Հենրին ինձ համար չէ։ Մի գուցե ես չեմ սիրում նրան, ուղղակի հրապուրված եմ։ Բայց ախր...
Զզվել եմ իմ այս անգիտակից վիճակից։ Ես ինքս ինձնից գլուխ չեմ հանում։ Ես անգամ սիրել չգիտեմ։ Մի գուցե ես չպե՞տք է փոխեմ կյանքս, չպե՞տք է երջանկություն փնտրեմ։ Երևի ինձ համար տառապելն է նախատեսված։ Բայց ես էլ եմ ուզում երջանիկ լինել չէ՞։ Ես սիրո կարիք եմ զգում այս անտանելի մենակության մեջ։ Երևի մայրիկը կկարողանա օգնել ինձ։ Ընդմիջման ժամին վեր կացա ու գնացի նրա մոտ։
Հոգեբուժարան էի հասնում, երբ տարօրինակ տեսքով մի կին տեսա։ Նա հոգեբուժարանից էր դուրս գալիս։ Մի պահ անգամ կարծեցի, թե հիվանդներից մեկն է ուզում փախչել, մինչև այն պահը, երբ նա նստեց մեքենան, ու հեռացավ։ Ներս գնացի։
Մտա սենյակ։
-Ո՞նց ես։
-Մայլի նա եկել էր։ Էլի եկել էր։
-Ո՞վ, ո՞վ էր եկել։
-Սատանան, նա եկել էր։
-Ի՞նչ ես ասում։ Հանգստացի՜ր, ու խորը շունչ քաշիր։ Ո՞վ է սատանան։
-Այդ նա՜ էր,-կամաց ասաց նա։
-Նա ո՞վ։
-Նա, նա,-ցնցվելով ասաց նա։
-Սպասիր, մի վարկյան,-վախենալով ասացի ես։
Բժիշկը ներս մտավ։
-Դուրս եկեք։ Նա պետք է հանգստանա։
Ինձ հրելով դուրս հանեցին։ Միջանցքում սպասում եմ։ Բժիշկը դուրս եկավ։
-Ո՞վ է եղել նրա մոտ։
-Ես չգիտեմ։
-Ո՞վ է եղել նրա մոտ,-գոռալով ասացի ես։
-Ես...
Ես բժշկուհու կոկորդից բռնեցի, ու խփեցի պատին։ Ես խեղդում եմ նրան։
-Ո՞վ է եկել։ Խոսիր, թե չէ դիակդ կգտնեն այստեղից։
-Բաց թո՜ղ,-խեղդվելով ասաց նա,-Ես նրան չեմ ճանաչում։
-Ինչի՞ համար է գալիս։
-Չգիտեմ։
Ես էլի սկսեցի ամուր սեղմել։
-Գումար է տալիս։ Գումար է տալիս, որ մորդ վիճակը գնալով վատացնենք։
-Ի՞նչ,-ես թողեցի նրան։
Նա սկսեց խեղդվելով հազալ։
-Ուրեմն դրա՞ համար է նրա վիճակն այսպես վատանում։
-Այո։ Ոչ մեկի չասեք, թե չէ նա կսպանի ինձ։
-Ո՞վ է։
-Մի տղամարդ է, երբեմն էլ մի կին է գալիս գումարը տալու։
-Սրանից հետո ոչ մի դեղ չտաս մորս։ Եթե նրա վիճակն ավելի վատանա, դո՛ւ ես պատասխան տալու։ Լավագույն դեպքում ոստիկանության ձեռքում կհայտնվես։
-Բայց եթե չտամ, նրանք կսպանեն ինձ։
-Իսկ եթե տաս, ե՛ս կսպանեմ քեզ։
-Ես երկու քարի արանքում եմ հայտնվել։ Չգիտեմ ինչ անել։
-Ուղղակի արա այն ինչ ասում եմ քեզ։
Նա գլխով արեց։ Ես դուրս եկա հիվանդանոցից ու հեռացա։