-Նա չպիտի իմանա։
-Ինչքա՞ն պիտի թաքցնես։ Այսօր ինձ մոտ ընկար, վաղը նրա մոտ կընկնես։
-Չգիտեմ Դեյվ, չգիտեմ, բայց չեմ ուզում տառապի։
-Վաղո՞ւց գիտես։
-Հա։ Սթեյսիի ծնունդից առաջ դրա համար էի գնացել։ Ասացին բարդացումներ կան։ Քիմիաներ առաջարկեցին, բայց ասացի, որ չեմ ուզում։
-Մի արա Մայք, մի՛ արա։ Պիտի բուժվես։
-Դեյվ հասկանո՞ւմ ես, էլ հույս չկա։
-Ո՞ւր կորեց իմ ուժեղ ընկերը։
-Ես էլի ուժեղ եմ, բայց ճշմարտությունից չես փախչի։
-Մայք պիտի բուժվես, հանուն մեզ, հանուն Սթեյսիի։
-Ա՜խ Սթեյս, ո՜նց եմ սիրում քեզ։
-Դե եթե սիրում ես, նրա համար արա դա։
-Չեմ ասելու Սթեյսիին, երբ զգամ մեռնում եմ, հեռու մի տեղ կգնամ, որտեղ ոչ ոք չլինի, ու կմեռնեմ։ Չեմ ուզում Սթեյսին կանգնի դագաղիս կողքին ու լաց լինի։ Թող մտածի, որ լքել եմ իրեն, որ ատի, հետո մոռանա։
-Քո կարծիքով ճի՞շտ ես վարվում։
-Ես հիմա ճիշտն ու սխալը չեմ տարբերում։ Դու ավելի լավ է ասա տեսնեմ քեզ ու Ամալիի մոտ ամեն ինչ կարքի՞ն է։
-Շատ։ Ամեն ինչ գնալով ավելի է լրջանում։
-Ուրախ եմ Դեյվ։ Պիտի երջանիկ լինես, ու երջանկացնես նրան։
-Ոնց կասես։
-Լավ, դե ես արդեն գնամ։ Չեմ ուզում Սթեյսը անհանգստանա։
-Արի մեքենայով տանեմ։
-Չէ, ուզում եմ քայլել։
-Ավելի լավ է մեքենայով գնանք։
-Դե լավ, բայց արագ պատրաստվիր։
-Հինգ րոպե տուր ինձ։
-Լավ։
Դեյվիդը պատրաստվեց, ու Մայքին տուն տարավ։
-Արի ներս գնանք, Սթեյսը կուրախանա, որ եկել ես։
-Չէ, ավելի լավ է գնամ։ Ուզում եմ Ամալիին տեսնել։
-Լավ լավ գնա սիրահարված աղունիկ։ Շնորհակալ եմ, որ բերեցիր։
-Հիմար հիմար դուրս մի տուր, ավելի լավ է պոչդ թափ տալով կնոչդ մոտ վազիր։
-Ես կգնամ է, դու էլ թևերդ բացիր, աղունիկ։
-Աչքիս չերևաս։
-Ինչպես կասես։
Մի լավ ծիծաղեցին, ու Մայքը տուն մտավ։
-Սթե՜յս։
-Մա՞յք, որտե՞ղ էիր։
-Ներիր, որ չեկա։ Աշխատանքի վայրում մի քիչ շատ էր գործը։
-Խնդիր չկա։ Ես արդեն ուտելու բան եմ պատրաստել, նստիր միասին ուտենք։
-Ի՞նչ է պատրաստել իմ գեղեցկուհին։
-Կոտլետ։
-Օ՜, լվացվեմ գամ, շատ քաղցած եմ։
-Լավ սիրելիս։
Նստեցին հացի։
-Լավ պարեցի՞ր։
-Ըհն։ Նոր պար ենք բեմադրում։ Մրցույթի երկրորդ փուլում երկու պար պիտի պարեմ։
-Որոշե՞լ ես ոճը։
-Ուզում ենք ֆլամենկո բեմադրել։ Բայց որոշեցի քեզ հետ խորհրդակցել, հետո նոր վերջնական պատասխան տալ։
-Ինչ էլ պարես, մեկ է բոլորից լավն ես։ Եթե իսպանական ես որոշել, ուրեմն հենց դա էլ կպարես։
-Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ քո գործն ինչպե՞ս անցավ։
-Դե իմ գործը լավ ու վատ չունի։ Անցնում գնում է էլի։
-Շա՞տ ես հոգնում։
-Ոչ, բացարձակ։
-Բայց հոգնած տեսք ունես։
-Ի՞նչ ես առաջարկում։
-Դե քեզ ի՞նչը կթարմացնի։
-Գուցե կինն անկողնո՞ւմ։
-Օհ, ինչ եք ասո՜ւմ։
-Դե իմ կարծիքով իմ միակ փրկությունը դա է։
-Ես ավելի լավ առաջարկ ունեմ։
-Ե՞վ։
-Մարիան ասաց, որ այսօր մի թանգարանի բացում է լինելու, կցանկանա՞ս գնանք։
-Եթե դու ուզում ես, ուրեմն կգնանք։
-Իսկ դու ուզո՞ւմ ես։
-Կարևորը դու ես ուզում։
-Մայք ինձ համար կարևոր է, թե դո՛ւ ինչ ես ուզում։ Միայն իմ ուզելով չէ։ Քո ցանկությունն էլ պիտի հաշվի առնես։ Քեզ հետ հաշվի նստիր։
-Սթե՜յս։
-Եթե չես ուզում, կարող ենք չգնալ։
-Հարցը ուզելը չէ։
-Տրամադրություն չունե՞ս։ Հոգնա՞ծ ես։
-Մի քիչ, բայց դա կարևոր չէ։ Մենք կգնանք։
-Չե՛նք գնում։ Ես չեմ նեղվում, հանգիստ եղիր։ Թանգարանը չի փախչի, մենք վաղն էլ կարող ենք գնալ, կամ մի ուրիշ օր, կարևոր չէ։ Հիմա ավելի լավ է քո մասին մտածենք։
-Չեմ ուզում օրդ փչացնել։
-Վերջ տուր, արդեն նեղացնում ես ինձ։ Դու չես կարող փչաչնել իմ օրը։ Ամեն ինչ կարգին է։
-Արի գնանք Սթեյս։
-Նոր ինչ էիր ասո՞ւմ։
-Ի՞նչ էի ասում։
-Կինն անկողնո՞ւմ։
-Ինչո՞ւ։
-Այսօրվա մենյու-ում ունենք։
-Սիրում եմ ձեր մենյուն։Խոհանոցում հացը սեղանին մնաց, ուտելիքը սառչեց, բայց տաքացավ անկողինը...

VOCÊ ESTÁ LENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...