Վերջինը...
Առավոտ։ Արթնացա ու գնացի հիվանդանոց, առանց որևէ մեկին ասելու։
Պարկեցի այդ անիծյալ սեղանին, ու բժիշկը սկսեց իր գործը։***
Դուրս եկա հիվանդանոցից, ու մտա բար։ Նստած խմում էի, իսկ կողքիս հարբում էր Հենրին։
-Ի՞նչ գործ ունես այստեղ։
Ես նրան բանի տեղ չդրեցի, վերցրի բաժակն ու դուրս եկա բարից։ Դրսում հետևից քաշեց ձեռքս։ Բաժակն ընկավ ու փշուր փշուր եղավ։
-Ի՞նչ ես անում այստեղ։ Քեզ խմել չի կարելի։
-Ինչո՞ւ,-մի կերպ ասացի ես։
-Որովհետև հղի ես։
-Արդեն կարելի է։
-Ի՞նչ։
-Նա էլ չկա Հենրի։ Ես սպանել եմ մեր երեխային։
-Խաբում ես չէ՞, դու նման բան չէիր անի։
-Արել եմ։ Արել եմ Հենրի, ես մարդասպան եմ։
-Դու հիմա՞ր ես։
-Հիմար էի առաջ, երբ քեզ հետ կապվեցի։
-Ի՞նչ ես արել ապո՛ւշ, ինչպե՞ս կարող էիր նման բան անել։ Լույս աշխարհ բերեիր, չէի՞ր ուզում պահել, խանգարո՞ւմ էր քեզ, կտայիր ինձ, ես պատրաստ էի նրա համար և՛ հայր, և՛ անգամ մայր լինել։ Իսկ դու ի՞նչ ես արել։ Սպանել ես այն վերջին հույսը, որ կարող էր փոխել երկուսիս կյանքն էլ։ Երբեք չէի մտածի, որ կարող ես այդքան դաժան գտնվել։ Դու մարդ չես Մայլի։ Ես ատում եմ քեզ...,-նա ատում է ինձ։ Հենրին ատում է ինձ։ Խոցեցին...մնչև վերջ խոցեցին նրա այդ բառերը։ Ես վերջնական հողին հավասարվեցի,-Իսկ հիմա ես եմ քեզ ասում։ Գնա գրողի ծոցը,-նա ամեն ինչ շպրտեց իմ երեսին, նստեց մեքենան ու հեռացավ։***
Թափառում եմ։ Ես ապրել սովորեցրի ուրիշներին, բայց ես ինքս ապրել չսովորեցի։
Գնացի տուն։
-Պա՞պ։
-Մայլի՞, խմա՞ծ ես։
-Ոչ։
-Ստում ես։
-Մի քիչ։ Լավ պապ մեկ-մեկ կարելի է։ Կարո՞ղ եմ մի հարց տալ
-Տուր։
-Ի՞նչ կտակի մասին էր ասում մայրիկը, որ վհուկը ուզում էր իրենով անել։
-Իմ կտակը, որի ամբողջ պարունակությունը քոնն է։ Որը հավաքել եմ ամբողջ կյանքիս ընթացքում։
-Դա մե՞ծ գումար է։
-Բավականին։
-Ուրեմն արի գնանք։ Արի գնանք բոլորից հեռու։ Ես, դու ու մայրիկը։ Գնանք մի ուրիշ քաղաք։ Մայրիկն այնտեղ կշարունակի բուժումը։
-Ինչի՞ համար ես նման որոշում կայացրել։
-Ուղղակի ուզում եմ պապ։ Արի գնանք խնդրում եմ։
-Լավ, լավ Մայլ։ Ես կանեմ ամեն ինչ։
-Շնորհակալ եմ։***
Երկու օր անց։
Բոլոր գործերը պատրաստ են։ Մենք մեկնում ենք Սանտա Մոնիկա։
-Ֆլո՞ր։
-Ճիշտ չես անում Մայլի։ Դու ինձ էլի մենակ ես թողնում։
-Հենրին կգա քեզ մոտ։ Կգնաս Քորթնիի մոտ, կզբաղվես Սիդի հետ։ Էմմային էլ կգնաս տեսության։
-Նրանց հրաժեշտ չե՞ս տալու։
-Ոչ, եթե հրաժեշտ տամ, էլ չեմ կարողանա գնալ։
-Վերջնակա՞ն ես որոշել։
-Հա։
-Բարի ճանապարհ։ Հուսով եմ մինչև մեռնելս դեռ էլի կտեսնեմ քեզ։
-Այդպես մի ասա։ Դու դեռ երկար կյանք ունես ապրելու, այնպես, որ հաստատ կտեսնես։
-Լավ մնա Մայլի։
-Հաջողություն տատիկ։