Դժվար արթնացա։ Մի կերպ բացեցի աչքերս, պատրաստվեցի ու առանց նախաճաշելու շտապ աշխատանքի հասա։
***
Տանը լռություն էր։ Վերև բարձրացա, բայց տեսա, որ Սիդը սենյակում չէ։
-Սի՜դ,-սկսեցի ձայն տալ,-Սիդ որտե՞ղ ես,-ձայն չկա։
-Մայլի՞,-սենյակից դուրս գալով ասաց Միսս Քորթնին։
-Բարի լույս։
-Լույսը բարի չի եղել։
-Ինչո՞ւ, բա՞ն է պատահել։ Որտե՞ղ է Սիդը։
-Սիդը սենյակում է։
-Սիդը սենյակում չէ։
-Ինչպե՞ս թե։
-Հենց այդպես։
-Իսկ որտե՞ղ է։ Բակում նայե՞լ ես։
-Ոչ, հիմա կնայեմ, բայց ի՞նչ է պատահել,-մենք խոսում էինք տագնապով, ու համարյա շնչակտուր։
-Առավոտյան Չարլզը հարբած եկավ, ու մենք նորից կռվեցինք, մի գուցե Սիդը լսել է ու փախե՞լ։
-Աստվա՜ծ իմ,-անհանգիստ ասացի ես, ու վազեցի դուրս։ Նայեցի փողոցներում, բայց Սիդը չկար։ Նորից վազեցի տուն,-Միսս Քորթնի, նա ո՞ւր կարող է գնացած լինել։
-Չգիտեմ Մայլի,-լաց լինելով ասաց նա։
-Լավ, հիմա տագնապի մեջ մի ընկեք, հանգիստ պահեք Ձեզ։ Ես կգտնեմ նրան։
-Պետք է Չարլզին զանգել, նա իր մարդկանց կուղարկի։
-Դուք զանգեք, իսկ ես դուրս գամ դրսում փնտրեմ, չեմ ուզում ժամանակ կորցնել։
-Լավ։
Ես վազեցի դուրս ու գնացի գլխավոր փողոց։ Մարդկանցից հարցուփորձ արեցի, բայց ոչ մի տեղեկություն։ Օրն արդեն մթնում է բայց իմ Սիդը չկա։ Ես շատ եմ վախենում փոքրիկիս համար։ Զանգեցի Միսս Քորթնիին, բայց դեռ լուր չկար։ Գնացի տուն։ Միսս Քորթնին տանը մենակ նստած լաց է լինում։ Իմ գալուց հինգ րոպե անց եկավ նաև Պարոն Չարլզը։
-Չգտա,-ձեռքերը կողքերին դնելով ասաց նա, այնպիսի ձայնով, ասես սիրտը կփախչի հիմա։
-Ձեզ դուր գալի՞ս է այս վիճակը,-ասացի ես։
-Հեգնական տոնդ լավը չէ աղջի՛կ։
-Իսկ ինձ հիմա չի՛ հետաքրքրում տոնս ձեզ դուր գալիս է, թե՞ ոչ։ Իմ ընկերը կորել է, նա փախել է տանից, ու դա միայն ձե՛ր պատճառով։ Առավոտից երեկո կռվում եք։ Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչու։ Ինչի՞ համար են ձեր անվերջ կռիվները։
-Դա քեզ չի՛ վերաբերվում, և տոնդ իջեցրու։
-Ուշքի եկեք։ Ինչպե՞ս չեք հասկանում, որ նա դեռ ինը տարեկան երեխա է։ Նա ձեր երկուսի կարիքն ունի։ Նա սիրո ու ջերմության պակաս ունի, որը միայն դո՛ւք կարող եք տալ։ Նա ամեն օր լաց է լինում, ինձ գրկում է ու սկսում է հեկեկալ։ Գիտե՞ք այն օրը մի նկար էր նկարել։ Ձեզ երեքիդ անջատ-անջատ։ Նա սկսել է նույնիսկ իրե՛ն ձեզնից հեռու նկարել։ Դուք կռվում եք հիմար պատճառներով, առանց գիտակցելու, որ միայն ձեր երեխան է տուժում դրանից։ Ձե՛ր Սիդը, եթե կարելի է այդպես ասել։ Եթե շարունակեք նույն տեմպերով, իմացեք, որ կգա ժամանակ, երբ դուք ձեր որդուն խորթ կդառնաք։ Վերջապես սկսեք հասկանալ, արդեն ժամանակն է...,-ասացի ու դուրս եկա տանից։ Գուցե շատ խոսեցի, գուցե անտեղի, բայց ախր ներսումս շատ բան էր կուտակվել։***
Ժամը ութն է։ Քայլում էի, երբ կանգ առա։
"Սիդը մի անգամ ինձ ասաց, որ կա մի այգի, որտեղ հաճախ է սիրում գնալ, երբ մենակ է ու տխուր։ Նա հաստատ այնտեղ կլինի",-մտածեցի ու վազեցի այգի։ Աստված իմ, ես գտա նրան։
-Փոքրի՜կ,-գրկելով։
-Մայլի՜,-նա լալիս էր։
-Սիդ, սիրելիս դու սառել ես,-ականջներին ձեռք տալով ասացի ես։
-Ինչպե՞ս իմացար տեղս։
-Մի անգամ ասացիր, որ երբ տխուր ես լինում այստեղ ես գալիս, ես էլ կռահեցի, որ այստեղ կլինես։ Եվ հետո մենք նույն մեդալիոնից ունենք, որը ամուր կապում է մեզ, ու մենք զգում ենք մեկս մյուսին։ Իսկական ընկերներն այդպիսին են, զգում են մյուսին սպառնացող վտանգը։
-Եթե չգայիր ես այստեղ նստած կմեռնեյի։ Կատարվեց երազս, դու փրկեցիր ինձ։
-Մի ասա նման բաներ։ Հիմա արի տուն գնանք։
-Մայլի ես տուն չեմ գնա։
Ես հանեցի ժակետս, ու գցեցի նրա վրա, հետո գրկեցի, որ տաքանա։
-Անո՜ւշս, ինչո՞ւ ես փախել։ Ծնողներդ շատ անհանգիստ են։ Նրանք իրենց տեղը չեն գտնում։
-Իրո՞ք։ Ինձ թվում է, նրանք անգամ չգիտեն էլ, որ ես կորել եմ։ Կամ էլ հիմա կռվում են։ Հնարավոր է, որ ուրախ են իմ կորստի համար։ Ի՛նձ համար չէին բաժանվում, հիմա կարող են հանգիտ բաժանվել։
-Այդպես մի՛ ասա Սիդ։ Դու փոքր ես ու շատ բաներ կան, որոնք չես հասկանում։
-Մայլ ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ։ Ես կողքից այնքա՜ն ուրախ մարդու տպավորություն եմ թողնում։ Բայց դա միայն տպավորություն է։ Շրջապատիս ներկայությամբ դա պաշտպանական ռեակցիա է։ Սիդը միշտ ուրախ է։ Եթե ես տխրեմ, ինձ կխղճան, իսկ ես դա թույլ տալ չեմ կարող։
Ծնողներս ինձ չեն հարցնում, նրանք միանգամից նկատում են իմ ոնց լինելը։ Կամ էլ չեն նկատում...
Իմ չակերտավոր ընկերները չեն էլ մտածում, որ ես կարող եմ վատ էլ լինել, կամ ուղղակի միշտ ուզում են ինձ լավ տեսնել։ Նրանց այդ հարցը երբեմն նույնիսկ ձևական բնույթ է կրում։ Ինչ արած...
Իսկ լավագույն ընկերը միշտ հարցնում է "Ինչպե՞ս ես"։ Նա հասկանում է, զգում է, ու գիտի՛, որ կարող ես նաև վատ լինել։ Հաճախ նույնիսկ այդ հարցի, նա միևնույն է տեսնում է ներսիդ խառնաշփոթը։
Ու հիմա դո՛ւ։ Դու իմ լավագույն ընկերն ես, ու գիտես, թե ոնց եմ, անգամ գիտես, թե ուր կարող եմ գնացած լինել այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտի իմ տեղը։
-Դե լավ վերջացրու, ու արի տուն գնանք։ Ծնողներդ իրոք շատ անհանգիստ են։
-Չե՛մ ուզում։
-Խնդրում եմ քեզ։
-Լավ, բայց չեմ խոսելու հետները։
-Լավ, միայն թե արի հիմա գնանք։
Մենք վեր կացանք, նստեցինք տաքսի ու հասանք տուն։ Իջանք ու ներս մտանք։ Նա առանց որևէ բան ասելու իր սենյակ գնաց։ Ծնողները սառած նայում էին նրա հետևից։
-Բարի գիշեր,-սառը ասացի ես, ու հեռացա։