Մաս 1

499 24 13
                                    

Նա նստած էր մայթին, գիշերով։
Փորձում էր ուժեղ մնալ, բայց աչքերից դանդաղ գլորվող արցունքներն անկարող էր կառավարել։

Անցորդներն անտեսում էին աղջկան։ Նա հենց դա էլ ուզում էր, աննկատ մնալ մթության մեջ, իր սիրելի փողոցի մայթին։

Երբեմն ոմանք մոտենում, հարցնում էին "Ինչո՞ւ ես լաց լինում" ու ստանալով հորինված "Աչքս բան է ընկել" պատասխանը' գնում էին գրողի ծոցը։ Մարդիկ հենց էդպիսի հիմար պատասխան էլ ուզում են լսել, որ զուր ժամանակ չվատնեն։
Մարդիկ չունեն ժամանակ ուրիշների համար։ Նրանց հետաքրքիր չէ՛, թե ինչու է գիշերով մայթին նստած աղջիկը լաց լինում։ Հարցնում են սեփական խղճի համար, եթե ունեն։

Ու ոչ ոք չէր հարցնում "Ի՞նչն է քեզ երջանիկ դարձնում", "Ի՞նչ ես ուզում", կամ "Կյանքն ի՞նչ կարող է քեզ տալ, որ քեզ լավ զգաս"։ Նրանք տալիս էին այդ մի հարցը միայն "Ինչի՞ համար ես լաց լինում"։ Ախր այնքա՜ն տարբերվող հարցեր կան։ Հարցեր, որոնք ուղղակի պետք են յուրաքանչյուր մարդու։ Հարցեր, որոնց պատասխանները թեկուզ և լավ կիմանանք։ Ուղղակի հարցրեք, թե ինչ է մարդուն պետք երջանկության համար, այլ ոչ թե ինչի համար է լաց լինում։

Ու մութ փողոցում՝ մայթին նստած, նրա գլխում այլևս ոչինչ չէր կատարվում։ Նա մտածում էր ոչնչի մասին։ Արցունքները չորացել էին կոպերի տակ։ Հետո մի ինչ-որ պահի սիրտը զգացնել տվեց, որ մենակ է ինքը։ Մենակ է այս մեծ ու գրողի տարած աշխարհում, բայց չի էլ ցանկանում մենակ չլինել։ Մայթի իր փոքրիկ հատվածում, գոնե, ուզում է զգալ, որ աշխարհում իր փոքրիկ տեղն ունի։

Ու աղջիկը, որին անգամ սկսել էին չհետաքրքրել տարբերվող հարցերը, լսեց մի ձայն, որը նրան տարբերվող հարց տվեց։

-Սուրճը դա՞ռն ես սիրում, թե՞ քաղցր։
-Դառը։
-Լավ։
Անցորդը մոտակա կրպակից երկու սուրճ գնեց ու նորից մոտեցավ աղջկան։ Սուրճը տվեց նրան, ու նստեց կողքին։
Աղջիկն այնքան զարմացավ, որ անգամ շնորհակալություն չհայտնեց։

-Լավ եղանակ է չէ՞։
-Շատ։
-Սիրում եմ այս տաք եղանակը, որի մեջ մի քիչ քամի կա։
-Ես էլ։
-Անունդ ի՞նչ է։
-Ոչինչ։
-Իսկ ես Մայքն եմ։
-Ես ուղղակի չեմ սիրում անծանոթներին ասել անունս, համենայնդեպս ուրախ եմ։
-Իսկ ինչո՞ւ ես ուրախ։
-Քաղաքավարությունից ելնելով, իսկ առհասարակ, ինձ մեկ է։
-Շատ կտրուկ ես, բայց ես էլ եմ ուրախ։
-Քաղաքավարությունից ելնելո՞վ։
-Չէ՛, իսկական,-աղջիկը չգիտեր ինչ ասել։ Տղան ժպիտով նրան էր նայում, հետո աչքերը դեպի երկինք ձգեց,-Սիրո՞ւմ ես երկնքին նայել։
-Հետաքրքիր ի՞նչ կա, որ նայեմ։
-Իսկ դու փորձիր հետաքրքրություն գտնել։
-Ամեն ինչի մեջ հետաքրքրություն չկա։
-Կա, փնտրել է պետք։
-Հասկացա։
-Իսկ ինչո՞ւ չես ժպտում։
-Ինչի՞ համար ժպտամ։
-Ուղղակի։ Ուղղակի ժպտա, որ քեզ լավ զգաս։ Ի՛նձ նայիր։
Աղջիկը լուրջ նայեց տղային։
-Դե՜։
-Ի՜նչ։
-Ժպտա՜։
Անհարմար պահ էր։ Տղան ֆիքսված ու ժպիտով նրա դեմքին էր նայում, սպասելով, որ ուր որ է կժպտա։ Երկար լրջությունից հետո, երևի ամոթից, բայց նա հանկարծակի ժպտաց, ցանկանալով հասկանալ, թե ի վերջո ինչ է տղայի ուզածը։
-Գեղեցիկ ես։
-Դու էլ ես կտրուկ։
-Երևի նման ենք։
-Չգիտեմ։
-Սիրո՞ւմ ես զբոսնել։
-Ինչո՞ւ ուղղակի չես հարցնում, թե ինչո՞ւ տուն չեմ գնում։
-Որովհետև դու սպասում էիր այդ հարցին։ Ուզում ես կրկնվե՞մ։
-Ոչ։
-Ես սիրում եմ տարբերվել։
-Իրականում դու տարբեր ես, կարծում եմ։
-Իրականում դու ճիշտ ես, հուսով եմ։
-Ինչո՞ւ մոտեցար ինձ։ Բոլորի պես անցնեիր ու գնայիր։
-Շարունակեի ճանապարհս առանց շուրջս շնչող մարդկանց նկատելո՞ւ։
-Այո, ինչպես բոլորը։
-Ես բոլոր չե՛մ, ես չե՛մ կարող։
-Ի՞նչ է, շատ ժամանակ ունես ու չգիտե՞ս ինչպես վատնել։
-Գիտեմ, ուղղակի գուցե հենց հիմա դու ավելի շատ ունես իմ ժամանակի կարիքը, քան ես ինքս։ Ես կարող էի մի ուրիշ բան անել, ինչը կերջանկացներ ինձ տվյալ պահին, բայց ո՞վ գիտի, հնարավոր է, որ հիմա իմ այստեղ լինելը, քեզ ամբողջ կյանքում երջանկացնի։ Ու հետո, ես իսկապես չէի կարող անտեսել, մանավանդ երբ զգում եմ, որ դիմացինս տխուր է։
-Ի՞նչ իմացար, որ տխուր եմ։ Ես ընդամենը նստած եմ մայթին։
-Զգում եմ, որ տխուր ես։
-Ինչպե՞ս կարող ես զգալ։
-Հենց այդպես։
-Սովորեցրու ինձ։
-Պիտի աչքերից հասկանաս։ Եթե դրանք առանց արցունքների շատ պայծառ են, ուրեմն մարդ կամ շա՜տ ուրախ է, կամ հակառակը։ Եթե շատ ուրախ լինեիր, այստեղ մենակ նստած չէիր լինի։
-Իսկ դու տխո՞ւր ես։
-Ինչո՞ւ։
-Աչքերդ փայլում են։
-Բայց ես մենակ չեմ նստած։
-Ուրեմն երջանի՞կ ես։
-Հիանալի եղանակ է երջանիկ լինելու համար։
-Յուրահատուկ ես։
-Իսկ սուրճը սառում է, արագ խմիր։
-Սառն եմ սիրում։
-Իսկ ես սիրում եմ խմել, երբ գոլորշին դեռ երևում է։
-Հիանալի է։
-Ու համեղ։ Ժպտալ չե՞ս սիրում։
-Ինձ չի սազում։
-Հիմար ես։
-Է՜յ։
-Ի՞նչ։ Ժպտա, որ աներևակայելի անձրևներից հետո, աշխարհդ փուլ չգա։ Որ կայծակները չմոխրացնեն երակներումդ եռացող արյունը։ Որ չարաբաստիկ օրերից հետո չատես աշխարհն ու սեփական կյա՛նքդ ատելի չդառնա։ Որ ժպտացող մարդկանց նայելիս՝ չանիծես, չմտածես, թե ժպիտդ գողացել են քեզնից, կամ քո տխուր պահին ինչո՞ւ են ժպտում։
Ի վերջո ժպտա, որ մարդիկ չնայեն քո մռայլ դեմքին, ու քո պատկերը հենց էդպես էլ մռնթած չհիշեն։
Քեզնից ի՞նչ է գնում։ Մի քանի մկան պիտի ձգձգես դեմքիդ ու այդ անիծյալ ժպիտը կհայտնվի։ Ես գիտե՜մ, գիտեմ, որ աչքերդ հակառակը կասեն, կապացուցեն, որ կեղծ ժպիտ է դեմքիդ, բայց ո՛չ բոլորը կհասկանան դա։ Ու գրողը տանի, ավելի հեշտ է ժպտալ, քան բացատրել, թե ինչու ես տխուր։
Ու հետո, չի՛ կարող ժպիտը չսազել մարդուն։ Դա յուրաքանչյուրին է սազում, մանավանդ քեզ։
-Մանավանդ ի՞նձ։
-Այո։
Աղջկա դեմքը պայծառացավ, դեմքին նուրբ ժպիտ նկարվեց։ Հաճելի էր դա լսելը։
-Տե՛ս, դու էլի ժպտում ես։
-Երկնքում ի՞նչն է գեղեցիկ։
-Ինքդ չե՞ս նկատում։
-Աստղե՞րը։
-Հսկա Լուսինն այնտեղ, դու աստղերի՞ն ես նայում։
-Ուրեմն Լուսինը հա՞։
-Ինչո՞ւ միայն Լուսինը, իսկ աստղե՞րը։
-Հիմա ո՞րն է ավելի գեղեցիկ։
-Ամեն մեկը յուրովի։ Ծառերին նայիր, մեկը հա՜ստ ու փարթամ գլխիկ ունի, մյուսը տերևաթափ է, բայց ամեն մեկը յուրովի է գեղեցիկ, ինչպես մարդիկ, կենդանիները։
-Ճիշտ ես։
-Սկսում ես հասկանալ ինձ։
-Իսկ ինձ թվում է ես ուղղակի սկսում եմ շուրջս ինչ-որ բաներ նկատել։ Այսքան ժամանակ մտքովս չի անցել փողոցով քայլելիս շուրջս նայել։ Գլուխս կախ եմ քայլում, որ չտեսնեմ ոչինչ ու ոչ մեկին։
-Իսկ դու սկսիր գլուխդ վեր պարզած քայլել, որ տեսնես։ Մի գուցե շատ ու շատ գեղեցիկ բաներ կան, որոնք պետք են քեզ մի քիչ ավել լցվելու համար։
-Հնարավոր է։
-Տուն գնա։ Ես էլ արդեն գնամ։
-Արդե՞ն։
-Ուզում ես մնա՞մ։
-Ո՜չ։ Ոչ ավելի ճիշտ ոչ թե ոչ, այլ...Դա նկատի չունեի։ Ամեն ինչ խառնեցի իրար։ Մի խոսքով, եթե ուզում ես, կարող ես գնալ։
-Հաճելի էր գիտե՞ս։
-Ինձնից չէի սպասում նման բան ասել, բայց ինձ էլ։
-Դե գնամ, հերիք է իմ փիլիսոփայություններով տանեմ գլուխդ,-տղան վեր կացավ տեղից,-Կարող եմ ճանապարհել քեզ, եթե ուզում ես։
-Չէ՜, չէ շնորհակալ եմ։
-Լավ։ Ուզո՞ւմ ես տամ համարս։ Եթե պետք լինեմ՝ զանգիր։
-Տուր,-հեռախոսը պարզեց տղային։
-Վերցրու,-հեռախոսում գրանցեց ու պարզեց աղջկան։
-Իրականում չգիտեմ զանգելու համարձակություն կունենամ, թե ոչ, բայց միայն այն, որ գիտեմ ունեմ համարդ, ու կարող եմ զանգել' հանգստացնում է։
-Հուսամ համարձակ աղջիկ ես։ Բարի գիշեր։
-Բարի։
Տղան սկսեց քայլել, բայց երկու քայլ հետո շրջվեց։
-Քեզ որպես "Ոչի՞նչ" ճանաչեմ,-աղջիկը նորից ժպտաց տղայի հարցից,-Ի՞նչ է անունդ։
-Սթեյսի։
-Շնորհակալ եմ...

Տղան գնաց, իսկ աղջիկը դեռ երկար նայում էր նրա հետևից։
"Ո՞վ էր նա",-հայացքը հառեց դեպի երկինք,-"Դո՞ւ էիր ուղարկել նրան"։
"...գուցե հենց հիմա դու ավելի շատ ունես իմ ժամանակի կարիքը, քան ես ինքս...հնարավոր է, որ հիմա իմ այստեղ լինելը, քեզ ամբողջ կյանքում երջանկացնի...",-լսվեց աղջկա գլխում։

"Չգիտեմ ով էիր դու, հետաքրքիր տղա, բայց տուն գնամ։ Ու ճանապարհին էլ արժե շուրջս նայել, մի գուցե ամեն ինչ ավելի հետաքրքի՞ր է, քան կարծում եմ..."։

***

Աղջիկը սկսեց քայլել։ Փորձում էր հասկանալ, թե ինչի մասին էր խոսում տղան։ Նա նայում էր խանութներին, ուսումնասիրում դրանց դիզայնը։
Կլոր սեղաններով փոքրիկ մի սրճարան կար, որի կողքով հազար անգամ անցել էր ու չէր նկատել։ Դա այնքա՜ն զվարճացրեց նրան։ Սեղաններին նուրբ ծաղիկներ էր դրված, իսկ ցանկապատը լույսերով էր զարդարված, ու հեծանիվի տեսք էր ստացել։
"Քաղաքը ծփում է ույսերի մեջ, իսկ ես ամենամութ անկյուններն եմ փնտրում"։
Մարդիկ անցնում ու դառնում էին։ Տարբեր էին։ Կային ժպտերես, լուրջ ու մռայլ դեմքեր։ Երևի նրանց էլ Մայքի պես մեկն է պետք, ով կասի, որ ժպիտն իրենց շատ է սազում։
Սթեյսին ուզում էր հենց այդ պահին զանգել ու խոսել տղայի հետ։ Նա իր մի քանի բառով կարծես բացել էր աղջկա աչքերը։

Բայց աղջիկը սառը բնավորություն ուներ, տարօրինակ է, որ տղան կարողացել էր ազդել նրա վրա։ Երևի նա տարբեր էր բոլորից, դրա՞ համար...

Աղջիկը քայլում էր մի տեսակ թեթևացած, մինչև այն պահը, երբ հասավ տուն...

***

Բացեց դուռն ու ներս մտավ։ Տնից ինչպես միշտ ալկոհոլի անտանելի հոտ էր գալիս։ Զզվելի էր ամեն օր նույն հոտը շնչելը, չնայած որ արդեն սովորական էր դարձել։

-Բարեհաճեցի՞ր,-Սթեյսին ոչինչ չասաց, գնաց սենյակ։ Հետևից ներս մտավ հայրը,-Երբ խոսում եմ քեզ հետ, կանգնի՛ր ու լսի՛ր ինձ, ո՛չ թե գնա։
Աղջիկը ուղղակի նայում էր նրա երեսին։
-Գնա՛ սենյակից, ուզում եմ քնել։
-Գնամ հա՞։ Ին՞չ իրավունքով ես ինձ նման բան ասում, վռնդո՞ւմ ես, հա՞։
-Պապ կռվի տրամադրություն չունեմ, գնա՛։
-Լրիվ փողոցային ես դարձել։
-Հա պապ, հա, գնա՛,-սառը ու կոպիտ ասաց աղջիկը, իսկ հարբեցողը դուրս եկավ,-Քեզնից էլ փողոցայի՞ն,-կամաց ասաց աղջիկը,-Ո՜նց եմ հոգնել։
Հանվեց ու պառկեց քնելու, չնայած որ ստամոքսը դատարկ էր, չհաշված սուրճը։

"Ես, որ այդքան սառն եմ, հիմա ի՞նչ է կատարվում ինձ հետ"։

Նա մտածեց, մտածեց, ոչինչ չհասկացավ ու քնեց, իսկ Մայքը...

Նա դեռ քայլում էր։ Քայլում էր մտածելով քիչ առաջ տեղի ունեցածի մասին։

"Ո՞վ էր։ Ո՞վ ես դու Սթեյսի։ Նրա ժպի՜տը։ Տեսնես կզանգի՞"։
Հեռախոսին զանգ եկավ, տանից էր։
-Այո՞։
-Որտե՞ղ ես։
-Գալիս եմ։
-Ե՞րբ կհասնես։
-Չգիտեմ։
-Աշխատիր շուտ գալ, ու ծխախոտ կբերես հետդ։
-Ինչպես կհրամայես,-անջատեց,-Ո՜նց եմ զզվել։ Ամեն օր նույնը։ Չե՛մ ուզում տուն գնալ, հոգնել եմ բոլորից"։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավDonde viven las historias. Descúbrelo ahora