Մաս 30

95 9 0
                                    

-Մի քանի ժամից Նոր Տարի է։ Արի հին տարին գեղեցիկ ավարտենք։
-Ու այդ ինչպե՞ս։
-Ինչպես միշտ ենք անում։ Թեմա, որը մի նոր բան կսովորեցնի։
-Ինչի՞ց չենք խոսել։
-Դե օրինակ վստահությունից։
-Դու վստահո՞ւմ ես ինձ։
-Մա՜յք, ես չեմ ասում հիմար հարցեր տուր, ես ասում եմ արի փիլիսոփայենք։
-Այնպիսի տոնով ասացիր "արի փիլիսոփայենք", որ մի պահ վախեցա։
-Ինչո՞ւ։
-Ինձ թվաց մենք վաղուց խելքը կորցրած փիլիսոփաներ ենք դարձել։
-Էլ մի՜,-ծիծաղելով ասաց Սթեյսն ու գրկեց բազմոցին պարկած Մայքի փորը։
-Դե լավ, իսկ ի՞նչ ասեմ։
-Ինչ ուզում ես։
-Մենք կարող ենք մի ամբողջ կյանք վստահելի լինել մեր սիրելի մարդկանց համար ու մեր մի փոքրիկ սխալի պատճառով, մի վարկյանում փշրել այդքան տարվա վստահությունն ու սերը մեր հանդեպ։ -Ասա, որ ամենադժվարագույն փորձություններից մեկը, որը կարող է մարդ հաղթահարել, դա դիմացինի մոտ նորից վստահելի դառնալու փորձությունն է։
-Այո։ Երբեմն մենք այնքան խորն ենք ցավեցնում, որ երևի երբեք էլ վստահելի չենք դառնա, բայց մենք միևնույն է դեռ էլի փորձում ենք։ Մենք անում ենք ամեն բան նորից մի ժպիտի, կամ մի քաղցր բառի արժանանալու համար։ Մենք ապրում ենք մի փոքրիկ հույսով, որ կգա օր, երբ մենք կլսենք այն բառերը, որոնք լսել ենք այն ժամանակ, երբ դեռ հավատացել են մեզ։
-Երբ դեռ հավատացել են մեզ...
-Ըհն։ Ամենահաճելին այն է, որ մենք մի օր կարողանում ենք հասնել վստահելիության սանդղակի նույն կետին։ Դե մեր դիմացինը զգում է, որ արդեն հասել ենք, բայց երբեմն կարող է լռել այդ մասին, սրտի խորքում ամեն դեպքում երջանկանալով։ Ու մի օր, երբ նա ասում է, որ վստահում է մեզ, նույնիսկ այնքան, որ երբեք չի վստահել, մենք ինքներս մեր ներսում դառնում ենք մեր հաղթողը, ու սկսում ենք ինքներս մե՛զ վստահել։ Սկսում ենք հավատալ մեզ։ Չէ՞ որ նրա մոտ մենք էլի առաջվանն ենք, իսկ մեզ մոտ՝ առաջվանից էլ լավը։ Ախր մենք հաղթող ենք։ Մենք ամենասիրելիների վստահության, մի գրամ հավատի համար պատրաստ ենք փոխվել 180°, ու դեռ էլի 180։
-Բայց եթե փոխվես, էլ իսկական չես լինի։
-Ճիշտ է մենք էլ իսկական Մենք-ը չենք լինում, բայց փորձում ենք հարմարվել
այդ 180-ների մեջտեղում։ Փորձում ենք մեզ գտնել այդ 180-ների ամեն մի աստիճանում։ Ու դա անում ենք հանուն սիրելիների։ Մենք կորցնում ենք մե՛զ, հանուն նրանց։ Մենք դառնում ենք ուրիշ, հանուն ուրիշների։ Կորցնելով մեր սեփական Ես-ը, մենք դառնում ենք վստահելի։
-Հիանալի է այն, երբ քո իրական Ես-ով, դու միևնույն է դառնում ես վստահելի։ Դա ավելի լավ է, քան կարելի է պատկերացնել։
-Բայց անգամ փոխվելու դեպքում, կարևորը մեր շահած վստահությունն է։ Չէ՞ որ մենք հաղթող ենք։
-Այո Մայք։ Չէ՞ որ մենք հաղթող ենք...
Մենք ամենահաղթողն ենք, որովհետև կարողացել ենք լինել ավելին, քան եղել ենք։
-Այո սիրելիս։
-Մենք ամեն օր ավելի ու ավելի հաղթող պիտի դառնանք։ Մեկս մյուսի համար ամեն օր գնալով ավելի սիրելի պիտի դառնանք, ու...ու պիտի միշտ վստահենք իրար։
-Այսքան ժամանակ մենք ոչ մի բառ մեկս մյուսին չենք խաբել, ու չենք էլ խաբի։
-Այո։ Մենք պիտի միշտ պարզ լինենք իրար առաջ։
-Ինչպես հիմա։
-Ըհն։ Ինչպես հիմա, բայց ավելի շատ։
-Իսկ ավելի շատ հնարավո՞ր է։
-Ժամանակը ցույց կտա։
-Ուրեմն ապրենք կտեսնենք։
-Չե՞ս ուզում հագնվել, երկու ժամից Նոր տարի է։
-Գնում եմ։
-Դե ես էլ գամ հագնվեմ։
Մտան սենյակ ու սկսեցին հագնվել։
Հագան իրենց տոնական հագուստներն ու գնացին հյուրասենյակ, ճոխ սեղանի մոտ։
Սթեյսիի էլեգանտ զգեստն ու Մայքի կոստյումը այս զույգին ուղղակի չքնաղ էր դարձնում։
Նրանք կանգնած էին սեղանի առաջ, ու սպասում էին տասներկուսին։ Սովորության համաձայն Սթեյսին միացրեց տեսախցիկն ու դրեց պահարանին։ Սկսեցին միասին հետհաշվարկ անել։
-Տաս, ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մե՜կ, Նոր Տարի՜,-միասին բացականչեցին խելագարներն ու գրկեցին իրար։
Մայքը պայթեցրեց շամպայնը, լցրեց բաժակների մեջ, խփեցին ու խմեցին։ Գրկեցին իրար։
-Շնորհավոր Նոր տարի սիրելիս։
-Շնորհավոր իմ Մայքի։
-Թող այս տարին մեզ համար նոր հնարավորությունների, ու նոր կյանքի տարի լինի։
-Սիրո ու հարգանքի։
-Իմ ու քո։
-Թող իմ ու քո տարին լինի։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ Մայք։
-Արի գնանք դուրս։
-Ինչի՞ համար։
-Արի,-Մայքը բռնեց Սթեյսիի ձեռքն ու դուրս եկան տանից,-Մի վարկյանով փակիր աչքերդ։
-Ինչի՞ համար։
-Մի վարկյանով Սթեյս։
-Լա՜վ։
Սթեյսը փակեց աչքերը։
-Մի՜ վարկյան, բացի՛ր,-կտրուկ ասաց Մայքը, ու երբ Սթեյսը բացեց աչքերը, հենց այդ փահին սկսվեց հրավառությունը, հատուկ Սթեյսիի համար։
-Մա՜յք,-գոռում էր նա,-Ուռա՜։
-Հատուկ իմ աղջկա համար։
-Սիրում եմ քեզ Մայքի՜։
-Սիրում եմ քեզ մայթի աղջի՜կ։
-Հրավառությունն ավարտվեց ու Մայքը մոտեցավ Սթեյսիին։ Ձեռքով շոյեց այտը՝ ուշադիր աչքերին նայելով, ու հետո համբուրեց։
-Քեզ համար նվեր ունեմ Մայք։
-Ի՞նչ նվեր։
-Արի տուն գնանք։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավTempat cerita menjadi hidup. Temukan sekarang