Ու քայլում էի փողոցով, քայլում մենակ ու մոլոր։ Քայլում մի տեսակ անտանելի տարօրինակ զգացումով։ Չգիտեմ, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ գտնելու եմ ինձ համար կարևոր մեկին։ Ու դա պատահեց, երբ ես շրջում էի փողոցում։
Անցնում էի, երբ մի նրբանցքից վիրավոր մարդու ձայներ լսեցի։ Վազելով մոտեցա, որ տեսնեմ, թե ինչ է պատահել։ Երբ հասա նրան, չէի ուզում աչքերիս հավատալ։ Այդ նա էր։ Իմ Նա-ն։ Ինձ համար ամենասիրելի մարդկանցից մեկն ընկած էր գետնին, վիրավոր ու անպաշտպան։
-Ի՞նչ է եղել։ Քեզ ի՞նչ է եղել,-խառնված ասացի ես։
-Գնա՜, ես չեմ ուզում, որ ինձ այսպես տեսնես։
-Դու օգնության կարիք ունես, վե՛ր կաց, խնդրում եմ։
-Ես արժանի չեմ քո օգնությանը։ Երբ պետք էր, որ ես քեզ օգնեի, ես քեզ փողոց գցեցի, չօգնեցի ոչ մի հարցում։
-Բայց ես սիրում եմ քեզ չէ՞։
-Դեռ սիրո՞ւմ ես։
-Ըհն, հա սիրում եմ։ Երբեք էլ չեմ դադարել սիրել։ Արի գնանք խնդրում եմ։
-Ներիր ինձ Մայլ։
-Ներում եմ, ներում եմ սիրելիս, միայն թե վեր կաց, ու փորձիր մինչև փողոց քայլել։ Ես այնտեղից տաքսի կվերցնեմ, ու կգնանք հիվանդանոց։
Ես օգնեցի նրան վեր կենալ, ու համարյա գրկած հասցրի փողոց։ Ի ուրախություն ինձ երկար սպասելու հարկ չեղավ։ Մեր փողոց հասնելուն պես մի տաքսի մոտեցավ, նստեցինք ու արագ հասանք հիվանդանոց։
Նրան պարկեցրին հիվանդասենյակում, ասացին, որ վաղը կարող եմ գալ տեսնելու։ Դե բայց ես բնականաբար չգնացի տուն։ Հաջորդ օրն առավոտյան կգնամ աշխատանքի ու ընդմիջմանը կգամ նրա մոտ։ Դե ինչ։ Միայն շնորհակալ եմ, որ գտել եմ իմ ամենային։ Իմ սիրելիին...
