկ Մայքը սկսեց կատաղությունից դողալ, ու աչքերն արցունքոտվեցին։ Հոգնել էր...Սթեյսին համակարգիչը ցած դրեց ու զանգեց Մայքին։ Զանգը հասավ, Մայքը տեսավ, բայց չպատասխանեց։ Ուժ չուներ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես։ Զանգերը գնացին, ու այդպես էլ առանց պատասխանի անջատվեցին։
"Մի քիչ ուշ կփորձեմ, երևի հարմար չէ, որ պատասխանի",-մտածեց նա ու հանվեց, որ պարկի։ Էլի փորձեց, բայց Մայքն այդպես էլ չպատասխանեց։ Չհասկացավ թե ինչպես, բայց հեռախոսը ձեռքին քնեց։Առավոտյան վեր կացավ ու պատրաստվեց պարի գնալ։ Զանգեց Մայքին։
-Սիրելի՞ս։
-Բարի լույս Մայքի։
-Բարև։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Լավ։ Երեկ շատ անհանգիստ էի, ինչո՞ւ չէիր պատասխանում։
-Չեմ տեսել, որ զանգել ես։
-Որտե՞ղ էիր, որ չես տեսել։
-Լոգանք էի ընդունում։
-Հա՜, պարզ է։ Ես էլ չգիտեմ ինչպես էի քնել։
-Պիտի շուտ քնեիր։
-Դե ուզում էի խոսեինք, ուզում էի բարի գիշեր մաղթել քեզ։
-Ներիր, որ չեմ պատասխանել անուշս։
-Ոչինչ լավ, կարևորը լավ ես։
-Ըհն, շատ լավ եմ։
-Ես էլ պատրաստվում եմ, որ պարի գնամ։
-Հա՜։
-Կգա՞ս տեսնվենք այսօր։
-Ը՜, Սթեյս ճիշտնասած այսօր Դեյվիդին եմ խոստացել հանդիպել։
-Լավ սիրելիս, խնդիր չկա։ Դե ես արդեն գնամ, որ չուշանամ։ Համբուրում եմ։
-Ես էլ։
ESTÁS LEYENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...