Մաս 29

84 10 5
                                    

Երկու օր ու արդեն Նոր Տարին կգա։ Սթեյսն ու Մայքը մեկը մյուսի համար նվերներ են պատրաստում։ Անակնկալներ պիտի անեն։ Ամեն մեկն իր հերթին ուզում են իր սիրելիին ամենաերջանիկը դարձնել։ Ես վստահ եմ, որ նրանց մոտ դա կստացվի։
Ամանորյա գնումները երկուսի համար էլ զվարճալի են։ Գնացել են խանութներ ու գնում են այն ամենն ինչ պետք է համեղ սեղանի համար։
-Մայք մենք միշտ մեզ լուրջ ենք պահում, ծանր ու մեծ, համեստ, ու հիմարություններ չենք անում։
-Ուզում եմ հասկանալ հիմա դա լա՞վ է, թե՞ վատ։
-Դա լավ է, բայց մեկ մեկ հիմարություն անել պետք է։
-Օրինակ ի՞նչ հիմարություն։
-Ինձ սայլակով կպտտե՞ս խանութով մեկ։
-Սթե՞յս։
-Խնդրո՜ւմ եմ։
Սթեյսին առանց Մայքին լսելու թռավ նստեց սայլակի մեջ։
-Սթեյս դա հիմարություն չէ, դա զվարճալի է...
Ասաց Մայքն ու սկսեց խելագարի պես հրել սայլակի հետևից։
-Յու հո՜ւ,-ճչում էր Սթեյսին բոլորի վրա թքած ունենալով։
-Մայք Մայք Մայք, հիմա դու։
-Ուզում ես, որ ե՞ս նստեմ սայլակի մեջ։
-Այո՜։
Սթեյսին ուզում էր վեր կենալ, բայց չէր կարողանում, նորից ընկնում էր սայլակի մեջ։
-Օգնիր ինձ սրիկա՜։
Մայքաը կանգնած ծիծաղում էր։ Հետո կանգնեց նրա առաջ, Սթեյսը ձեռքերը գցեց Մայքի վզին։ Մայքը համբուրեց շուրթերն ու հենց այդ դիրքով էլ քիչ քիչ բարձրացրեց։ Սթեյսին ոտքերով գրկել էր Մայքի մեջքը։
-Հիմա դու հա՞։
-Չէ՛։
-Հա՛։
-Չէ՛։
-Հ՛։
-Հա։
-Ուռա՜, դե նստի՜ր։
Մայքը մտավ սայլակի մեջ, բայց չնստեց, այլ կանգնեց ու թևերը բացեց։
-Մայք նստիր, թե չէ հենց սկսեմ քշել, կընկնես։
-Բան չկա։
Սթեյսը սկսեց հրել, իսկ Մայքը կանգնած ծիծաղում էր։
-Մա՜յք ես սիրում եմ քե՜զ։
-Ես էլ քեզ հիմարի՜կ։
-Դու ծանր ես։
-Կանգնեցրու իջնեմ,-ծիծաղելով։
-Ոչ, մի քիչ էլ։
-Կանգնեցրու խելագար։
Սթեյսին կանգնեցրեց, իսկ Մայքը ցած թռավ։ Գրկեցին իրար։
-Ես երջանիկ եմ քո կողքին։
Մայքը ոչինչ չասաց, ուղղակի աչքերը փակ գրկել էր սիրելի կնոջն ու ժպտում էր։ Երկուսն էլ բացեցին աչքերն ու տեսան, որ սայլակով ճանապարհորդությունից հետո կանգ են առել փափուկ խաղալիքների բաժնում։ Սթեյսին խուլիգանի պես ժպտաց, ու մոտեցավ մի արջուկի։ Երեխայի պես ժպտում էր, ու աչքերն արագ արագ թարթում։
-Ի՞նչ կա մտքիդ։
-Ասե՞մ։
-Ասա։
-Ուզում եմ գողանալ։
-Բեր բեր, եթե այդքան շատ ես հավանել ուրեմն կգնեմ։
-Ո՜չ, ես ուզում եմ գողանալ։
-Սթե՞յս։
-Ի՞նչ։ Ես կյանքում գողություն չեմ արել, ուզում եմ փորձել։
-Դա ոչ մի կերպ հնարավոր չէ Սթեյս։ Կբռնվես, ու լավ բանի չի բերի։
-Օգնիր ինձ անել այդ հիմարությունը։
-Աստված իմ։ Հաշվում ենք երեքը ու...
-Ու ես փախչո՞ւմ եմ։
-Ո՛չ։ Ու մենք լինում ենք խայտառակ։
-Ի՜,-ծիծաղելով ասաց Սթեյսին,-Բայց ուզում եմ է։
-Ուրեմն արա։
-Լո՞ւրջ։
-Ըհն։ Վերցրու ու փախիր։
-Ուռա՜։ Մնում է խիզախություն հավաքեմ։
-Դե քեզ տեսնեմ խիզախ աղջիկ։
-Գնում եմ։
-Գնա։
-Իսկ գնումնե՞րը։
-Ես կբերեմ։
-Այդքա՞նը։
-Այո։
-Լավ հետո կգամ կօգնեմ։
-Լավ լավ։
Սթեյսն ու Մայքը մոտեցան, որ վճարեն, բայց Սթեյսին մյուս անցքով արագ վազեց։ Սկսեց ծնգծնգոց լսվել։
-Օրիորդ սպասեք,-Սթեյսիին դիմեց աշխատակիցը, բայց Սթեյսին ձևացրեց թե չի լսում, ու վազեց դուրս,-Գո՛ղ է, բռնե՛ք։
-Մի վարկյան, մի վարկյան։ Նա ինձ հետ է։ Ես վճարելու եմ դրա համար։
-Լավ պարոն, ներեցեք։ Ուղղակի գիտե՞ք, վրան կոդ կա, որ պիտի համակարգչի մեջ անցկացնենք։
-Եկեք էսպես անենք, ես ձեզ կտամ այնքան, որքան հարկավոր է, քիչ հետո կբերեմ կոդը։
Մայքը վճարեց ամբողջ գումարն ու դուրս եկավ։
-Ես գողացա՜։
-Այո՜։ Դու դա արեցի՜ր։
-Ուռա՜։
-Ինչ խելագար ես Սթեյս, ինչքա՜ն լավն ես դու։
-Ես հիմար չե՞մ։
-Հիմար ես, բայց ես սիրում եմ և՛ քո հիմարությունները։ Ախր դու այնքա՜ն լավ ես հիմարություն անում։
-Ի՜,-ժպիտը դեմքին։
-Դու ամենալավ բանն էիր, որ կարող էր հանդիպել իմ կյանքում։ Դու արդեն մի անգամ գողություն արել ես, սա առաջին դեպքը չէր։
-Ե՞ս, երդվում եմ սա առաջին անգամն էր, ես էլ նման բան չե՛մ արել։
-Ստում ես։ Սուտ մի երդվիր։
-Մայք ճիշտ եմ ասու...
-Դու ինձնից ի՛նձ ես գողացել...
Սթեյսին աչքերը լայն բացած Մայքին էր նայում։
-Այդ դեպքում երրորդ անգամ։
-Ինչո՞ւ։
-Ես նաև ինձնից ի՛նձ եմ գողացել։
-Գրողը տանի, դու աշխարհի ամենալավ ու բարի գողն ես։
Սթեյսը ամուր սեղմեց Մայքի փորից, իսկ նրանց մեջտեղում ճզմվում էր հսկա փափուկ արջուկը...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now