Սթեյսին առավոտյան վեր կացավ, ու տեսավ, որ Մայքը կողքին չէ։ Նայեց դուրս։ Պատշգամբում էր։ Իջավ անկողնուց ու մոտեցավ նրան։ Հետևից գրկեց։
-Բարի լույս։
-Բարի լույս։ Ինչպե՞ս քնեցիր։
-Շատ լավ, դո՞ւ։
-Ես էլ։
-Շո՞ւտ ես արթնացել։
-Քիչ առաջ։
Թողեց Մայքի մեջքն ու գնաց նրա դիմացը։ Գրկեց պարանոցը։
-Արի այսօր կրպակ գնանք։
-Արի։
-Ուզում եմ խմել կրպակի սուրճից։
-Ես էլ։ Համը կարոտել եմ։
-Դե հագնվիր հենց հիմա էլ գնանք, ու առավոտվա սուրճը կրպակում խմենք։
-Լավ։
Պատրաստվեցին ու տանից դուրս եկան։ Հասան կրպակ։ Փակ էր։ Շուրջ բոլորը նայեցին, բայց ոչ ոքի չտեսան։
-Առաջին անգամ եմ կրպակը փակ տեսնում, այն էլ այս ժամին։ Տարօրինակ է։
-Հա իսկապես։
Կանգնած էին, երբ կրպակի կինը եկավ։
-Բարև Ձեզ։ Ճիշտ ժամանակին, թե չէ առանց սուրճ էինք մնալու։
-Սուրճ չկա։
-Այսի՞նքն։
-Կրպակս փակել եմ։
-Ինչո՞ւ։
-Պետությունը թույլ չի տալիս աշխատել։ Ասում են անօրինական գործ եմ անում։ Հարկեր պետք է վճարեմ, դե ես էլ այնքան չեմ աշխատում, որ հարկ վճարեմ։ Ավելի լավ է փակեմ։ Չնայած որ շատ ցավալի է ինձ համար։
-Իսկ մե՞նք։
-Ի՞նչ անեմ երեխաներ, ես էլ շատ կուզեի շարունակել աշխատանքս, արդեն սովոր էի, բայց ի՞նչ արած, ես այդքան գումար չունեմ։
-Ես պատրաստ եմ Ձեզ գումար տալ, միայն թե մի՛ փակեք կրպակը։ Այնքան կտամ, որ երկար ժամանակ դեռ կկարողանաք հարկեր մուծել։
-Վերջ տուր Մայք, ես հո չե՞մ կարող քեզնից գումար վերցնել։
-Մի տարի հետո կվերադարձնեք։ Կգամ կրպակ գումարի հետևից, միայն թե մի փակեք։ Այս կրպակն ավելի շատ իմն ու կնոջինս է, քան Ձերը։
-Գիտեմ, հավատա ես դա քեզնից լավ գիտեմ։
-Ուրեմն խնդրում եմ, որ չփակեք մեր կրպակը։
-Բայց...
-Պայմանավորվեցի՞նք։
-Լա՜վ։
-Ես ծանոթ ունեմ, ով կզբաղվի օրինականացնելու հարցերով, իսկ գումարը վաղն էստեղ կբերեմ ու Ձեզ կտամ։
-Լավ տղաս։
-Իսկ հիմա չե՞ք կարող մեզ սուրճ տալ։ Դրա համար ենք եկել։
-Ներսում սուրճ ունեմ, դեռ չեմ դատարկել ներսի եղածը, էնպես որ երկու բաժակ սուրճ հաստատ կկարողանամ տալ։
-Դե ավելի լավ։Սպասեցին, խմեցին սուրճն ու ճանապարհ ընկան դեպի տուն։ Քայլում էին։
-Մա՜յք։
-Ջան։
-Քո կյանքի օրագիրը ե՞րբ կտաս կարդամ։
-Հիմա չէ։
-Իսկ ե՞րբ։
-Երբ օրը գա, առանց քեզ ասելու կտամ։
-Շա՞տ կա։
-Այնքան էլ չէ։
-Ո՞ր օրվան ես սպասում։
-Սթե՜յս, այդքան հարցերի փոխարեն ավելի լավ է ասա տեսնեմ թանգարանը որտե՞ղ է։
-Ինչո՞ւ։
-Որ գնանք։
-Հիմա՞։
-Այո, իսկ ինչո՞ւ ոչ։ Թող այսօրն էլ խելացի լինի։
-Ինչպես մեր մյուս օրերը։
-Դե հա, բայց սա կտարբերվի։ Այսօր մե՛նք չենք փիլիսոփայի, այլ կտեսնենք մեկ ուրիշի փիլիսոփայածը։
-Լա՜վ։ Ուրեմն արի տաքսի վերցնենք, այստեղից հեռու է։
-Լավ։
Տաքսի կանգնեցրին ու ճանապարհ ընկան դեպի թանգարան։

YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...