Մաս 35

135 10 0
                                    

Հենրին ինձ աշխատանքի տարավ, ու հետո գնաց գործերով։
-Մայլի երեկ զանգեցիր ասացիր, որ չես գալու, բայց չբացատրեցիր ինչու։ Ի՞նչ է պատահել։
-Քորթ կարևոր բան ունեմ ասելու։
-Ասա լսում եմ։
-Հայրս...նա կորել էր։ Ես երեկ գտա նրան։ Վատ վիճակում էր, հիվանդանոց տարա, հետո էլ տուն, ու ժամանակ չեղավ այստեղ գալու։
-Լավ հասկանալի է, հիմա ինչպե՞ս է իրեն զգում։
-Արդեն լավ է, շնորհակալ եմ։
-Եթե ուզում ես կարող ես շուտ տուն գնալ, ու նրա կողքին լինել։
-Չէ տանը խնամող կա։ Ես աշխատանքից հետո կգնամ, առանց այդ էլ բացակայություններս շատ են։
-Լավ ինչպես կուզես։ Ես իմ սենյակում եմ։
-Ըհն։

***

Դպրոց եմ գնում Սիդին տուն բերելու։ Հասանք տուն, ու նրան կերակրեցի։
-Հիմա՞ եմ դաս սովորելու։
-Ոչ, մի քիչ հանգստացիր հետո։
-Լավ, բայց ի՞նչ անեմ, որ հանգստանամ։ Անգործ նստելով ավելի շատ կձանձրանամ։
-Սիդ դասերն սկսել են հաճելի դառնալ չէ՞։
-Այո Մայլ, դա շատ հետաքրքիր բան է։ Այնքան հաճելի է, երբ ուսուցչուհին ցանկացած պահի կարող է դաս հարցնել, իսկ դու ցանկացած պահի պատրաստ ես։
-Իսկապես որ։ Իսկ ի՞նչ ես ստացել այսօր։
-Գերազանց։ Պատմության ուսուցչուհին անգամ ասաց, որ կցանկանա մայրիկին հայտնել առաջադիմությանս մասին։ Լեզվի գրավորից էլ լավագույն երեք գրողներից մեկն էի։
-Իմ խելացի տղա՜,-ես գրկեցի նրան։
-Իմացիր, որ այս ամենը քո շնորհիվ է Մայլ։
-Քո՛ շնորհիվ, ոչ ավելի ճիշտ՝ մե՛ր շնորհիվ։
-Մեր շնորհիվ։
-Դե արի գնանք մի հետաքրքիր բանով զբաղվենք, հետո նոր կանցնենք դասերին։
-Մայլ դու սիրո՞ւմ ես ստեղծագործել։
-Օրինակ ի՞նչ։
-Դե ասենք բանաստեղծություններ, կամ շարադրություններ։
-Հայրս ժամանակին շատ էր գրում, գիտե՞ս։ Նա մի հաստ տետր ուներ, որտեղ գրում էր իր բոլոր մտքերը։ Եվ ես էլ եմ նրա պես սիրում գրել, ուղեղիս ու սրտիս հանգստություն տալ՝ մտքերս թղթին հանձնելով։
-Լավ։
-Իսկ ինչի՞ համար ես հարցնում։
-Ուղղակի հետաքրքիր էր։
-Ա՜մ, լավ անուշս։ Դե արի գնանք քո սենյակ։ Ոչ ավելի ճիշտ մայրիկդ սենյակում է, գնա բարևիր, ասա որ տանն ես, հետո արի քո սենյակ, ես այնտեղ կլինեմ։
-Ինչպես կասես ընկեր,-նա վազեց իր սենյակ, բարևեց մորն ու եկավ ինձ մոտ,-Սա ի՞նչ է Մայլի։
-Նստիր կասեմ,-ես անկողնու վրա մի մեծ պաստառ եմ գցել,-Լավ ես նկարում չէ՞։
-Ըհն։
-Երջանիկ ես չէ՞։
-Ըհն։
-Հիմա ժամանակն է, որ նկարներում բոլորդ միասին լինեք։ Դրական էմոցիաներ տուր նկարին։
-Ըհն։
-Էլ ի՞նչ ըհն, արի ինձ մոտ ու օգնիր սեղանդ ազատել, որպեսզի սկսես նկարել։
-Հիանալի գաղափար Մայլ։
-Իմ տաղանդավոր բարեկամ։
-Ներկերս կտա՞ս, կողքիդ են։
-Իհարկե։ Վերցրու։
Ես նրան տվեցի ներկերը։
-Մա՞յլ։
-Այո՞։
-Երջանիկ եմ չէ՞։
-Ըհն։
-Երջանիկ ես չէ՞։
-Ըհն։
-Երջանիկ եմ քո շնորհիվ, ու դու էլ երջանիկ ես իմ երջանկությամբ։
-Այո։
-Ուրեմն դո՛ւ էլ դրական էմոցիաներ տուր նկարին։ Միասնական նկարն էլ ավելի երջանիկ կերևա։
-Վստա՞հ ես։
-Միանշանակ։
-Ուրեմն միասին կանենք։
Ես մոտեցրի աթոռին ու սկսեցինք միասին նկարել։ Ես ավելի շատ ներկում էի, նկարելն այնքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ, իսկ Սիդը հիանալի է նկարում։

***

Խելահեղ ժամանակ անցկացնելուց հետո, նկարել ջնջելուց հետո, վերջապես նկարը պատրաստ է։ Որոշեցինք վաղն ևեթ շրջանակ գնել նկարի համար, ու փաքցնել Սիդի սենյակի պատին, ուղիղ անկողնու առաջ, որ ամեն առավոտ աչքերը բացելուն պես՝ տեսնի դա։

***

Հասավ ժամանակը, երբ պետք է անցնենք դասերին։ Սկսեցինք սովորել։ Սիդին հանձնարարված է գրել շարադրություն "Ես, և իմ ես-ը" վերնագրով։
-Մայլ ես երևի ոչ մի շարադրություն էլ չգրեմ, սա բարդ վերնագիր է։
-Բա՞րդ է, չե՞ս կարող,-հեգնելով ասացի ես։
-Ոչ։
-Փախչո՜ւմ ես։ Վաղը դասարանիդ կեսից ավելին, կամ նույնիսկ բոլորը կներկայացնեն իրենց շարադրություններն իսկ դու կասես, որ բարդ էր ու չկարողացար։
-Մայլ պատկերացում չունեմ, թե ինչ կարելի է գրել։
-Լսի՛ր Սիդ։ Ասել եմ չէ՞, չեմ կարող չկա, մարդն ամեն ինչ կարող է։ Դու հասկանո՞ւմ ես, մարդիկ տիեզերք են թռչում, իսկ դու շարադրություն գրել չե՞ս կարող։
-Կարող եմ։ Բայց օգնիր ինձ։
-Ինչո՞ւմ։
-Հուշիր, մի հիմք տուր, որ երբ մտքերս սկսեն չվազվզել ուղեղումս, հիշեմ քո ասածներն ու նորից ծավալվեմ։
-Լսի՛ր Սիդ, երբ սոց ցանցերում ինչ-որ բան չե՛ս հավանում, պարտադիր չէ, որ դրան հավանել տաս։ Նույն կերպ էլ կյանքում։ Ու երբ սկսես հավանել միայն ամենալավերը, այդ ժամանակ քո կարծիքը դեր կունենա, ու որոշիչ կլինի։ Ամեն մարդ իր ԵՍ-ը պետք է ունենա, ու եթե սեփական միտք ու ԵՍ չունեցար, իմացիր, որ ամեն քայլափոխիդ կնվաստացնեն ու կտրորեն քեզ։ Խելացի եղիր, հավատա սեփական ուժերիդ, ու քո ԵՍ-ն առաջ տալով՝ առա՛ջ վազիր։
-Ես կարծես թե սկսում եմ մտածե՜լ։
-Դե՜, քեզ տեսնեմ։
-Ես վաղը հաստատ տուն կգամ, մի լավ գնահատական օրագրումս։
-Ես հավատում եմ քո ուժերին խելացի տղա...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя