Էլի մի գիշեր լուսացրի...
***
Ժամն արդեն չորսն է։ Սիդին նստեցրել եմ դաս սովորեցնելու։
-Ուշադիր ինձ լսիր։ Դու կարող ես։ Դու կարո՛ղ ես սովորել, կարո՛ղ ես առաջ նայել, կարո՛ղ ես հասկանալ Սիդ։ Դու խելացի ես, ընդունակ, ու մի՜ քիչ կամք է պետք սովորելու համար։ Երբ սկսես սովորել, սկսես գովասանագրեր ստանալ, այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ հաճելի զգացում է դա։ Դա հիանալի է...
Երազո՞ւմ ես գովասանագրի մասին։
-Ըհն։
-Էլ չերազե՛ս։ Հիմա արդեն պայքարե՛լ է պետք։ Երազելը բոլորը կարող են, իսկ կատարվում է միայն նրա՛ երազանքը, ով այն նպատակ է դարձնում։ Այս տարիքի՛ց պետք է սովորես հասնել նպատակներիդ։ Ես քեզ հետ եմ։ Կա մի ձեռք, ով պատրաստ է բռնել քեզ, երբ ընկնես, ու դու հիմա պարտավոր ես սովորել, ու եթե սովորես, այդպես կուրախացնես քեզ օգնող ձեռքին։ Երջանկությունը ուժեղացնում է մարդուն։ Եթե այդ օգնող ձեռքը երջանիկ լինի, ապա ավելի՛ կուժեղանա, ու կսկսի ավելի՛ ամուր պահել քեզ։
Նա ժպտաց։
-Ես կարող եմ։
-Այո։ Դու կարո՛ղ ես։ Գիտե՞ս Սիդ, դու կարող ես անգամ մոլորակը պտտել ափիդ մեջ, եթե հավատաս, որ դա հնարավոր է։
-Այդ ինչպե՞ս։
-Պարզի՛ր ափդ։
-Ահա։
-Տեսնո՞ւմ ես։
-Ոչ։
-Ես տեսնում եմ։
-Որտե՞ղ։
-Նայի՜ր։ Այս շրջանը մոլորակն է։ Ոշադիր նայիր ու կտեսնես։ Պտտվում է տե՛ս։
-Մայլի ես տեսնում եմ։
-Իհարկե կտեսնես, չէ՞ որ այն քո ձեռքում է։ Դու հիմա մի ամբողջ մոլորակ ես պտտում ձեռքումդ։ Երբ սովորես մոլորակը ձեռքումդ պահել, կսովորենք, թե ինչպես տիեզերքը պտտեծ մատիդ վրա, ինչպես մի գնդակ։
-Մայլի սա հրաշք է։
-Տեսնո՞ւմ ես, երբ ենթագիտակցությունդ հավատում է, գիտակցությունդ իր կամքից անկախ սկում է հավատալ։
-Բայց ես իսկապե՛ս տեսա։
-Գիտեմ։ Ես էլ տեսա։ Ու բոլորն էլ կարող են տեսնել։ Միայն պետք է ձեռքը պահել առաջ, ու դրա մեջ պատկերացնել մոլորակը։
-Հիանալի է։
-Իսկ հիմա ասա տեսնեմ, թե որն է դասդ։
-Սպասիր բացեմ էջը։***
"Ի՞նչ է կատարվում իմ կյանքում։ Ես սկսել եմ ամեն ինչին այլ աչքերով նայել։ Մի քանի օրում կյանքս վերածվեց կյանքի՛, որում ես ինձ երբեք չէի պատկերացնում։
Նա իսկական խելագար է։ Ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում, թե ինչ է ուզում նա՛, ի՞նչ ենք ուզում մենք, միայն մի բան եմ գիտակցում, որ մի տեսակ ամեն վարկյան ուզում եմ նրա կողքին լինել։ Ուզում եմ տեսնել, կռվել հետը, ուզում եմ նայել աչքերի մեջ։ Ի՞նչ է կատարվում..."
-Մայլի՜։
-Հա՞, հա՞ Սիդ։
-Մտքորով ո՞ւր ես հասել։
-Ոչ մի տեղ։ Ուղղակի չէի լսում։
-Մարդիկ չեն լսում երե՛ք դեպքում։ Կա՛մ, երբ խուլ են, կա՛մ, երբ ծեր են, կա՛մ էլ, երբ մտքերով ցրված են։ Դու խուլ չես, մտքերով ոչ մի տեղ չես հասել, նշանակում է ծերացել ես։
-Հնարավոր է։
-Նա՞ է պատճառը։
-Ես Հենրիի մասին չէի մտածում։
-Ես նրա անունը չտվեցի։
-Մատնեցի՞,-մատս բերանս դնելով ասացի ես։
-Մատնեցիր։ Ասա տեսնեմ ի՞նչ է եղել։
-Չգիտեմ Սիդ։ Գժվում եմ։ Ես երևի ջերմություն ունեմ հա՞։
-Սիրտդ արա՞գ է աշխատում, երբ տեսնում ես նրան։
-Ըհն։
-Ասես փախչում է չէ՞։
-Հա հա, հենց այդպես։
-Պարզ է,-թռուցիկ ասաց նա,-Դու սիրահարվել ես հիմար։
-Ի՞նչ, ո՜չ։
-Հենց այդպես։
-Սի՜դ, ես լաց կլինե՜մ։
-Լաց լինել պետք չէ։ Ուղղակի վայելիր սիրահարված լինելու այդ պահը։
-Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է։
-Ըհն։
-Սիրահարվա՞ծ ես։
-Ո՜չ։
-Դու էլ փորձում ես ինձ խաբել։
-Դե հա, նա մի տարի ցածր դասարանից է։
-Գեղեցի՞կ է։
-Կասկածո՞ւմ ես։
-Հը ըն։
Մենք երկուսս էլ գլուխներս հենեցինք սեղանին։
-Ի՞նչ անենք։
-Չգիտեմ։
-Ինչպե՞ս թե չգիտես։ Դա՛ս, վեր կաց, դասերդ մնաց։
-Իրոք որ։***
Սիդի հետ սովորեցինք դասերն ու անցա ամենօրյա աշխատանքիս։ Տան մաքրություն, ուտելիքի պատրաստում, և այլն, և այլն, և այլն...