Քայլում էին, քայլում ու հասան մի մեծ այգու։ Ոչ ոք չկար արդեն։ Նրանք միասին էին, ու մենակ այդ հսկա այգում։
-Երբևէ արևածագ դիմավորե՞լ ես։
-Երբեք։
-Ինչո՞ւ։
-Դրա փոխարեն նախընտրել եմ մուշ մուշ քնել։
-Ժամանակը հետաքրքիր բան է չէ՞։
Մարդ իր կյանքի գրեթե կեսը քնած է անցկացնում։ Մենք քնում ենք, քնում, ու էլի չենք կշտանում քնից։ Ախր քո՜ւնը, դա սատանայի պես չարիք է, որ անընդհատ մարդուն իրենով է անում։ Դա թմրանյութի պես մի բան է, դա կախվածություն է։
-Ասում են, որ նորմալ քնելու ժամը դա ութ ժամն է։
-Հա, ու մնացած բոլոր ժամերը պիտի արթուն անցկացնես, բայց կան մարդիկ, ովքեր շատ ավելի երկար կարող են քնել։
-Օրինակ ես։
-Հա։ Արի պայման դնենք մեր առաջ, որ շատ չպիտի քնենեք, որովհետև մեկ է հետո անվերջ քնելու ենք։
-Պայմանավորվեցինք։
-Եթե զգացել ես տարիքով մարդկանց երբ հարցնում ես, ասում են, որ շատ բաներ չհասցրին անել, ու մեզ խրատում են, որ շատ քնելու փոխարեն գործ անենք, սովորենք, ժամանակն օգտակար օգտագործենք։
-Պապիկս էր շատ ասում։
-Իմ պապիկն էլ։ Ամեն առավոտ երբ մեր մայրիկները մեզ ասում են "Դե հերիք է վեր կաց, դասից կամ աշխատանքից ուշանում ես, լույսը բացվել է", մեզ թվում է, որ դա ուղղակի նախադասություն է։ Որ մենք պիտի հարամենք մեր քունը հանուն դասի, ու ատում ենք լույսը։ Բայց ո՜չ։ Այդ նախադասությունն այնքա՜ն իմաստ ունի իր մեջ։ "Լույսը բացվել է"։ Լույսը։ Լույսը բացվել է հասկանո՞ւմ ես։ Մեզ հնարավորություն է տրվել նորի՛ց տեսնել լույսը։ Տեսնել լույսը նորածնի պես։ Պիտի ամեն անգամ լույս տեսնելիս ժպտանք, մտածենք, որ նոր ենք լույս աշխարհ գալիս, ու լույսը տեսնում ենք առաջին անգամ։
Ախր հետո էլ չենք տեսնի է...
Հետո կարոտ կմնանք լույսին։ Հետո կարոտ կմնանք էն բոլոր օրերին, որ վեր էինք կենում, ու քնահարամ գնում դասի։ Ու կերազենք "Երանի միշտ հարամվեր քունս, որ երկար լույս տեսնեի"։
-Ու հետո կփակենք մեր աչքերն ու կհայտնվենք հավիտենական խավարում։ Չգիտեմ հետո ինչ է լինում, դա ոչ ոք չի իմանա մինչև չմեռնի։ Եզրակացնում են, բայց եզրակացությունը մնում է եզրակացություն։ Հնարավոր է հետո ավելի ուժգին լույսի մեջ ընկնենք, հնարավոր է՝ գիշերից էլ մութ մի տեղ...
-Էնպես որ արի հիմա վայելենք լույսը, որ հետո չափսոսանք անիմաստ կորցրած ժամանակի համար։ Արի հասցնենք անել այն ամենն ինչ ուզում ենք։ Արի հասցնենք հասնել մեր նպատակներին, հասցնենք ստեղծել մեր ամեն մի երազանքը։ Արի հասցնենք հասցնել, ու հասցնենք ապրել։
-Հա՛ Մայք, որովհետև հիմա մենք ընտրություն կարո՛ղ ենք կատարել, քնե՞լ, թե՞ չքնել, բայց հետո մեզ ընտրություն չի տրվի։ Մենք կքնենք...
-Ու կքնենք առանց հասկանալու, առանց հասցնելու, առանց գիտակցելու, ու առանց ապրելու...
Մինչ մահ, երբ քիչ մնա, ամեն օրվա հետ կերազենք հաջորդ առավոտի մասին։
Ու հետո...
Հավերժ քնից առաջ էլ չե՛նք երազի լույսի մասին, որովհետև էլ չենք հասցնի...
Կհասկանանք, որ չե՛նք հասցրել, չե՛նք հասցնում, ու այդպես էլ չե՛նք հասցնի...
-Մայք ինձ թվում է ես էլ երբեք չեմ քնի։
-Չէ էդպես պետք չէ, պիտի քնես, բայց չափի մեջ։ Հիմա ասա տեսնեմ ուզո՞ւմ ես այսօր կյանքում առաջին անգամ արթուն մնալ հանուն արևածագի։
-Ուզում եմ Մայքի, ուզում եմ։
-Ուրեմն արի նստենք ու սպասենք, թե երբ արևն իր գլխիկն ամպերի միջից կհանի։
-Էնքան սիրուն ես խոսում։
-Գուցե մեր բառե՞րն են երևույթները գեղեցիկ դարձնում։
-Կամ գուցե միայն իմ յուրահատուկ Մայքին։
-Դու ինձ կատարելացնում ես, պետք չէ։
-Ինչո՞ւ, դու ինձ համար հե՛նց էդպիսին ես։
-Կարծում ես ես կատարյա՞լ եմ։
-Ամենա։
-Իսկ ինձ թվում էր, որ միայն ես եմ մարդկանց կատարյալ տեսնում։
-Ո՞ւմ։
-Քեզ։
-Ի՞նձ։
-Հա։
-Իմ ի՞նչն է կատարյալ։
-Դու։
-Բայց ի՞նչը։
-Դո՛ւ։
-Իսկ եթե կատարյալ չլինեի՞։
-Բայց կաս։
-Իսկ եթե չլինեի՞։
-Դա չէր խանգարի սիրել քեզ։
-Սիրե՞լ ինձ։ Դու հենց նոր առաջին անգամ...
-Առաջին անգամ համարձակվեցի ասել, որ սիրում եմ։ Գիտեմ։ Ես ուղղակի էլ չեմ կարողանում դա թաքցնել Սթեյս։ Բայց դու գիտեիր չէ՞։ Եթե անգամ չասեի, դու գիտեիր, որ սիրում եմ։
-Գիտեի Մայք, գիտեի։ Իսկ դու գիտե՞ս։
-Գիտեմ։
-Ուզում ես ասե՞մ։
-Ամեն դեպքում հաճելի կլիներ։
Սթեյսին մի ուրիշ կողմ նայեց, ու սկսեց խոսել։
-Ես անցյալում սխալ եմ թույլ տվել Մայք։
-Մենք բոլորս ենք սխալներ թույլ տալիս։
-Մեծ։
-Կապ չունի։
-Իմ անցյալն ուղղակի փոխել է ինձ։
-Քո ներկան է քո կյանքը։
-Բայց ախր անցյալում...
-Ի՞նչ է նշանակում անցյալ։ Կարո՞ղ ես ասել։ Մենք լինում ենք մանուկ, երբ դառնում ենք երիտասարդ, մանկությունը համարվում է անցյա՞լ։ Ես այդպես չեմ կարծում։ Անցյալ չկա։ Կա միայն մի կյանք։ Եթե այդպես է մենք միևնույն ժամանակ ապրում ենք և՛ անցյալում, և՛ ներկայում։ Գիտե՞ս ինչու, որովհետև ամեն վայրկյան, որ անցնում է մեր կյանքից, նախորդ բոլոր վայրկյանները անցյալ է դարձնում։ Այսօր առավոտն իմ անցյա՞լն է։ Չէ իսկապես պետք չէ մեր ապրած կյանքը անցյալ համարել։ Ես չեմ ուզում քեզ հետ անցկացրած վայրկյանները անցյալ համարել։ Քեզ հանդիպած վայրկյանից սկսած ես ներկայում եմ ապրում։ Իմ ներկան քեզ հանդիպած առաջին վայրկյանն է։ Անցյալը միայն անցյալ կյանքն է։ Մինչ մեր ծնվելը մեր հոգու մեկ այլ մարնում գտնվելու ժամանակը։ Անցյալ կյանք...
Ինչ եմ ուզում ասել այսքան խոսելով, երբեք մի՛ մոռացիր անցյալը, որովհետև կմոռանաս ներկադ։ Մի՛ մտածիր անցած վայրկյանների ու րոպեների մասին, այլ ապրիր ներկայով, որը վայրկյան անց անցյալ կդառնա...
Տարօրինակ եմ խոսում, ու եթե անկեղծ ինքս ինձ չեմ հասկանում։ Չգիտեմ ինչու եմ ասում այս ամենը։ Ո՛չ, ոչ թե ինչու եմ ասում, այլ ինչու ասացի՛։ Չէ՞ որ դա արդեն անցյալ է։
-Ա՛, իսկապես որ,-կարճ ծիծաղով արձագանքեց աղջիկը,-Երբ դու խոսում ես, ես ուղղակի ուշքի եմ գալիս։
-Եթե ցավալի կլինի հիշելը, ուրեմն մի ասա Սթեյս։
-Ուզում եմ իմանաս, ես չեմ ուզում քեզնից գաղտնիքներ ունենալ։
-Կարևորն այն է, որ ինձ հետ ապրած օրերից ոչ մի գաղտնիք չունենաս։
-Չունեմ։
-Ուրեմն պետք չի հիշել ու տխրել։
-Ես ասել եմ ուզում։
-Լավ, եթե ուզում ես ուրեմն ասա։ Խոսիր, ու խաղաղվիր։
-Ես տասնվեց տարեկան էի։ Սիրահարվել էի առաջին անգամ։ Նույնիսկ մորս էի պատմել այդ մասին։ Ես ու նա իրար հետ շատ ժամանակ էինք անցկացնում։ Դասընկերս էր, կողքիս էր նստում։ Մենք երազանքներ էինք կառուցել, բայց նա ուղղակի փշրեց։ Գիտե՞ս ինչ արեց։ Նա ամբողջ դպրոցի մոտ ինձ խայտառակ արեց։ Ինձ նվաստացրեց։
-Ու ինչպե՞ս։
-Մի անգամ ինձ տուն ճանապարհեց, հայրս հարբած դրսում ընկած էր։ Ես օգնեցի, որ հայրս տուն գնա, ու նա նկարել էր մեզ։ Հաջորդ օրն ամբողջ դպրոցը խոսում էր, որ Սթեյսին հարբեցողի աղջիկ է, ոմանք էլ ասում էին, որ ես հարբեցողի երիտասարդ սիրուհի եմ։
-Անասուն։
-Նա մի վայրկյանում քանդեց ներսիս եղած չեղածն ու գնաց գրողի ծոցը։
-Ձեր միջև ինչ-որ բան եղե՞լ է։
-Ոչինչ, ես անգամ թույլ չեմ տվել, որ նա համբուրի ինձ։
-Ինչո՞ւ։
-Որովհետև վախենում էի։
-Ինչի՞ց։
-Չգիտեմ, ուղղակի միշտ խուսափում էի։ Նա ասում էր, որ կսպասի մինչև կարողանամ ուժ գտնել իմ մեջ, ու համբուրվել հետը։ Անգամ ասում էր, որ մի օր չեմ դիմանա, ու ես ի՛նքս կհամբուրեմ իրեն։
-Հետաքրքիր է իսկ ինչպե՞ս եղավ, որ ինձ թույլ տվեցիր։
-Երևի ուղղակի ուզում էի։
-Քո առաջին համբույրն իմն է եղել։
-Ու կլինի վերջինը։
-Լավ է։
-Իսկ եթե ես նրա հետ եղա՞ծ լինեի։
-Չեմ կարծում, որ բան կփոխվեր։ Հա ես հիմա ավելի ուրախ եմ, բայց եթե անգամ ձեր միջև մի բան եղած լիներ, միևնույն է իմ զգացմունքներն անփոփոխ կլինեին։ Ինձ համար մեկ է, կարևորը ինձ հետ անկեղծ լինես, ու ես լինեմ միակը։
-Էդպես էլ կա։
-Ուրեմն ամեն ինչ հիանալի է։
-Իսկ քո կյանքում երբևէ սիրած աղջիկ եղե՞լ է։
-Յոթ տարի առաջ եմ վերջին անգամ սիրահարվել։ Բայց ուղղակի սիրահարվել էի, առաջին սերս դու ես։
-Հաճելի է գիտե՞ս։
-Պատկերացնում եմ։
-Իսկ դուք միասին եղե՞լ եք։
-Նրա հետ չէ, դե փոքր էինք, թե չէ հաստատ կլինեինք, բայց հետո շատերն են անցել ու գնացել։
-Այսինքն եղել են, բայց առանց սիրո։
-Հա հենց էդպես։ Ինչո՞ւ մռութներդ կախեցիր։
-Խանդում եմ։
-Լո՞ւրջ։
-Հա, խանդում եմ, որ ինձնից առաջ քո կյանքում էլի աղջիկներ են եղել։
-Ես տղա եմ, իմ կյանքում աղջիկները թաշկինակի պես են փոխվում։
-Էդպես մի ասա խնդրում եմ, ես հիմա կմեռնեմ։
-Սթե՜յս, դու առանց ասելու էլ գիտես, որ տղաներն էդպիսին են։
-Մի տեսակ ներսս ցավում է։
-Ինչի՞ համար։
-Չգիտեմ։
-Վե՜րջ տուր։
-Մայք ես կմեռնեմ, եթե քո կողքին ուրիշ մեկը լինի։
-Չի լինի Սթեյս, ես իմ տարբերվողին ուրիշի հետ չեմ փոխի, ու ուրիշին չեմ տա։
-Այդքան աղջիկների հոտերն առե՞լ ես։
-Բոլորինը։
-Օ՜ Աստված իմ։
-Ի՜նչ, ես ուղղակի ուզում եմ անկեղծ լինել, բայց ասել եմ չէ՞։
-Ինչը՞։
-Քո հոտն ուրիշ է։ Նրանց բոլորի հոտերն ուղղակի օծանելիքի պես հազար տեսակի,բայց միևնույն ժամանակ միանման են եղել, իսկ քոնն ուրիշ է ու գրավող։ Քո հոտը շատ տարբեր է։
-Այդպես ես ասում, որ չնեղվե՞մ։
-Ուզում եմ հավատաս ինձ։
-Հավատում եմ Մայք, հավատո՛ւմ եմ...

STAI LEGGENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Storie d'amore> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...