Մի քանի օր անց մրցույթն է։ Պիտի Մայամի մեկնեն Սթեյսն ու պարուսույց Մարիան։ Ամեն օրը, որն ավելի էր մոտեցնում մրցույթի օրը՝ Սթեյսիին ավելի էր սկսում անհանգստացնել։ Լարվածությունը մեծանում էր։ Բայց ամեն անգամ երբ ասում էր "Ես վախենում եմ", Մայքը միանգամից հիշեցնում էր "Ես քեզ հետ եմ"։ Ամեն օր փորձերի էր գնում, վախենում էր մոռանալ, կամ մի բան այնպես չանել։ Այսօր էլ առավոտից պարում էր, երբ Մարիան ձայն տվեց, որ գնա աշխատասենյակ։ Սթեյսը վազեց նրա մոտ։ Այնտեղ էր նաև Մայքը։
-Այս ի՞նչ է պատահել։
-Ես քեզ տանը լավ կծեծեմ։
-Այսի՞նքն։
-Ինչո՞ւ ես քեզ վատ պահել, որ ծնող են կանչել։
Մարիան սկսեց ծիծաղել, նրա հետևից էլ երկու խելագարները։
-Լավ Սթեյս կանչել եմ ասելու, որ հյուրանոցներից մեկում արդեն ինձ և քեզ համար երկու համար է ամրագրված։ Ծախսերը մրցույթի կազմակերպիչներն են վճարելու։ Հյուրանոցը որտեղ կմնանք, օրական երեք անգամ կերակրելու է մեզ։ Բեմը լուսավոր ու շքեղ է։ Քո պարի ժամանակ ներառյալ լույսեր են լինելու։ Երբ գնանք, մինչև մրցույթը կփորձենք։
-Իսկ չե՞նք կարող այնպես անել, որ ե՛ս էլ գամ։
-Ո՞ւր գաս Մայք։
-Ուզում եմ ձեզ հետ գալ։
-Ը՜, պարզապես կազմակերպությունը միայն պարուսույցի ու պարուհու փոխարեն է վճարում։
-Ես ի՛նքս կվճարեմ ինձ համար, ուղղակի ես պիտի վայելեմ նրան բեմին կանգնած պարելիս տեսնելու պահը։
-Դե եթե պատրաստ ես վճարել, ապա կարող ես հենց այսօր էլ զանգել ու համար ամրագրել։
-Հյուրանոցի հասցեն ինձ կուղարկե՞ս։
-Ըհն, սպասիր հենց հիմա էլ անեմ, որ հետո չմոռանամ։
-Մայք լուրջ ուզում ես գա՞լ։
-Այո։
-Աստված իմ ինչ լավ է։
Սթեյսին ու Մայքը բռնեցին իրար ձեռքերը։
-Իսկ ե՞րբ ենք գնալու։
-Վաղը չէ, մյուս օրը։
-Երկու անգամ քնենք զարթնենք ու գնում ենք աղջիկս։
-Իսկապե՞ս հայրիկ։ Հիմարի՛կ։***
Սթեյսին տանը ճամպրուկի մեջ իրերն էր դասավորում։ Շապիկներ, տաբատներ, իսկ ամենաերեսին դրեց հանդերձանքն ու մասիկները։ Ճամպրուկը փակեց, նստեց անկողնուն, ու խորը շունչ քաշեց։ "Ամեն ինչ լավ կլինի Սթեյսի, չմտածես"։
Զանգ եկավ։
-Այո՞։
-Սթե՞յս, Անին է։
-Հա՞ Ան։
-Պիտի խոսենք։
-Ինչի՞ մասին։
-Լսիր ես շատ լավ, կամ վատ եմ։ Ես չեմ հասկանում ինքս ինձ։ Ուզում եմ հանդիպենք ու խոսենք։
-Իմ տուն արի։
-Մենա՞կ ես։
-Ինչպես միշտ։
-Լավ, հասցեն կուղարկե՞ս։
-Հիմա։
-Ի՞նչ բերեմ հետս։
-Միայն քեզ։
-Լավ։
Անջատեցին, ու Սթեյսին վեր կացավ սեղան պատրաստելու։ Սուրճ դրեց, քաղցրավենիք, հյութ ու պաղպաղակ։Մոտ ժամանակ ասել չեմ կարող, թե երբ Անին եկավ, բայց եկավ։
-Վա՞ղն եք գնում։
-Ըհն։
-Լարվա՞ծ ես։
-Հիմա կարծես թե ոչ, բայց վաղը ելույթից առաջ հաստա՛տ վատ եմ լինելու։
-Դե վերջացրո՜ւ։ Ամեն ինչ հիանալի կստացվի։
-Դա մի կողմ, ասա տեսնեմ ինչո՞ւ ես այս վիճակում։
-Ամենալավը դու ինձ կհասկանաս։
-Լսում եմ։
-Լսիր եղբայրդ...
-Օ՜։
-Թող մինչև վերջ ասեմ հա՞։
-Լավ լավ։
-Ծնունդիդ օրն ինձ ճանապարհեց։ Ճանապարհին խոսեցինք, հաճելի մարդ էր երևում, բայց հետո...
-Նեղացրե՞լ է քեզ,-լրջացած։
-Ոչ։
-Իսկ ի՞նչ։
-Սթեյս քեզ չէի ասում, որովհետև մի տեսակ ամաչում էի, բայց պիտի ասեմ։ Մի քանի անգամ տանից դուրս գալուց, նրա մեքենան մեր տան առաջ եմ տեսել։ Անցած պարի դասին նա՛ է ինձ բերել։ Սթեյս ես շատ եմ ամաչում, բայց նա մի տեսակ ինձ դուր է գալիս։ Երեկ ինձ առաջարկեց միասին մի տեղ գնալ, մերժեցի։ Հետո չգիտեմ ոնց, բայց ասացի լավ, կգամ։
-Ո՞ւր գնացիք։
-Գնացինք սուրճ խմելու։
-Ա՜խ այդ սուրճը։ Ամեն ինչ հենց այդ մի բաժակ սուրճից է սկսվում։
-Նա եկավ իմ հետևից ու գնացինք սրճարան։ Սթեյս նա ինձ հետ է նստած, բայց ուրիշ սեղանների աղջիկների է նայում։
-Կսպանեմ դրան։
-Հասկանո՞ւմ ես, ես դժվար եմ կապվում մարդկանց, ու ուզում էի ճանաչել նրան, գուցե ժամանակի ընթացքում կարողանայի կապվել, բայց նա շատ կնամոլ է։
-Մտածո՞ւմ ես նրա մասին։
-Հա։ Շատ։ Ու հենց դա՛ է անհանգստացնում ինձ։
-Ուզո՞ւմ ես խոսեմ հետը։
-Չէ, պետք չի։
-Լավ, ուրեմն կխոսեմ։
-Սթե՜յս, ասացի ոչ։ Չեմ ուզում մտածի, որ իր մասին եմ մտածում, կամ առավել ևս խոսում եմ քեզ հետ։
-Լավ ես էնպես կխոսեմ, որ գլխի չնկնի։
-Ի՞նչ պիտի ասես։
-Չգիտեմ, այդ պահին կմտածեմ։
-Այո՞։ Բայց Սթեյս, ո՜ֆ, ոչ ոչինչ էլ չասես։
-Լավ չեմ խոսի, վերջ։
-Չե՞ս խոսի։
-Ոչ։
-Լավ,-մռութները կախեց։
-Ուզո՞ւմ ես։
-Ոչ։
-Ուղղակի կարող ես ասել այո։ Գիտեմ, որ ուզում ես։
-Խոստացիր, որ գլխի չի ընկնի։
-Կաշխատեմ գլխի չգցել։
-Խոստացի՜ր։
-Առանց խոստումների, ուղղակի ասում եմ, որ կաշխատեմ ամեն ինչ անել, որ չհասկանա խոսել եմ քեզ հետ։
-Կսպասեմ պատասխանիդ։
-Հենց վաղն էլ կխոսեմ։
-Լավ։
-Կամ էլ այսօր։
-Ավելի լավ։
-Դե վերջ, հիմա ժպի՜տ։
Անին ժպտաց իր գեղեցիկ ժպիտով, իսկ Սթեյսը բռնեց նրա ձեռքը։
-Ի՞նչ ես դրել ճամպրուկիդ մեջ։
-Ը՜, արդեն ամեն ինչ պատրաստ է։ Հագուստներս դրել եմ, համազգեստս դրել եմ, մասիկներս դրել եմ։
-Ի՞նչ հագուստներ ես դրել։
-Հիմա ճամպրուկս քանդեմ, որ տեսնե՞ս։
-Եթե կտանջեմ ապա ոչ, նեղություն կրել պետք չէ։
-Խելացի՜։
Անին թռավ Սթեյսիի վրա։ Սթեյսին ընկավ, իսկ նա նրա վրա պարկած ամուր գրկեց ու համբուրեց այտը։
-Իմ խելագա՜ր։
-Մկնիկ։
-Է՜յ։
-Ի՞նչ,-ծիծաղելով։
-Այդքան նմա՞ն եմ մկան։
-Մի՜ քիչ։
-Դու վատն ես։ Լավ լավ վեր կաց պարդ փորձենք։
-Հիանալի միտք, եկա։
Կանգնեցին ու սկսեցին փորձերն անել։ Մի երկու ժամ հետո Անին գնաց, իսկ Սթեյսին զանգեց Ալեքսին։ Պայմանավորվեցին հանդիպել Սթեյսիի տանը։ Երեկոյան յոթն էր, երբ Ալեքսը եկավ։
-Բարև Ալի։
-Բարև Սթեյս,-իրար գրկած։
-Ո՞նց ես։
-Լավ, դո՞ւ։
-Շատ լավ։
-Հո քեզ գործերիցդ չե՞մ կտրել։
-Բացարձակ, բայց ինչո՞ւ ես կանչել։
-Չէ՞ր կարելի հարազատ եղբորս տուն հրավիրել։
-Որ խորը մտածում եմ՝ կարելի էր։
-Դե էլ մի՜։ Ասա տեսնեմ ի՞նչ կխմես։
-Սա՜ռը ջուր։
-Հիմա,-Սթեյսը վեր կացավ, ու եղբոր համար սառը ու սառույցով ջուր բերեց,-Գործերդ լա՞վ են։
-Ի՞նչ գործ։
-Չնայած ինչո՞ւ եմ նման հարց տալիս, իսկապես որ ի՞նչ գործ։ Չե՞ս ուզում աշխատել։
-Ինչի՞ս է պետք։
-Որ ինքդ քո ծախսերը հոգաս, ոչ թե մայրիկից վերցնես։
-Վերջ տո՜ւր։
-Ամբողջ օրն ի՞նչ ես անում։
-Քնում եմ սրա նրա հետ։
-Այդքան անկե՞ղծ։
-Միշտ էլ անկեղծ եմ եղել։
-Հիշում եմ։ Չե՞ս ուզում նորմալ հարաբերություններ սկսել։
-Ինչո՞ւ ես նման հարցեր տալիս։
-Ուղղակի։
-Ոչ։ Ազատ կյանքն ինձ ձեռք է տալիս։
-Իսկ դրա ի՞նչն է լավ։
-Դե օրինակ, որ կողքից անիմաստ խանդող աչքեր չկան։
-Լավ իսկ հիմա մի ուրիշ հարց, ինչո՞ւ ես խաբում ինձ։
-Ի՞նչն եմ խաբում։
-Չե՞ս հավանում Անիին։
-Ուփս...
-Ի՞նչ։
-Ինչի՞ համար էր այս հարցը։
-Զուտ հետաքրքրություն։
-Պատասխանին սպասող կա՞։
-Այսի՞նքն։
-Դե դուք աղջիկներով շատ խորամանկն եք, ուղղակի ես էլ հավ չեմ։
-Բայց ինչի՞ց վերցրիր, որ պատասխանին սպասող կա, մենք խորամանկ ենք, իսկ դու հավ։
-Խոսել եք, քննարկել, ու նա խնդրել է, որ խոսես հետս։
-նա ինձ ոչ մի բան էլ չի ասել։
-Սուտ։
-Ճի՜շտ եմ ասում։
-Չեմ հավատում։
-Մի հավատա։ Հիմա ասա տեսնեմ հավանո՞ւմ ես։
-Չգիտեմ։ Սիրուն է, շա՜տ սիրուն է, խելացի, բարի։
-Որտեղի՞ց գիտես։
-Դա չի՞ ասել։
-Ի՞նչ պիտի ասեր։ Ասում եմ չեմ խոսել հետը։
-Տեղ էի հրավիրել, խոսեցինք, հասցրի հասկանալ, որ էնպիսին է, ինչպիսինը նկարագրեցի։
-Իսկ ի՞նչն է ստիպում, որ լուրջ քայլեր չանես։
-Ազատությունը։
-Լավ էլի Ալեքս, խնդրում եմ։ Արդեն մեծ մարդ ես, հասուն, բանիմաց, մեծավարի սկսիր մտածել։
-Սթեյս կանչել ես, որ բարկանա՞ս։
-Այո, հենց դրա համար։
-Գնա՞մ։
-Չէ։ Եթե մտքիդ լուրջ քայլեր չկան, ուրեմն էլ չհամարձակվես մոտենալ նրան, իսկ եթե պատրաստվում ես մեծավարի քայլեր անել, ապա շտապիր։ Մի՛ տանջիր ընկերուհուս։
-Տանջվո՞ւմ է։
-Այո։
-Չէիք խոսել հա՞։
-Հա՛,-հեգնանքով,-Ուղղակի զգում եմ, որ իրեն տարօրինակ է պահում։ Մի տեսակ իրեն նման չէ։
-Հաճելի է,-ժպիտով ասաց Ալեքսը։
-Նա իսկապես շատ լավն է Ալեքս, իսկապես լավն է։
-Գիտեմ։
-Այդ դեպքում ձեռքիցդ բաց մի թող։ Նրա նման աղջիկ դժվար էլի հանդիպի քո կյանքում։
-Ես նրա մասին մտածելով եմ ուզում չանհանգստացնել։
-Ինչո՞ւ։
-Իսկ եթե փչացնե՞մ կյանքը։ Գիտես, որ սիրել չգիտեմ։ Դա ինձ համար հիմար բան է։
-Հիմար հիմար մի խոսիր։ Լավ ասա տեսնեմ ինչո՞ւ չէիր ասում, որ տեղ ես հրավիրել։
-Նոր ասացի։
-Հիշում եմ։ Հենց դա եմ ասում։ Ամենասկզբում ոչինչ էլ չասացիր։ Ակցանով բառերդ դուրս քաշեցի բերանիցդ։ Ինձ թվում է դու իսկապես անտարբեր չես, ուղղակի վախենում ես։
-Ես վախկոտ չեմ։
-Ուրեմն խոստովանիր, որ շատ շատ ես հավանում։ Է՜յ, աչքերդ են մատնում։
-Վերջ տո՜ւր։
-Նա իսկապես քեզ շատ է դուր գալիս, ու դա միանգամից երևում է։ Պատասխանատվությո՞ւնն է վախեցնում քեզ։
-Չգիտեմ։
-Միայն մի բան եմ խնդրում, եթե նրա հետ լինես, պիտի մոռանաս մնացած բոլոր աղջիկներին։
-Ինչպես կասես։
-Հիմա կնստե՞ս կողքիս։ Ուզում եմ գրկենք իրար, ու ֆիլմ դիտենք, ինչպես մանուկ ժամանակ։
-Իհարկե քույրիկ,-նա նստեց Սթեյսիի կողքին ու գրկեց նրան,-Մի բան խոստացիր։
-Ի՞նչ։
-Որ երբ վերադառնաս բոլորս միասին ենք ապրելու։
-Կմտածեմ, բայց եթե անկեղծ չեմ ուզում։
-Ինչո՞ւ։
-Ես սիրում եմ իմ այս տունը։ Կամ էլ ուղղակի սովորել եմ։ Ամեն դեպքում կմտածեմ ասածիդ մասին։
-Դրական պատասխան եմ ակնկալում։
-Դե տեսնենք ինչպես կստացվի։
-Լավ քույրիկ։

ESTÁS LEYENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...