Մաս 12

145 12 31
                                    

Օգոստոսի քսանվեց։ Ծնունդից մեկ օր առաջ։ Սթեյսին զանգեց մորը։
-Մամ։
-Բարև Սթեյս, ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Հիանալի։
-Տրամադրությունդ բա՞րձր է։
-Նախատոնական։
-Ինչո՞ւ։
-Վաղն աղջկաս ծնունդն է։
-Աստված իմ վաղը քսանյո՞թն է։
-Այո։
-Մոռացել էի։
-Լավ չէ, որ ծնունդիդ օրը մոռացել ես։
-Միևնույն է չեմ նշելու։
-Ինչո՞ւ։
-Տրամադրություն չունեմ ծնունդ նշելու։ Հայրիկը բանտում է, Մայքը քաղաքում չէ։
-Արդեն չպիտի՞ եկած լիներ։
-Երեք օր առաջ պիտի արդեն էստեղ լիներ, բայց զանգեց ու ասաց, որ գործերը հետաձգվել են։
-Շատ վատ է, բայց ոչինչ։ Մենք մեր փոքրիկ կազմով կանենք։
-Ես դու ու քույրիկը չէ՞։
-Ինչո՞ւ այդքանս։ Կարող ես ընկերուհիներիդ էլ հրավիրել։
-Ես միայն մի ընկերուհի ունեմ։
-Ուրեմն նրան։
-Մայրիկ ոչ խնդրում եմ, իսկապես տրամադրություն չկա։
-Սթեյս Մայքը կնեղվի, եթե իմանա, որ ծնունդդ չես նշել։
-Չի նեղանա։ Կգա, հետո կհավաքվենք բոլորով։
-Լավ աղջիկս, բայց գոնե կլինի միասին սրճարան գնանք, գոնե սուրճ խմենք, շնորհավորենք քեզ։
-Լավ լավ։
-Շնորհակալ եմ։ Դե վաղը կհանդիպենք։
-Լավ մամ։

***

Գիշեր։ Ժամն արդեն 11։59-ն էր, բայց Սթեյսին չգիտեր դրա մասին, իսկ Մայքն արդեն հավաքել էր նրա համարն ու զանգում էր։
-Մա՞յք։
-Ծնունդդ շնորհավոր, ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր Սթեյս, ծնունդդ շնոր-հա-վոր։
-Մա՜յք, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։
-Իմ Սթեյսի, ես քեզ ցանկանում եմ, որ միշտ ժպտաս ու ժպիտ պարգևես քեզ սիրող մարդկանց և առհասարակ աշխարհին։ Ուզում եմ սիրես ու սիրվես, երջանկացնես ու լինես երջանիկ, լինես առողջ ու հաջողակ։ Եվ ամենակարևորը՝ գնահատես ու լինես գնահատված, սիրես կյանքն ու մարդկանց, հավատաս ու առաջ շարժվես, ու ի վերջո կյանքում լինես հաղթող ու ուրիշ։
-Իմ տարբերվո՜ղ, շնորհակալ եմ։
-Ես եմ շնորհակալ, որ կաս Սթեյս։
-Ե՞րբ կգաս։
-Չգիտեմ Սթեյս, կոնկրետ ոչ մի բան չգիտեմ։
-Լավ։
-Նեղվա՞ծ ես։
-Էստեղ չես դրա համար։
-Է՜յ, չի կարելի։
-Վաղը պարի եմ, հետո մայրիկի ու քույրիկի հետ կհանդիպեմ։
-Շատ լավ է, կնշես նրանց հետ։ Հետո հենց ետ եկա իրար հետ էլ կնշենք։
-Լավ Մայքի։
-Դե բարի գիշեր սիրելիս, քնիր, որ կարողանաս արթնանալ։
-Բարի գիշեր։

***

Առավոտ։ Սթեյսը վեր կացավ, ու սկսեց տան գործերով զբաղվել։ Հետո հաքնվեց, պատրաստվեց ու գնաց պարի։
-Սթեյս մի քանի օր անց արդեն պիտի ելույթ ունենաս։
-Ի՞նչ, որտե՞ղ։
-Լսիր մրցույթ է կազմակերպվել, եթե այս փուլը հաղթես, հետո ուրիշ քաղաքներում ես մրցելու։
-Ի՞նչ եք ասում, ես հաստատ չեմ կարող։
-Քեզ վրա պատասխանատվություն կա դրված։ Պիտի արդարացնես քեզ։
-Կաշխատեմ, բայց...
-Բայց չկա, դու հաստատ կարող ես։
-Լավ, ուրեմն եկեք առանց ժամանակ կորցնելու սկսենք փորձերը։
-Երաժշտությունը միացրեք։
Փորձերի ավարտից հետո Անին մոտեցավ Սթեյսիին։
-Կգա՞ս հանդերձարան։
-Ինչի՞ համար։
-Խոսենք։
-Լավ, եկա։
Միասին հանդերձարան գնացին, ու երբ Սթեյսին մտավ հանդերձարան խմբի աղջիկները տորթը ձեռքներին սկսեցին երգել։
-Ա՜ն, շնորհակալ եմ,-Սթեյսին գրկեց ընկերուհուն,-Դու ամենալավն ես։ Շնորհակալ եմ աղջիկներ։
-Շնորհավոր ծնունդդ Սթեյս։
-Անչափ շնորհակալ եմ աղջիկներ։
Բոլորին գրկեց։ Հետո կիսեցին տորթը, ու դուրս եկան։
-Սթեյս դու պիտի կարողանաս անպայման հաղթել։
-Կաշխատեմ։ Լսիր մի քիչ կպատմե՞ս, թե ոնց եկար ընդունվելու։
-Երբ նոր էի եկել նրանք արդեն երկար ժամանակ է պարում էին։ Ինձ ծաղրում էին, նեղացնում, ասում, որ ես երբեք իրենց պես պարել չեմ կարող, բայց ես այսօր նրանց հավասար եմ, ոմանցից նույնիսկ առաջ։
-Չեմ հասկանում մարդկանց նեղացնելու պատճառը։
-Ես էլ, ու դրա համար դու եկար, ու ես սկսեցի քո կողքին լինել, որովհետև գիտեմ, թե ինչ կզգայիր, եթե աջակցող ոչ ոք չլիներ։
-Դու իմ միակ ու լավագույն ընկերուհին ես,-գրկեց Անիին,-Այսօր ես ու մայրս ուզում ենք հանդիպել, որ ծնունդս նշենք, արի ինձ հետ, ուզում եմ ծանոթացնել։
-Մեծ սիրով, բայց պիտի շուտ գնամ, գործեր ունեմ։
-Հա խնդիր չկա։ Կես ժամից պայմանավորված եմ։
-Դե ժամանակ չկորցնենք, գնանք։
Հասան հանդիպման վայր։ Մայրը Սթեյսիին տեսնելով վազեց ու գրկեց։
-Շնորհավոր ծնունդդ գեղեցկուհի՜ս։
-Շնորհակալ եմ մայրիկ։ Նա ընկերուհիս է՝ Անին, Ան մայրիկս է՝ Մայան։
-Շատ հաճելի է։
-Ինձ էլ աղջիկս։ Քույրիկդ էլ է այստեղ։ Գնաց լվացվելու։ Հիմա կգա, դուք նստեք։
Նստեցին սեղանի շուրջն ու խմորեղենով ու հյութով ծնունդ նշեցին։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now