Մաս 1

578 26 6
                                    

Սկիզբ...
Այդ կապույտ աչքե՜րը։ Դրանք Լուսնի կապույտներ էին...Դրանց բիբերն ինձ հիշեցնում էին Լուսինը։ Բայց դրանք Լուսնից էլ սիրուն էին, Լուսնից էլ պայծառ։ Ես, որ սիրահարված էի Լուսնին, հիմա սիրահարված էի այդ աչքերին։ Այդ Լուսին աչքերին...

***

-Օգնեք ինձ, օգնեցե՜ք։ Ես խեղդվո՜ւմ եմ։
-Այնտեղ աղջիկ կա։ Հանե՛ք նրան։ Նա շնչահեղձ է լինում,-ականջիս հասավ ամբոխի ձայները։
Ինձ դուրս քաշեցին ջրից։ Շատ ջուր էի կուլ տվել, բացի այդ էլ կորցրի գիտակցությունս։ Մի քանի րոպե անց զգացի, որ օրգանիզմս օդի մեծ պաշար է ստանում։ Ինձ արհեստական շնչառություն տվեցին, ու կրծքիս այնքան սեղմեցին, որ ջուրը դուրս եկավ օրգանիզմիցս։
Վրաս սրբիչ գցեցին։ Ես դողում էի, անընդհատ հազում։
-Շնորհակալ եմ օգնելու համար։ Ես կարծես թե մեռնելուց պրծա։
-Եթե լողալ չգիտեք, ինչո՞ւ էիք ջուրը մտել, այն էլ հագուստով։
-Ինձ հրել...ինձ ուղղակի թվաց, թե կարող եմ։
-Զգո՛ւյշ եղեք։
-Լավ։
-Ձեզ պե՞տք է հիվանդանոց հասցնել։
-Ոչ շնորհակալ եմ, արդեն լավ եմ։
-Լավ, ես գնամ։
-Այո։ Նորից շնորհակալ եմ։
Նա վեր կացավ, որ գնա, բայց կանգ առավ ու շրջվեց։
-Ես Հենրին եմ։
-Ուրախ եմ։
-Իսկ դո՞ւ։
-Ես ի՞նչ։
-Անունդ։
-Ա՜, հա՜ ներիր, Մայլի։
-Ուրախ եմ Մայլի։
-Ես էլ։
Նա գնաց, իսկ ես մնացի ափին նստած։ Մարդիկ անցնում դառնում էին, բայց նրանց հայացքները էլ սևեռված չէին ինձ վրա։ Նրանք մոռացան այսօրվա միջադեպը։ Դա ավելի լավ է, քան բոլորի ուշադրության կենտրոնում լինելը։
Վեր կացա ու գնացի հյուրանոցի իմ համար, եթե կարելի է դա հյուրանոց համարել։ Փոխեցի շորերս ու գնացի դուրս։
Դուրս եկա փողոց ու սկսեցի արագ քայլել։
Բոլորի աչքից հեռու էի քայլում ու կապիշոնս գլխիս քաշած։ Քայլերս քիչ-քիչ տարան նրա տան մոտ, չնայած ես դկտմամբ էլ նրա տան կողմն էի քայլում։ Մոտեցա վեցերորդ շենքին ու ներս մտա։ Բարձրացա չորրորդ հարկ ու ծեծեցի ձախ դուռը։ Դուռը կին բացեց։
-Դո՞ւ։
-Չէի՞ր սպասում։
-Դու մեր տանը սպասված հյուր չես, այնպես որ ո՛չ, չէի սպասում։
-Ես պետք է նրա հետ խոսեմ։
-Նա տանը չէ։
-Ես նրան այստեղ կսպասեմ։
-Ուշ է գալու։
-Ես երկար կսպասեմ։
-Նրան հաճելի չի լինի քեզ տեսնելը։
-Իսկ դու մի՛ խոսիր նրա փոխարեն։
-Գնա՛ այստեղից։
-Ինձ ներս չե՞ս հրավիրում։
-Իհարկե ոչ։ Քեզ պեսերը մեր տանը տեղ չունեն։
-Իսկ քեզ պեսերն ունե՞ն։
-Լսիր թե քեզ ինչ կասեմ։ Լեզվիդ կառավարել իմացիր։
-Քեզ թվում է ես նրան չե՞մ կարող պատմել ինչ գիտեմ։
-Նա քեզ չի հավատա։
-Իրո՞ք։ Ես կասեմ, որ տեսել եմ, թե ինչպես է այստեղից տղամարդ դուրս գալիս, ձեռքին էլ պայմանագրեր։ Երևի այս տան պայմանագրերն էր չէ՞։
-Լեզուդ ատամներիդ հետևում պահիր, թե չէ կկտրեմ։
-Ես թույլ չեմ տա, որ նրան մատներիդ վրա խաղացնես, ու վաճառես մեր տունը։
Նա դուռը դեմքիս շրխկացրեց։ Ես դուրս եկա ու հասա շենքի մուտքին։ Տեսա նրան։
-Ի՞նչ ես անում այստեղ։
-Քեզ էի սպասում։
-Ինչի՞ համար։ Քեզ չէի՞ ասել, որ երեսդ տեսնել չեմ ուզում։
-Ինձ փող է պետք։ Իմ գումարն արդեն վերջանում է։
-Դա ինձ չի հետաքրքրում։
-Դու ինքդ քեզ խաբում ես։ Ես գիտեմ, որ դու սիրում ես ինձ, ուղղակի խաբում ես ի՛նձ էլ, քե՛զ էլ։
-Ո՛չ։
-Այո՛։ Լավ, ես քեզ ի՞նչ եմ արել, որ այսպես տրամադրված ես իմ դեմ։ Ախր ես քո...
-Լռի՛ր,-գոռալով ասաց նա,-դու ինձ համար մեռած ես։
-Ինչո՞ւ, ես ի՞նչ եմ արել։
-Դո՛ւրս կորիր։
-Նա է քեզ իմ դեմ տրամադրել, չէ՞։
-Ասացի գնա՛։
Նա բռնեց թևիցս ու սկսեց քարշ տալ դեպի դուռը։
-Ինչ էլ լինի դու սիրում ես ինձ։
-Դուրս կորիր քած։
Ես մուտքից դուրս ընկա, ու նա փակեց դուռը։
-Զզվելինե՛ր,-գոռացի նրա հետևից։
Հետ-հետ գնացի ու չէի էլ նկատել, թե ինչպես եմ փողոց դուրս եկել՝ մեքենաների մեջ։ Հանկարծ մի մեքենա հարվածեց ինձ, բայց հասցրեց կանգնեցնել։ Ես ընկա գետնին, բայց երևի վախից ոտքերս թուլացան, որովհետև մեքենան առանձնապես ինձ չէր էլ խփել։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя