Մաս 23

104 11 6
                                    

Կես տարի։ Կարելի է ասել, որ այսօր տոն է, որովհետև լրանում է կես տարին այն օրվանից, երբ Մայքն ու Սթեյսին հանդիպեցին իրար։
Մայքը Սթեյսիին ընթրիքի է հրավիրել։ Երկուսն էլ պատրաստվում են երեկոյան ռեստորան գնալուն։ Սթեյսին հագել է կարմիր զգեստ, բարձրակրունկներ, ու մազերն էլ գեղեցիկ հավաքել է։ Ու այս ամենն էլ ավելի հմայիչ էր դարձնում նրա կարմիր շրթներկը։
Իսկ Մայքը հայելու առաջ կանգնած մազերն էր ուղղում, ժամացույց էր ընտրում հագուստին համապատասխան։ Ու այսպես, եկավ ժամը յոթը, ու տաքսին կանգ առավ ռեստորանի առաջ։ Մայքը արդեն այստեղ էր, ու ժամանողը Սթեյսին էր։ Նա մոտեցավ, բացեց տաքսու դուռն ու Սթեյսը իջավ։
-Երանի ինձ Սթեյս։
-Ինչո՞ւ։
-Որ քեզ ունեմ...
Սթեյսիի աչքերը կարմրեցին։ Նա ափը հպեց Մայքի այտին։
-Էնքա՜ն լավն ես։
-Դու ուղղակի սքանչելի տեսք ունես։
-Դու էլ ես շատ գեղեցիկ Մայքի։
-Գնա՞նք ներս օրիորդ։
-Իհարկե։
Մայքը բռնեց Սթեյսիի ձեռքն ու ռեստորան մտան։ Հանգիստ ու գեղեցիկ երաժշտություն էր հնչում, ամեն ինչ յուրահաուկ էր ու ներդաշնակ։
-Խմենք մեր սիրո կենացը։
-Խմենք։
Բաժակներն իրար զարկեցին, ու խմեցին։ Մայքը բռնեց Սթեյսիի ձեռքը։
-Ուզում եմ իմ Սթեյսին միշտ այնքան գեղեցիկ լինի, որքան հիմա է, ու թող աչքերդ երբեք իրենց փայլը չկորցնեն Սթեյս։
-Եթե դու կողքիս ես, դրանց փայլը երբեք չի կորի։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ։

***

Ժամից ավել ռեստորանում էին, հետո դուրս եկան քայլելու։
-Գիտե՞ս արի ինչ անենք։
-Ի՞նչ։
-Արի կրպակ գնանք։
-Մեր կրպա՞կ։
-Ըհն։ Մեր առաջին հանդիպման վայրը։
-Գնացինք։
Մայքը տաքսի կանգնեցրեց, ու կես ժամ հետո նրանք կրպակ հասան։ Իջան ու մոտեցան սուրճ վաճառող կնոջը։
-Մեր մշտական երկու բաժակը։
-Շատ լավ։ Ինչ-որ առի՞թ կա, որ այսպես գեղեցկացել եք։
-Այսօր մեր կես տարին է լրանում։
-Ի դեպ կես տարի առաջ մենք առաջին անգամ հանդիպել ենք հենց ա՛յս կրպակի մոտ։
-Իսկապե՞ս։ Շնորհավորում եմ ձեր կես տարին երեխաներ։
-Շնորհակալ ենք շատ։
-Սուրճը նվեր իմ կողմից։
-Մի անգամ մեզ համար արդեն նվեր արել եք, հիմա կարիք չկա։
-Չենք խոսում էլ։ Սա սուրճը, սա՛ էլ քաղցրավենիք՝ դառը սուրճը քաղցրացնելու համար։
-Շնորհակալ ենք շատ։ Ի՞նչ կցանկանաք, որ անենք ձեր լավության դիմաց։
-Ուղղակի միշտ միասին եղեք։
-Ինչպես կասեք։ Շնորհակալ ենք։
-Շնորհակալություն և հաջողություն։
-Հաջողություն երեխաներ։ Աստված ձեզ հետ։
Սթեյսն ու Մայքը քայլեցին ու նստեցին իրենց տեղում։
-Այս մայթն ու փողոցն ինձ համար այնքա՜ն բան են արել։
-Ի՞նչ են արել։
-Քեզ ինձ մոտ են բերել Մայք,-Մայքը ժպտաց,-Ես այս մայթին նստած քեզ տեսա, ես այս մայթին նստած ամուսնության առաջարկ ստացա, ես այս մայթին նստած ամենաերջանիկ մարդն եմ դառնում։
-Սպասիր։
-Ինչի՞ն սպասեմ։
-Հիմա կգամ։
Մայքը վեր կացավ ու վազեց կրպակի կնոջ մոտ։
-Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել։
-Այո իհարկե։
-Կարո՞ղ եք ինձ երկու թուղթ, և երկու գրիչ տալ։
-Մի վարկյան տեսնեմ գրիչ կա՞։ Ը՜, ահա՜։ Վերցրու։
-Անչափ շնորհակալ եմ։
Վերցրեց ու վազեց Սթեյսիի մոտ։
-Վերցրու սա։
-Ինչի՞ համար է այս թուղթն ու գրիչը։
-Սթեյս, այստեղ գրիր այն բառերը, որոնք ուզում ես ասել ինձ։ Փորձիր շարադրել ամենանուրբ ու սիրուն բառերով։
-Ես գրելուց հեռու մարդ եմ։
-Ես առավել ևս, բայց հիմա պիտի ներդնենք մեր ամբողջ խելքն ու զգացմունքները։
-Լավ։
-Տաս րոպե ժամանակ ունենք։
-Քիչ չէ՞։
-Ժամանակը գնում է Սթեյսի՜։
-Լավ լավ։
Մայքը շրջվեց մի կողմի վրա, իսկ Սթեյսը մյուս, ու մեկը մյուսից թաքուն սկսեցին գրել։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now