Մաս 17

132 11 2
                                    

Առավոտյան շուտ, բարձր տրամադրությամբ Սթեյսին ուրախ զվարթ տունն էր հավաքում, որովհետև հարազատ մարդիկ հավաքվելու էին առաջին հաղթանակը նշելու։
Իսկ Մայքը դեռ շատ շուտ վեր կացավ ու գնաց Դեյվիդի տուն։
-Շատ լավ է, շնորհավոր ձեր հաղթանակը ախպերս։
-Շնորհակալ եմ։
-Ո՞նց ես։
-Հոյակապ։
-Հա չնայած բնական է, որ հոյակապ կլինես։
Մայքը խորհրդավոր ժպտաց։
-Էլի՞ բան է եղել։
-Չէ։
-Խաբո՜ւմ ես, տեսնում եմ, որ բան է եղել։ Խոսի՜ր։
-Ոչինչ էլ չի եղել։
-Չհամբերեցի՞ք։
-Չէ։
-Ախպերս,-Դեյվիդը գրկեց Մայքին,-Երբեք սիրածդ կնոջ հետ չէիր եղել, սա կյանքումդ առաջին անգամն էր, երբ արթնացել ես մի կնոջ կողքին, ում սիրում ես։
-Իսկապես որ Դեյվ։ Դա շա՜տ հաճելի էր։ Նա փոխել է ամբողջ կյանքս։
-Գիտեմ, ես դա տեսնում եմ։
-Հոյակապ է չէ՞։
-Ըհն։
-Ուզում եմ երջանիկ լինեք։
-Երջանիկ ենք...

***

Ու ահա դռան թակոց։ Սթեյսը վազեց դռան կողմն ու արագ իջեցրեց բռնակը։ Իր առջև կանգնած էր Անին, ով Սթեյսիից շատ էր ուրախացել նրա հաղթանակի համար։
-Անո՜ւլ։
-Սթե՜յս, շնորհավորում եմ սիրելիս։
-Շնորհակալ եմ իմ լավագո՜ւյն։
-Ինձ պատմելու շատ բան ունես։
-Արի ներս գնանք, ինձ մի քիչ օգնելու բան կա, և՛ կաշխատենք, և՛ կպատմեմ։
-Շատ լավ։
Սկսեցին սեղանին ամաններ, դանակ-պատառաքաղներ, բաժակներ դնել, հետո հյութ դրեցին, քաղցր-մաղցր մի քանի բան ու էսպես։
-Ան ընտի՜ր պարողներ կային, իսկապես շատ լավն էին։ Ես անգամ մտածում էի, որ ոչ մի կերպ տասնյակի մեջ չեմ մտնի, բայց արի ու տես...
-Արի ու տես, որ մի քանի ամսվա պարող Սթեյսին հաղթեց մնացած բոլորին։
-Անհավատալի է։
-Ես չէի էլ կասկածում։
-Բայց ամեն ինչ դեռ առջևում է, հաջորդ փուլում դեռ եռյակ կորոշվի, հետո վերջնական երրորդ փուլում, նոր հաղթող կնտրվի։
-Լավ կլինի, մի՛ անհանգստացիր։
-Դե փորձում եմ չանհանգստանալ։
-Քեզ միայն պետք է էլի ու էլի պարապել, որպեսզի մյուս փուլում առանց մտածելու, հաղթող եռյակի անունների մեջ, քո անունը տան։
-Էլ մի՜։
-Դուռն է, գնամ բացեմ։
-Լավ։
Սթեյսին գնաց խոհանոց, իսկ Անին դուռը բացելու։ Դռան հետևում Ալեքսն էր։
-Բարև։
-Բարև։
-Ինչպե՞ս ես,-Անին գլխով արեցմ-Ես էլ եմ լավ։
-Ուրախ եմ քեզ համար։
-Կարո՞ղ եմ ներս գալ։
-Արի իհարկե,-Ալեքսը Անիին գեղեցիկ ժպտաց ու անցավ ներս,-Իրերը խոհանոց տար։
-Ինչպես կասե՜ս։
Ալեքսը մտավ խոհանոց, ու իրերը դրեց աթոռին։
-Հաղթո՜ղ։
-Եղբայրի՜կ։
-Շնորհավոր քույրիկ,-գրկեցին իրար։
-Շնորհակալ եմ Ալ, շա՜տ շնորհակալ եմ։
Անին եկավ դռան մոտ։ Կանգնեց, նայեց Սթեյսիին ու Ալեքսին, հետո սկսեց մթերքները իրենց տեղերում դասավորել։
-Շա՞տ էիր վախենում։
-Մինչև բեմին կանգնելը այո, սարսափելի։
-Դու հզոր ես Սթեյս,-Ալեքսը ձեռքը գցեց Սթեյսիի ուսին, ու սկսեց խառնել մազերը։
Անին երբեմն ժպտում էր նրանց նայելիս, բայց երբ Ալեքսն իր կողմ էր նայում՝ դադարում էր ժպտալ, ու սկսում էր ներսում տիրող տագնապը։
-Անի՞։
-Այո՞ Ալեքս։
-Դու խոհանոցի գործերում ինչպիսի՞ն ես։
-Քիչ թե շատ կարողանում եմ գլուխ հանել, ինչո՞ւ։
-Ուզում եմ հասկանալ ապագայում ես ու երեխաներս քաղցա՞ծ ենք մնալու, թե՞ կուշտ ուտելու ենք։
-Գնա գրողի ծոցը։
-Ալե՜քս,-Սթեյսին սկսեց ծիծաղել,-Վերջ տուր հիմարություններիդ։
Ալեքսը վերցրեց ամանի մեջ դրված ձիթապտուղը, գցեց բերանն ու մոտեցավ Անիին։
-Հավի կրծքամսով (ձեռքերով սեփական կուրծքը ցույց տալով) ու սոխառածով սոուս պատրաստել գիտե՞ս։
-Ո՛չ։
-Ուրեմն իմացիր, որ մինչև չսովորես, ես քեզ հետ ամուսնացողը չեմ։
-Չեմ զլանա ու նորից կկրկնեմ, գնա՛ գրողի ծոցը։
-Կորիր էստեղից,-Սթեյսը ձեռքերով հրեց Ալեքսի հետևից։
-Գնում եմ, գնում եմ, հրեշին մի սպանեք գեղեցկուհիներ,-Ալեքսն այլանդակ ժպիտով դուրս եկավ։
-Իսկապես որ հրեշ։
-Դե լա՜վ Ան,-ծիծաղելով,-Նա լրիվ խելագար է։
-Մինչև պատրաստել չիմանաս քեզ հետ ամուսնացողը չեմ,-Ալեքսի ձևերն անելով ասաց Անին։
-Ա՜յ, լրիվ նույնն եք։ Մի խելագար էլ դու ես։
-Վերջ տուր Սթեյս, եղբայրդ նյարդերիս վրա ազդում է։
-Նա շա՜տ լավն է,-փափուկ ձայնով։
-Հրեշը չի՛ կարող լավը լինել։
-Նա մնացած հրեշների պես չէ։
-Գոնե մի պաշտպանիր խնդրում եմ։
-Ի՜նչ, նա ուղղակի ուզում է քեզ հունից հանել, սիրում է հոգուդ հետ խաղալ։
-Լսիր, ը՜, նա իսկապե՞ս դրանից շատ է սիրում։
-Նրա ամենասիրելի կերակուրն է, ինչո՞ւ։
-Կսովորեցնես չէ՞։
Սթեյսին չդիմացավ ու սկսեց ծիծաղել։
-Դուրս կորիր։ Եղբոր կտորն է։
Անին նույն կերպ Սթեյսիին դուրս հանեց, ինչպես Սթեյսին Ալեքսին, ու հետևից էլ ինքը գնաց։
Դուռը կրկին թակեցին։ Անին գնաց հյուրասենյակ, իսկ Սթեյսին գնաց դուռը բացելու։
-Մա՜յք,-Սթեյսին թռավ Մայքի գիրկն ու համբուրեց։
-Ո՞նց է իմ պարուհին։
-Լավ լավ լավ լավ լավ, շա՜տ լավ։
-Ես շատ ուրախ եմ Սթեյս։
-Ես էլ Մայքի, արի ներս գնանք։
Մինչ նրանք խոսում էին դռան մոտ, Անին հյուրասենյակում Ալեքսի հետ էր։ Երբ ոտքը դրեց հյուրասենյակի դռնից ներս, Ալեքսը միանգամից նայեց նրան։
-Կարոտեցի՞ր։
-Գլուխս կորցնելու աստիճան։
-Ես նկատել եմ, որ ինձ կարոտելուց, առհասարակ բոլորը գլուխը կորցնելու աստիճան են կարոտում։
-Ցինիկ։
-Դու իսկապե՞ս այդքան ատում ես ինձ, թե՞ ուղղակի այդպես ես ցույց տալիս։
-Վա՜յ, ի՞նչ ես խոսում, ես ինչպե՞ս կարող եմ ատել քեզ,-ձևական։
-Ես հենց նման պատասխանի էլ սպասում էի,-Անին մի թարս հայացք գցեց նրա վրա, ու խորը շունչ քաշեց,-Եթե ուզում ես ես կարող եմ քեզ սովորեցնել հավի կրծքամսով իմ սիրելի կերակուրը պատրաստել։
-Դե գիտե՞ս ինչպես, ը՜, ես ուղղակի երազում եմ քեզ հետ ամուսնանալու մասին, ու դրա համար էլ կխնդրեի սովորեցնել, որ ինչքան հնարավոր է շուտ ամուսնանանք։
-Լավ Անուլիմոկ, խնդիր չկա։
-Դե քեզ տեսնեմ։
Անին վեր կացավ ու ջղայնացած հեռացավ հյուրասենյակից, իսկ Ալեքսը դեռ շարունակում էր նայել նրա հետևից։
-Անի, Անի, Անի, ինչքա՜ն լավն ես դու։
Սթեյսն ու Մայքը մտան հյուրասենյակ։
-Ալե՞քս։
-Բարև Մայք։
Տղաները բարևեցին իրար ու Մայքը նստաց հյուրասենյակի բազկաթոռներից մեկին։
-Սիրելիս ինձ մի բաժակ ջուր կտա՞ս։
-Հա իհարկե, հիմա կբերեմ։ Դու ինչ-որ բան կուզե՞ս Ալեքս։
-Ես Անիին արդեն ասել եմ։
Սթեյսին սկսեց ծիծաղել։
-Հիմարիկ,-ասաց ու գնաց խոհանոց։
Անին պահարանին հենված, ձեռքերը խաչած նյարդերից դողում էր։
-Սթեյս ուզում եմ հասկանալ, նրան որտեղի՞ց այդքան ցինիզմ։
-Բայց ճիշտն ասա քեզ դուր չի՞ գալիս նրա այդ պահվածքը։
-Ուզում ես անկե՞ղծ ասեմ։
-Ինչպես ասում է Մայքին, հարցնում եմ, որ անկեղծ ասես։
-Ուրեմն կասեմ այո, ինձ հաճախ դուր է գալիս նրա նման պահվածքը։
-Տեսնո՞ւմ ես, նա հիմարություններ է անում, բայց միևնույն ժամանակ դա դուր է գալիս քեզ։ Ուրեմն պետք չէ՛, որ նա ուրիշ դառնա, նա հենց այն է ինչ կա, ու դու նրան հենց էդպես ես հավանում։
-Դե հա, ցավոք, բայց այո։
-Ան դու նրան դուր ես գալիս։ Ես վստահ եմ դրանում։
-Ինձ համար տհաճն այն է, որ նա առավոտից երեկո սրա նրա հետ է։ Կնամոլ հիմար։
-Մայքի կյանքում էլ են շատերը եղել, բայց հիմա ես եմ նրա հետ չէ՞։
-Սթեյս երբեմն այնքա՜ն եմ ուզում ուղղակի նստել նրա կողքին, կամ գրկել նրան, անգամ մեկ մեկ ուզում եմ ժամերով կռվել հետը։
-Իմ Անի՜, իմ լավ Անի։
-Ես սիրահարվել եմ հա՞։
-Ըհն։
-Ափսոս։
-Ամեն ինչ լավ կլինի։
-Հուսանք։
-Կարծես թե նորից դուռն է։
-Ես կբացեմ։
-Լավ։
Սթեյսին վառարանի միջից հանեց կարտոֆիլն ու լցրեց ամանի մեջ։
-Իսկ որտե՞ղ է աղջիկս։
-Խոհանոցում։
Սթեյսիի ականջին հասավ հյուրասենյակից լսվող ձայները։ Մայրն ու քույրը մտան խոհանոց։
-Մայրի՜կ, Ամալի՜։
-Աղջի՜կս, շնորհավորում եմ։
-Շնորհակալ եմ մամի։
-Իմ քույրիկը իսկական հեքիաթի աղջիկ է։
-Իմ հեքիաթ աղջի՜կ, ապրես։
-Սա քեզ ավագ դստրիկ։
-Մա՜մ, ինչքա՜ն սիրուն են։
-Ուրախ եմ, որ հավանեցիր։
-Գիտե՞ս ինչ եմ մտածում մամ։
-Ի՞նչ։
-Երանի ծաղիկները երբեք չթոռոմեին, որ քո նվիրած ծաղիկը միշտ էսպիսին մնար...
-Իմ Սթե՜յս։
Մայր ու աղջիկ գրկեցին իրար։
-Քույրիկ քեզ օգնելու բան կա՞։
-Չէ Ամ, ամեն ինչ կարծես թե պատրաստ է։
-Մայրիկ գնա հյուրասենյակ։
-Ինչի՞ համար։
-Գնա հյուրերի մո՜տ։
-Մի սրանց տեսեք, որ իրենց մորը սենյակից դուրս են հանում։
Սթեյսը ծիծաղեց, իսկ Ամալին չաչանակի պես համբուրեց մոր այտն ու մայրը դուրս եկավ։ Միարժամանակ խոհանոց մտավ Անին։
-Աղջիկներ ա՜յն տղան չկա։
-Ո՞վ,-հարցրեց Ամալին։
-Հա՜, ա՜յն տղա՞ն։
-Այո Սթեյս։
-Ո՞ւմ մասին է խոսքը։
-Ոչ նա չի եկել Ամ, չգիտեմ կգա թե ոչ։
-Այդ ո՞ւմ մասին եք խոսո՜ւմ։
-Եղբորդ։
-Ո՞ւմ,-հարցրեց Ամալին։
-Դեյվիդը Անիի հորեղբոր տղան է։
-Լո՞ւրջ։
-Այո՜։
-Մի վայրկյա՜ն, փաստորեն եղբո՞րս ես հավանում։
-Փաստորեն Ան, ես էլ չգիտեի։
-Ինձ թվում է վերջում բոլորս ազգականներ ենք դառնալու։
-Իսկապես որ,-ծիծաղելով պատասխանեցին Ամալին ու Անին։
-Ան որ խնդրեմ կզանգե՞ս Մարիային, տեսնենք ինչ եղավ։
-Հա հիմա։
-Դե լավ եկեք ուտելիքները տանենք։
-Ըհն։
Աղջիկները սկսեցին հյուրասենյակում մեծ սեղան գցել, ու բոլորը հավաքվեցին հյուրասենյակի բազմոցներին ու բազկաթոռներին։ Քիչ անց եկավ նաև Մարիան։ Ամալին սրտատրոփ Դեյվիդի գալուն էր սպասում։
-Ինձ կներեք ես հիմա կգամ,-ասաց Մայքն ու դուրս եկավ հյուրասենյակից։ Գնաց դուրս ու զանգեց Դեյվիդին։
-Հա՞ Մայք։
-Ո՞ւր ես։
-Բոլորն արդեն եկե՞լ են։
-Այո։
-Ի՜սկ...
-Նա էլ է այստեղ, շուտ արի։
-Հիմա արագությունս երկու հարյուրի վրա կդնեմ։
-Ի դեպ կարծես թե նա էլ է անհանգիստ, ինչպես հասկացա նա էլ քեզ է սպասում։
-Երե՛ք հարյուր։
-Զգույշ կլինես գլուխդ չուտես,-ծիծաղելով ասաց Մայքը։
-Հանգիստ եղիր։ Հասա ձեր տան մոտ, հիմա մայրիկիդ էլ վերցնեմ ու գամ։
-Լավ։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now