Սթեյսը ավարտեց պարը, իսկ Մայքը դուրս եկավ Դեյվիդի տնից, ու հանդիպեցին փողոցում։
-Ես դուրս չեմ մնացել Մայք, ես դուրս չեմ մնացել,-վազելով Մայքի գիրկն ընկնելով ասաց Սթեյսը։
-Շնորհավոր սիրելի՜ս, ես շա՜տ ուրախ եմ։ Ուրեմն ամեն ինչ առջևում է։
-Իհարկե Մայք, իհարկե։
-Հոյակապ է։
Քայլեցին քայլեցին ու հասան մի հարսանյաց սրահի։ Կանգնեցին։ Սթեյսին ժպիտով մանեկենների վրա անցկացրած զգեստներին էր նայում։
-Մենք ամուսնացել ենք, բայց ես քեզ հարսի զգեստով չեմ տեսել։
-Այդքան էլ կարևոր չէ։
-Բայց ես ուզում եմ քեզ զգեստով տեսնել։ Արի։
Մտան ներս ու հայտնվեցին սպիտակ արքայության մեջ։
-Բարև ձեզ,-նրանց մոտենալով ասաց աշխատակիցը։
-Բարև Ձեզ։
-Ինչո՞վ կարող եմ օգնել։
-Մի գեղեցիկ զգեստ ենք ուզում ընտրել կնոջս համար։
-Շատ լավ։ Իսկ մոտավորապես ինչպիսի՞։
-Ես նուրբ զգեստներ եմ սիրում։
-Սա հավանո՞ւմ եք։
-Շատ։
-Դե եկեք փորձենք։
-Շատ լավ։
-Այս կողմում է հանդերձարանը։ Եկեք ինձ հետ։
Սթեյսին մտավ ներս ու հագավ այդ սպիտակ ու նուրբ զգեստը, որը յուրաքանչյուր աղջկա երազանքն է։ Մայքը նստած սպասում էր, թե երբ պիտի Սթեյսը դուրս գա զգեստը հագին։ Անհանգիստ էր, որովհետև հիմա կնոջը հարսանյաց զգեստով էր տեսնելու։ Եվ ահա նա եկավ։ Բացեց վարագույրն ու քայլեց առաջ։ Կանգնեց Մայքի առաջ։ Իսկ Մայքը լուռ էր։ Նա կարծես համրացել էր։ Բառեր չէր գտնում նկարագրելու զգացողությունները։
-Ի՞նչ կասես։
-Ոչինչ։
-Ինչո՞ւ։
-Բառերը կարող են փչացնել ամեն ինչ։ Դրանք կարող են էժանագին լինել, ու արժեզրկել քո տեսքը։
-Ոչինչ չասելով, ամեն ինչ ասեցիր։
-Բայց չասացի ամենակարևորը։
-Ո՞րը։
-Որ սիրում եմ քեզ։ Դու իմ կյանքում տեսած ամենագեղեցիկ հարսիկն ես։
-Իմ Մայք։
Մայքը գրկեց Սթեյսիին։
-Ուզում եմ միշտ երջանիկ լինես Սթեյս, ես քո երջանկության համար եմ ապրում։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ։
-Գնա՞նք արդեն։
-Ըհն։ Հիմա փոխվեմ ու դուրս գանք։
-Շատ լավ։
Սթեյսին մտավ հանդերձարան, արագ փոխեց հագուստն ու դուրս եկավ։ Գնացին Սթեյսիի տուն։
-Սթեյս ուզում եմ տուն վարձել մեզ համար։
-Ինչո՞ւ։
-Չեմ ուզում մեր տանը ապրենք։
-Պատճառը հա՞յրդ է։
-Այո։ Երբ տուն վարձեմ ուզում եմ մայրիկն էլ մեզ հետ ապրի։
-Մայք ինչո՞ւ տուն վարձես, եթե կարող ենք էստեղ ապրել։
-Դու այս տանը լավ հիշողություններ չունես, չեմ ուզում։
-Կմոռացվեն։
-Կմոռացվեն, բայց ես ուզում եմ մեր նոր կյանքը նոր տան մեջ լինի։
-Լավ։ Ինչպես կուզես։
-Կսկսեմ տուն փնտրել։
-Ըհն։ Արդեն զանգե՞մ կանչեմ բոլորին:
-Զանգիր, բայց տուն մի կանչիր։
-Իսկ ո՞ւր։
-Ուզում եմ մի տեղ գնանք, որտեղ ուրախանալ է հնարավոր, բայց որտեղ կլինենք միայն մենք։
-Մի գուցե գնանք այնտեղ, որտեղ ծնո՞ւնդս ենք նշել։
-Լավ միտք է գիտե՞ս։ Ուղղակի այն ժամանակվա պես գեղեցիկ չի լինի։
-Ինչո՞ւ։
-Դե էնտեղ ես էի զարդարել, իսկ հիմա քանդած կլինեն։
-Դե ոչինչ, կարևորը ուրախանանք։
-Հա՞։
-Ըհն։
-Դե ուրեմն զանգիր ու երկու երեք ժամից կանչիր։
-Երկու երեք ժամից ժամը վեցը կամ յոթը կլինի։
-Հոյակապ ժամ է։
-Ես էլ եմ այդպես կարծում։
-Դե լավ դու զանգիր, իսկ ես գնամ պատրաստվեմ, դու էլ կպատրաստվես։ Վերջիվերջո այսօր մեր մինի-հարսանիքն է։
-Ծիծաղելի էր ասված։
-Գնացի։
-Լավ։
Մայքը համբուրեց Սթեյսիին, ու գնաց։ Սթեյսը զանգեց ընտանիքի անդամներին։ Զարմացան, թե ինչի համար են ռեստորան հրավիրվում, իսկ Սթեյսը ասաց, որ դա անակնկալ է։ Հետո զանգեց ընկերուհուն ու Մարիային։ Դե նրանք արդեն գիտեին։ Մնացած բոլորին Մայքը տեղյակ կպահեր։ Սկսեց հագնվել։ Գեղեցիկ հավաքեց մազերն ու դիմահարդարվեց։

KAMU SEDANG MEMBACA
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romansa> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...