Առավոտ։ Սթեյսին ամբողջ գիշեր արթուն լուսացրեց։ Առավոտյան շուտ Մարիան եկավ։ Բժիշկները ոչինչ չէին ասում։ Ահա վերջապես նրանցից մեկը։
-Ինչպե՞ս է վիճակը։
-Ամեն ինչ լավ է։ Մի անհանգստացեք։
-Իսկապե՞ս։
-Այո։ Ուղղակի հոգնածություն էր, արդեն լավ է։ Մի երկու ժամից դուրս կգրվեք։
-Կարո՞ղ եմ տեսնել։
-Հինգ րոպեյից։
-Լավ։ Շնորհակալ եմ բժիշկ,-Սթեյսին խորը շունչ քաշեց, ու հենվեց պատին։
Բժիշկը մտավ Մայքի հիվանդասենյակ։
-Ինչպե՞ս ես։
-Լավ։
-Ասացի այնպես, ինչպես ասել էիր, բայց շատ սխալ ես անում։
-Գիտեմ ինչ եմ անում բժիշկ։ Ավելի լավ կլինի, եթե ե՛ս նրան ասեմ։
-Բայց արդեն շատ ես ուշացրել, սկսիր բուժումներ ընդունել։
-Ինձ ուղիղ ասացեք բժիշկ, ինչքա՞ն ժամանակ ունեմ։
-Էդպես մի՛ խոսիր։ Ես Աստված չե՛մ, չե՛մ կարող ասել։ Ավելի լավ է բուժվես, ու ապրելու մասին մտածես, ո՛չ թե մեռնելու։
-Ինձ երեխայի տեղ մի՛ դրեք։ Մոտավոր ժամանակ ասեք։ Ճի՛շտը։
-Բայց...
-Բժի՛շկ։ Ճի՛շտը։
-Եթե չսկսես բուժվել՝ քիչ։ Արդեն վիճակդ շատ լուրջ է։ Հիվանդությունը շատ է զարգացել։
-Ժամանակ։
-Երեք ամիս։ Բայց դա մաթեմատիկական հաշվարկ է։ Նման թվերին բանի տեղ մի դիր։ Կբուժվես, ու ամեն ինչ լավ կլինի։
-Միջինը երկու ամիս։
-Տե՛ս, ես ինչ եմ ասում, դու ինչ։ Ինձ լսելու փոխարեն միջինն ես հաշվարկում, ու ավելի կարճացնում կյանքդ։
-Ուզում եմ ռեալ նայել, ու հույսով չսփոփել ինձ։
-Սխալ ես անում։ Ինչևէ։ Կինդ հիմա կմտնի քեզ մոտ։
-Հա թող գա, հիմա կպատրաստվեմ ու դուրս կգրվեմ։
-Գոնե մի քանի օր պարկեիր։
-Չէ դրա կարիքը չկա։
Բժիշկը խորը շունչ քաշեց։
-Գնամ բերեմ կնոջդ։
-Շնորհակալ եմ։
Սթեյսին մտավ Մայքի մոտ։
-Սիրելի՜ս,-վազեց ու գրկեց ամուսնուն,-Վախեցել էի։
-Ամեն ինչ լավ է իմ Սթեյսի։ Օգնիր հաքնվեմ, ու գնանք տուն լա՞վ։
-Լավ։
-Ի դեպ, արի գրկեմ,-Սթեյսին ժպտաց, ու գրկեց Մայքին,-Շնորհավորում եմ հաղթանակդ, հաղթո՛ղ։
-Շնորհակալ եմ Մայք, շնորհակալ եմ սիրելիս։
![](https://img.wattpad.com/cover/219211127-288-k903987.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...