Մաս 40 (Վերջինը)

249 13 53
                                    

Սթեյսին ուտելու բան էր պատրաստում, երբ աչքերն արցունքոտվեցին։ Մոտեցավ լվացարանին, հենվեց, ու սկսեց անձայն լաց լինել։ "Չտանես",-վերև նայելով ասաց Սթեյսին։
Մայքը խոհանոց եկավ։ Սթեյսն արագ մաքրեց աչքերը։ Դժվարությամբ քայլող Մայքը իրեն գցեց աթոռի վրա։
-Ո՞նց ես։
-Շատ լավ սիրելիս, դո՞ւ։
-Ես էլ։ Այդ ի՞նչ ես անում։
-Ուտելու բան եմ պատրաստում։
-Հա՜։ Ի՞նչ ենք ուտելու։
-Սիրտդ ի՞նչ է ուզում, ասա դա էլ պատրաստեմ։
-Դու ինչ էլ պատրաստես ախորժակով կուտեմ։ Սիրում եմ քո ձեռքի եփածն ուտել։
-Շատ լա՜վ։
-Մայրիկի հետ խոսե՞լ ես։
-Այո։ Ասաց ուզում են գալ։
-Չեմ ուզում, որ մայրս ինձ էսպես տեսնի։
-Մայք, նա ուզում է կողքիդ լինել։
-Գիտեմ, բայց հասկանում եմ, որ ցավոտ կլինի։
-Ը՜, գիտես չէ՞, հայրդ էլ ընդհանրապես չի խմում։
-Գիտեմ։ Ու քո շնորհիվ։
-Ասածներս ազդել են վրան։
-Ոնց էլ կարողացե՞լ ես։ Այսքան տարի ես ու մայրս ոչ մի կերպ չենք կարողացել հետ համոզել, իսկ դու...
-Դե ես ուրիշ եմ չէ՞։
-Իհարկե։ Իմ ուրիշը։
Սթեյսին մոտեցավ Մայքին, նստեց գրկին, փաթաթվեց վզին, ու համբուրեց։
-Գժվում եմ քո հոտի համար Մայք։
-Ես էլ քո հոտի, որը չի գալիս ոչ ոքի վրայից։
-Իմ ուրիշ ու տարբե՜ր։
-Իմ հեքիաթ, ու իմ սեր։
-Մենք աշխարհի ամենալավ ամուսիններն ենք Մայքի։
-Գժվում եմ Մայքիի համար։
-Ես էլ։
-Իմ մայթի աղջիկ։
-Մայք մեկը կողքից լսի, կմտածի փողոցային եմ եղել,-ծիծաղելով ասաց Սթեյսին։
-Հիմարիկ։ Ինչ խելառ ես Սթեյս,-Մայքն էլ էր ծիծաղում։
-Հա լուրջ, ոչ ոք չի մտածի, որ հնարավոր է ուղղակի մայթին նստած եմ եղել, ու դու հայտնվել ես։
-Իսկ մեզ պետք չէ, որ որևէ մեկը որևէ բան կարծի։ Ոնց էի ասո՞ւմ...
-Թքա՛ծ բոլորի վրա՜։
-Այո սիրելիս։ Մենք ապրում ենք մե՛զ համար։
-Մեկ մեկ էլ ուրիշների։
-Դե հա, մեկ մեկ էլ ուրիշների։ Եթե ուրիշների մասին չմտածենք, ուրեմն անսիրտ ենք, մարդ չենք, բայց սկզբունքները մնում են մերը։
-Իմ փիլիսոփա՜։ Կարելի է մի գիրք գրել քո փիլիսոփայությունների մասին։
-Իսկ դու գրիր։ Թող բոլորը կարդան ու ասեն, "Տեսնես ո՞վ է եղել այս ցնդած փիլիսոփան"։
-Կսպանեմ յուրաքանչյուրին, ով նման բան կասի։
-Կպաշտպանե՞ս ինձ։
-Հում հում կուտեմ քեզ նեղացնողին։
-Օ՜, իմ համեստը գազան է դարձել հա՞։
-Գազանը միշտ էլ իմ ներսում է եղել։
-Իմ վայրի՜։
-Սիրում եմ քեզ։
Համբուրեց ամուսնուն։
-Սթե՞յս։
-Այո՞։
-Մրցույթի վերջին փուլը ե՞րբ է։
-Դա վաղուց արդեն կարևոր չէ։
-Ինչպե՞ս թե։
-Հենց էդպես։ Ես էլ մրցույթին չեմ մասնակցի։
-Որպես ի՞նչ։
-Հենց էդպես։
-Այդքան առաջ ես գնացել, որ ուղղակի որոշես, ու չգնա՞ս։
-Ես այդքան կամք չունեմ Մայք։
-Սթե՜յս, խնդրել եմ չէ՞, թուլանալ չկա։
-Ինչպես կասես։
-Դե ասա տեսնեմ ե՞րբ է։
-Երկու ամսից։
-Փաստորեն երկու ամսից նոր կասեն, որ հաղթել ես հա՞։
-Մայք ես չեմ գնա։
-Ի՛նձ համար կգնաս։ Դու գիտես, որ դա ինձ համար երազանք էր։ Էնպես որ կգնաս, ու կհաղթես հանուն ինձ։
-Ինչո՞ւ ես այդքան վստահ, որ կհաղթեմ։
-Չէ՞ որ դու իմ հաղթողն ես։ Խոստացիր, որ կգնաս։
-Լավ։ Լավ Մայք կգնամ։ Խոստանում եմ։
-Շնորհակալ եմ։ Սթեյս հավատո՞ւմ ես մահից հետո հոգու գոյությանը։
-Մահից մի խոսիր։
-Չէ՛ ասա։
-Չեմ կարծում, որ հոգիներ գոյություն ունեն։
-Ես հավատում եմ։
-Լո՞ւրջ։
-Հա։ Ով հավատում է, հոգին միշտ ապրում է։ Ու եթե իրեն սիրում ու սպասում են, հայտնվում է ցանկացած պահին, երբ կցանկանան տեսնել իրեն։
-Վստա՞հ ես։
-Ավելի քան։ Ու գիտե՞ս։ Մարդիկ ասում են "նա մահացավ, ու չտեսավ այս օրը, այս պահը", բայց իրականում նրանք ավելին են տեսնում, քան երկրում ապրող մարդիկ։ Նրանք ժպտում են, երբ հարազատները երջանիկ են, նրանք մեր կողքին են, երբ տխուր ենք։ Ուղղակի առհասարակ չեն գալիս մարդկանց աչքերին երևալու։ Միայն քչերը։
-Մայք...
-Ուզում ես հարցնել ես կգա՞մ։
-Չէ՛, քեզ ոչինչ չի լինելու։
-Հավատա Սթեյս, ես կգա՛մ։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ այսքան ասածս, բայց ես ամեն ինչ կանեմ, որ գամ։ Ես կգամ։ Ես քո կողքին կլինեմ, երբ զգաս կարիքս։ Ու երբ գամ, չմտածես, թե գժվում ես, կհասկանաս, որ ես իրական եմ։ Հասկանո՞ւմ ես։
-Հա, բայց չես էլ գնա։
-Հիմա չէ, բայց հետո...
-Հետո բոլո՛րն են գնում։ Ինձ հիմա՛ն է պետք։
-Լավ։ Լսիր քրոջդ, եղբորդ, մորդ հետ խոսե՞լ ես։
-Հա։ Բոլորն էլ լավ են։ Առավոտյան Ամալիի հետ խոսեցի։ Երջանիկ էր։
-Դեյվիդի շնորհիվ։
-Հա։ Դեյվը համբուրել էր, նա էլ իրեն ամպերի վրա էր զգում։
Մայքը սկսեց ծիծաղել։
-Վայ Դեյվ, հազիվ մի կարգին բան արեց։
-Հա։ Երանի բոլորը երջանիկ լինեն։
-Կլինեն։
-Հավատում եմ։
-Ուզո՞ւմ ես զանգեմ ու բոլորին կանչեմ։
-Ինչի՞ համար։
-Հավաքվենք։
-Լավ, զանգիր։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավМесто, где живут истории. Откройте их для себя