Մաս 3

148 13 0
                                    

-Չորրորդը չէր խանգարի։
-Դո՞ւ ես։
-Ես եմ։ Ի՞նչ է ասում Մայք,-հեռախոսով։
-Ասում է չորրորդը չի խանգարի։
-Ուրեմն նրան տուր իր բաժին դառը սուրճն ու նստիր կողքին, իսկ ինձ հետո կզանգես։
-Լավ Սթեյս։
Երկուսն էլ անջատեցին հեռախոսն ու տղան նստեց աղջկա կողքին։
-Ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։
-Ոտքերս բերեցին։
-Այդքան արա՞գ։
-Հեռու չեմ ապրում։ Քսան րոպե է տնից էստեղ։
-Ինձնից արագ ես քայլել։
-Որ հասցնեմ։
-Ինչի՞ն։
-Քեզնից առաջ էստեղ նստելուն։ Սովորության համաձայն։
-Շնորհակալ եմ, որ եկել ես։
-Իսկ սուրճը սառում է, ավելի լավ է խմիր, իսկ իմն ինձ տուր, թե չէ Սթեյսին կբարկանա քեզ վրա։
-Հա ճիշտ ես։ Վերցրու։
Սկսեցին միասին խմել։
-Չե՞ս սպասում, որ սառչի։
-Ուզում եմ տաք փորձել։
-Ինչո՞ւ։
-Հետաքրքիր է ինչքանո՞վ կտարբերվի տաք սուրճը սառը սուրճից։
-Դու սկսել ես փոխվել։
-Զգում եմ։
-Հետաքրքրություն ես մտցնում կյանքդ։
-Ինձ թվում է դո՛ւ ես մտցնում, այլ ոչ թե ես։
-Սթեյս ի՞նչ է կատարվում մեզ հետ։
-Մենք այսօր առավոտյան արդեն խոսել ենք այդ մասին։
-Դրանի՞ց է։
-Ըհն։
Մայքը ձեռքը կամաց մոտեցրեց աղջկա ձեռքին։ Կպավ ճկույթին, հետո քիչ-քիչ, կամաց-կամաց բռնեց ձեռքը։
-Բոլո՞րն են խելագարվում, երբ սիրահարվում են։
-Չգիտեմ Մայք, երևի ոչ։
-Մենք ուրիշ ենք։
Նրանք կամաց մոտեցան իրար։
-Տարբեր։
-Յուրահատուկ։
-Ու գեղեցիկ ենք ժպտում։
Նրանք քիչ-քիչ մոտեցան ու համբուրեցին իրար։ Երկուսի աչքերն էլ փակ էին, իսկ սուրճը սառում էր...

***

Քայլում էին փողոցով, մոռացած աշխարհում բոլորին։ Հեռախոսների ձայներն անջատված էին, որ ոչ ոք չխանգարեր։ Քայլում էին իրար ձեռք ձեռքի բռնած, իսկ մյուս ձեռքերում արդեն սառած սուրճի բաժակները։
-Սթեյս չե՞ս ուզում մի զբաղմունք գտնել քեզ համար, ես չեմ ուզում, որ առավոտից երեկո հոգնես։
-Բայց ի՞նչ զբաղմունք։
-Չգիտեմ, օրինակ դու ի՞նչ ես շատ սիրում։
-Չգիտեմ։
-Երգե՞լ։
-Լավ չի ստացվում։
-Ինչ-որ գործիք կա՞, որ սիրում ես։
-Շատ, բայց ես նվագել չեմ կարող։
-Կարող ես, ուղղակի փորձել է պետք։
-Չէ՜, ուրիշ մի բան առաջարկիր։
-Պարել սիրո՞ւմ ես։
-Շատ։
-Գտա՜նք։ Արի գնանք ու քեզ պարի ընդունենք։
-Ինձ թվում է արդեն մեծ եմ պարի գնալու համար։
-Իսկ դու այնքան կաշխատես, որ կսովորես։
-Ես արդեն քսան տարեկան եմ Մայք։
-Օ իսկապես, մենք մինչև հիմա չգիտեինք մեկս մյուսի տարիքը։
-Իրոք որ։ Քանի՞ տարեկան ես։
-Քսաներկու։
-Իսկ ծնունդդ ե՞րբ է։
-Երեկ։
-Ի՞նչ։
-Այո, ինչո՞ւ։
-Ինչո՞ւ չէիր ասել։
-Եթե ասեի տպավորություն կլիներ, որ ասում եմ, որ շնորհավորես ինձ։
-Պիտի ասեի՜ր։ Քո ծնունդն է եղել, ու ես չեմ շնորհավորել քեզ։
-Ոչինչ, կարևորը նվեր ես տվել։
-Ի՞նչ նվեր։
-Քե՛զ։ Դու ծննդյանս ամենալավ նվերն ես, որ երբևէ ստացել եմ։ Նվեր Աստծո կողմից։
-Դու ինձ էդպե՞ս ես ընդունում, որ ես նվե՞ր եմ քեզ համար։
-Հա՛ Սթեյս, դու նվեր ես ինձ համար, դու պարգև ես, ուղղակի չգիտեմ ո՞ր լավ արարքիս համար է Աստված քեզ ինձ ուղարկել։ Նա շա՜տ շռայլ է գտնվել իմ հանդեպ։
-Ինձ թվում է, թե դո՛ւ ես նվեր, որովհետև փոխել ես ինձ Մայք։ Մի օրում դու փոխել ես առաջվա Սթեյսիին, ու նա հիմա լրիվ ուրիշ մարդ է դարձել։ Ես սկսել եմ տեսնել շուրջս։ Ես բացել եմ աչքերս,-աղջկա աչքերը փայլեցին արցունքի նշույլներից։
-Սթե՜յս,-նա գրկեց աղջկան, ձեռքով գլուխը ուսին հենելով։
-Մայք դու ինձ պետք ես։
-Դու էլ, դու էլ ինձ ես պետք։ Պետք ես, որ լցվեմ, լցվեմ առանց չափի, կամ էլ չափից ավել։
-Ճիշտ է ուշացած, բայց շնորհավոր ծնունդդ Մայքի...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավKde žijí příběhy. Začni objevovat