Վեր կացա, պատրաստվեցի ու գնացի աշխատանքի։ Դռան մոտ էի հասնում, երբ բարձր ձայներ լսեցի։ Դա Միսս Քորթնին ու Պարոն Չարլզն էին։ Նրանք կռվում էին։ Ես ներս մտա, բայց նրանք անգամ չնկատեցին ինձ, իսկ ես նկատեցի, թե ինչպես է Սիդը աստիճանների մոտ կանգնած, քարացած նրանց նայում։
Ես վազեցի նրա մոտ ու սենյակ տարա։
-Մայլի ես չեմ ուզում այստեղ ապրել։ Նրանք միշտ կռվում են, ես հոգնել եմ,-լաց լինելով ասաց նա։
-Նրանք կհաշտվեն։ Իսկ ես քեզ հետ եմ անուշս։ Ամեն բան լավ կլինի։
-Ես չեմ ուզում կորցնել քեզ։
-Երբեք։***
Ես իջա ներքև։ Աստիճանների մոտ կանգնած էի, ու լսեցի նրանց խոսակցությունը։
-Ուզում եմ բաժանվենք։ Ես այլևս չեմ կարող քեզ հետ նույն հարկի տակ ապրել։ Ես հոգնել եմ քեզանից, ու այս անվերջ վեճերից։
-Քեզ թվում է ինձ հաճելի՞ է։ Ես էլ եմ ուզում բաժանվել։ Ես զզվում եմ քեզանից Չարլզ։
-Կզբաղվեմ բաժանության հարցերով։
-Եվ ինչքան հնարավոր է շուտ խնդրում եմ։
-Հենց այդպես էլ պատրաստվում էի։
Ուժեղ դռան ձայն լսվեց։ Ես իջա ներքև ու տեսա, որ Պարոն Չարլզը գնաց, իսկ Միսս Քորթնին սառած նստեց աթոռին։ Մոտեցա նրան։
-Ձեզ վա՞տ եք զգում։
-Չէ։
-Եկեք Ձեր սենյակ գնանք։ Կպարկեք կհանգստանաք,-նա վեր կացավ։ Ես բռնեցի թևից ու օգնեցի սենյակ գնալ։ Ուտելու բան պատրաստեցի, ու սենյակ տարա,-Ուզում էի Ձեզ խնդրել ու այսօր Սիդին ինչ-որ տեղ տանել։ Նա լսեց խոսակցությունն ու շատ անտրամադիր է։ Ուզում եմ մի փոքր ցրվի։
-Լավ բան ես մտածել։
-Մի գուցե Դո՞ւք էլ գաք։
-Ոչ, ես տանը կմնամ։
-Հնարավոր է, որ կարողանաք ցրվել, դա կօգնի Ձեզ։
-Ոչ Մայլ, ես չեմ ուզում։
-Լավ ինչպես կցանկանաք։ Եթե մտափոխվեք՝ զանգեք, լա՞վ։
-Լավ։ Մայլ։
-Հա՞։
-Լսիր ես Սիդի համար դպրոցական ոչինչ չեմ գնել, եթե խնդրեմ կգնե՞ս։
-Այո։ Ուրեմն հենց խանութներից էլ կսկսենք։
-Շնորհակալ եմ։ Ազատ ես։
Ես գնացի Սիդի սենյակ։
-Սի՞դ։
-Հա՞ Մայլ։
-Հը՞ն, ո՞նց ես։
-Չգիտեմ։
-Արի օգնեմ պատրաստվիր, տեղ ենք գնում։
-Ո՞ւր։
-Քեզ հագուստ գնելու, ու նաև մի հետաքրքիր տեղ։
-Իսկ ո՞ւմ հետ։
-Երկուսով։
-Իսկապե՞ս։ Ուռա՜։
-Դե պատրաստվիր։
-Ի՞նչ հագնեմ։
-Արի ընտրենք միասին։
-Լավ։
Մենք Սիդի համար գեղեցիկ հագուտներ ընտրեցինք ու դուրս եկանք տանից։ Գնացինք խանութներ, գնեցինք դպրոցական համազգեստ, հետո կոշիկներ, իսկ հետո գնացինք կառուսելներ, լավ ժամանակի համար։
-Մայլի՜, ես այն մեկն եմ ուզում նստել։
-Օ՜ Սիդ, դա սարսափելի կլինի։
-Մայլ խնդրո՜ւմ եմ։
-Լավ։ Բայց մի պայմանով։
-Ի՞նչ պայման։
-Ձեռքս չես թողնելու։
-Ինչպես կասես։
-Ապրես։ Դե արի,-գնեցինք տոմսն ու նստեցինք ատրակցիոն,-Սի՜դ։
-Մայլի՜։
Լսվում էր մեր ու ամբողջ կազմի բղավոցը։ Սարսափելի էր, բայց ադրենալին ստացա, իսկ դա հաճելի էր։ Երբ կանգնեցինք, չէինք հավատում, որ գետնին ենք, տպավորություն էր, որ դեռ վերևում ենք։
Եվս մի քանի սարսափելի կառուսել նստելուց հետո, գնացինք մի բան ուտելու։
Հետո գնացինք գրենական պիտույքներ գնելու, և ճանապարհ ընկանք դեպի տուն։ Արդեն մթնում է։ Մենք տաքսիում ենք։
-Հը՞ն Սիդ, ո՞նց անցավ։
-Հիանալի Մայլ։ Երբեք այսքան լավ ժամանակ չէի անցկացրել։
-Իրո՞ք։
-Ըհն։
-Շատ լավ է, որ ուրախացար։ Հաճախ միասին տեղեր կգնանք։
-Հիանալի կլինի։
Ես զգացի, որ նրա աչքերը փակվում են։ Նա գլուխը կամաց դրեց ուսիս.
-Մա՜յլ։
-Հա՞։
-Շնորհակալ եմ այս օրվա համար։
-Ես էլ քեզ։ Բարի գիշեր։
Նա քնեց։ Հետո գլուխն ընկավ կրծքիս, իսկ ես սկսեցի շոյել նրան։
Հասանք տուն։ Ես Սիդին գրկած իջեցրի ու տարա իր սենյակ։ Պարկեցրի այնքան հանգիստ, որ չզարթնեց։ Կամաց ներս մտավ Միսս Քորթնին։
-Ո՞նց անցավ,-շշուկով հարցրեց նա։
-Հոյակապ։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք։
-Ես եմ շնորհակալ, որ ուրախացրիր որդուս։ Ես կհանեմ հագուստը, դու կարող ես արդեն գնալ։
-Լավ։ Բարի գիշեր։
-Բարի գիշեր։