Մաս 6

132 13 5
                                    

Հերթական օր։ Սթեյսն արդեն սկսել էր պարել խմբի մնացած աղջիկներին գրեթե հավասար։
-Աղջիկներ այսօր գիմնաստիկայի օր է։ Պատրաստվեք։
-Գիմնաստիկայի՞։
-Այո Սթեյս։ Մենք ամեն շաբաթ ունենում ենք նման դասեր, ուղղակի անցած շաբաթ միջոցառման էինք պատրաստվում, դրա համար միայն պարում էինք։
-Պարզ է։
-Դու կարողանո՞ւմ ես տիկնիկի պես վարժություններ անել։
-Օրինա՞կ։
-Դե օրինակ կամրջակ։
Անին կանգնած տեղից միանգամից ետ ծալվեց, ու ձեռքերով պահեց իրեն, հետո նորից ուղղվեց։
-Ախ դա՜,-ասաց Սթեյսն ու միանգամից կրկնեց նույնը։
-Փաստորեն մոստիկ կարողանում ես անել։
-Այո, փոքրուց միշտ անում էի։ Հիմա էլ երբեմն տանն իմ սենյակում թաքուն անում եմ։
-Ախ դո՜ւ։ Իսկ այսպես։
Անին մի ոտքն առաջ բացեց, մյուսը հետ ու կպավ հատակին։
-Դա էլ,-ասաց Սթեյսն ու նույն կերպ կրկնեց։
-Հիասքանչ է Սթեյսի, իսկապես շլացնող է,-նրանց մոտենալով ասաց պարուսույցը։
-Շնորհակալ եմ։
-Չգիտեի, որ կարողանում ես նման բաներ անել։ Դու թաքնված տաղանդ ես։
-Իսկապե՞ս,-ծիծաղելով ասաց Սթեյսը։
-Այո։ Ես անգամ մի բան եմ մտածել։
-Եվ ի՞նչ։
-Որոշել եմ քեզ համար առանձին մի պար բեմադրել։
-Ի՞նչ։
-Այո։ Ես վստահ եմ, որ կարդարացնես սպասումներս։
-Իսկ մե՞նք։ Այդ ինչպե՞ս է, որ նորեկների համար նոր պարեր եք բեմադրում, իսկ մեզ համար ոչ։
-Անգելինա դու հաճախ ես մենապարերով հանդես եկել, ինչո՞ւմն է խնդիրը։
-Բանը նրանում է, որ այստեղ շատ մարդիկ դեռ երբեք մենապարերով հանդես չեն եկել։
-Եթե ասելու բան ունեն, թող իրենք խոսեն, քո խոսելու կարիքը չկա։
Անգելինան մի թարս հայացք գցեց Սթեյսիի վրա, ու ձայնը կտրեց։
-Լավ։ Դու պատրաստ ես չէ՞ Սթեյս։
-Իհարկե։
-Եթե ուզում եք, ես էլ կարող եմ օգնել նրան։
-Շատ լավ կլինի Անի, կօգնես ընկերուհուդ։
-Լավ Միսս Մարիա։
Սթեյսին ու Անին ամուր բռնեցին իրար ձեռքերն ու ժպիտով սկսեցին թռվռալ։
-Դե կանգնեք սկսենք պարել։
-Լավ։
Դասն ընթացավ հիանալի, ինչպես բոլոր դասերը։ Ավարտից հետո Սթեյսին ու Անին մնացին շարունակելու, ու նոր բաներ սովորելու։
Նրանք ինքնամոռաց պարում էին, երբ ավարտվեց երաժշտությունն ու լսվեց ծափի ձայներ։
-Մա՜յք,-ձայն տվեց Սթեյսին ու վազեց տղայի մոտ,-Ինչպե՞ս ես։
-Լավ սիրելիս, դո՞ւ։
-Շատ լավ եմ։
-Դու հիանալի ես պարում։
-Բարև Ձեզ,-նրանց մոտեցավ Անին։
-Բարև։
-Մայք նա Անին է, իմ ընկերուհին, Ան, նա Մայքն է՝ ընկերս։
-Արդեն հասկացա։
-Հաճելի է Անի ջան։ Ու հետո շնորհակալ եմ իմ գեղեցկուհուն օգնելու համար։
-Հավատացեք նա օգնության կարիք գրեթե չունի, շուտով նա՛ կսկսի ուրիշներին օգնել։
-Սթե՞յս, բռավո փոքրիկ։
Սթեյսին ժպտաց, ու մտավ Մայքի թևի տակ։
-Մոռացել էի ասել Մայք։ Գիտե՞ս, որ Միսս Մարիան ուզում է հատուկ ինձ համար մենապար բեմադրել։
-Իսկապե՞ս։ Դա շա՜տ լավ է Սթեյս, շա՜տ։
-Գիտեմ Մայք։ Լավ գնանք փոխվենք ու գանք լա՞վ։
-Կսպասեմ էստեղ։
-Լավ։
Աղջիկները վազեցին հանդերձարան։ Արագ փոխվեցին ու դուրս եկան։
-Գնա՞նք։
-Այո։
-Ան կգա՞ս մեզ հետ սուրճ խմելու։
-Ը՜, չեմ ուզում խանգարել։ Ավելի լավ է դուք մենակ գնացեք։
-Չես խանգարում, արի՜։
-Հաստա՞տ։
-Մենք երբեք չենք ստում Անի։
-Լավ կգամ։
-Ապրես,-Սթեյսին գրկեց Անիին, հետո մտավ Մայքի թևն ու դուրս եկան։
-Զանգե՞մ ընկերոջս։ Թող գա միասին քայլենք, որ Անին էլ իրեն մենակ չզգա։ Եվ հետո կծանոթանաք։
-Այսօր չէ Մայք, ես պիտի շուտ գնամ։
-Ինչո՞ւ Ան։
-Տանը լիքը գործ ունեմ։
-Լավ, դե եկեք սուրճը խմենք, հետո կճանապարհենք քեզ։
-Ըհն։

Քայլեցին դեպի մոտակա սրճարան ու նստեցին սուրճ խմելու։ Աղջկան տուն ճանապարհելուց հետո գնացին զբոսնելու։ Արդեն մութ էր։
-Լավ նորություն ունեմ Սթեյս։
-Ի՞նչ նորություն։
-Ես հիանալի աշխատանք եմ գտել։
-Մա՜յք, ուռա՜,-Սթեյսին ընկավ տղայի վիզը,-Ինչո՞ւ շուտ չէիր ասում։
-Դե ասացի մենակ մնանք նոր։
-Ես շա՜տ ուրախ եմ։
-Գիտեմ սիրելիս։
-Մա՜յք, ինձ համար էլ մի գործ կգտնե՞ս։
-Ինչի՞ համար։
-Որ աշխատեմ։
-Բայց ինչի՞ համար։
-Ի՜, որ աշխատեմ Մայքի։
-Դու աշխատանքի մասին մտածելու կարիք չունես։
-Մայք ինձ իսկապես աշխատանք է պետք, ես պիտի կարողանամ վարձս տալ։
-Քո վարձն ինձ վրա է։
-Մայք խնդրում եմ, ես ինձ վատ եմ զգում։
-Լսիր փոքրիկ, դու իմ աղջիկն ես, ու ե՛ս եմ քեզ ընդունել, իսկ երեխաների վարձը հայրիկներն են տալիս։
-Ինձ համար լավ աշխատանք գտիր հայրիկ։
-Դու դեռ փոքրիկ ես։ Պիտի միայն դասերիդ մասին մտածես։
-Ինչ համա՜ռն ես։ Լավ, ուրեմն ես ինքս կգտնեմ։
-Չհամարձակվես։
-Պնդաճակատ,-ասաց Սթեյսին, ու կախեց մռութները։
-Ժպիտիկ։
-Չե՛մ ժպտալու։
-Ժպտա՛ ասացի։
Տղան ձեռքով բարձրացրեց աղջկա ծնոտը։ Նեղացած Սթեյսին Մայքի աչքերի մեջ նայելուց քիչ հետո արդեն ժպտում էր։
-Սթեյս։
-Հա՞։
-Դու իմն ես,-Սթեյսին լռեց, ու աննկատ, բայց խորը շունչ քաշեց,-Ես պիտի միշտ տեսնեմ քո ժպիտը։ Պիտի ե՛ս լինեմ պատճառը։ Հա հնարավոր է, որ ես գոռոզ ու մեծամիտ եմ, բայց ես կմեռնեմ, եթե դու ուրիշ տղայի համար ժպտաս։
-Մայք։
-Ի՞նչ։
-Քո՞նն եմ, հա՞։
-Հա։
-Ուրեմն միա՛յն քոնն եմ։
Մայքը գրկեց Սթեյսիին։ Սթեյսիի գլուխը Մայքի պարանոցին շատ մոտ էր։ Երկուսն էլ փակել էին իրենց աչքերը։
-Չեմ ուզում գնաս։
-Իսկ ի՞նչ անեմ։
-Ուղղակի մի գնա։
-Մնամ քեզ մո՞տ։
-Հա Սթեյս։ Ինձ թվում է ես խելագար եմ, բայց ես հենց հիմա կմեռնեմ եթե դու գնաս։
-Մայք շնորհակալ եմ։
-Ինչի՞ համար։
-Որ սովորեցնում ես գնահատված լինել։
-Իսկ ես քե՛զ եմ շնորհակալ։
-Ինչի՞ համար։
-Որ սովորեցնում ես գնահատել...
-Ես մնում եմ։
-Ես դա վաղուց գիտեի։
-Քայլե՞նք։
-Ըհն։
Սթեյսին մտավ Մայքի թևի տակ, ու իրար ամուր գրկած սկսեցին քայլել դեպի չգիտեմ ուր...
Երևի նրանք էլ չգիտեին։ Նրանց ուղղակի պետք էր միասին լինել։ Իսկ ինչ պետք էր նրանց, նրանք ունեին։ Իրար...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWo Geschichten leben. Entdecke jetzt