Մաս 43

115 11 0
                                    

Ես նստեցի մի առանձին մեքենա ու ճանապարհ ընկա։ Հասա տեղ։ Իջա մեքենայից, ու մեքենան հեռացավ։ Ոստիկանները թաքնված են ծածուկ տեղերում։ Սիրտս արագ է աշխատում։ Զանգ։
-Աստիճաններով վերև բարձրացիր։ Իսկ հետո ես կբարձրանամ։
-Գնում եմ։
Ես կամաց սկսեցի վերև բարձրանալ։ Հասա կիսակառույց կենքի, փոշու ու կեղտի մեջ կորած մի հարկ։ Գետնին քարեր ու մեխեր են։ Կանգնած էի, երբ հետևիցս մի ձայն լսվեց։ Արագ շրջվեցի։
Նրանք հորս կապած ու վիրավոր բերեցին։ Սիրտս ցավեց։ Կանգնած էի, ու չէի շարժվում։
-Որտե՞ղ է փողը։
-Ձեռքիս ճամպրուկի մեջ։
-Նետիր այստեղ։
Ես դրեցի գետնին, ու հրեցի նրա կողմ։ Հուսով եմ, որ նա գլխի չի ընկնկի, որ գումարը կեղծ է։
Բացեց ու դրեց մի փոշոտ սեղանի վրա։
-Դե մենք արդեն կարող ենք գնալ։ Բա՛ց թող հորս։
-Սա դեռ ամենը չէ։ Ինձ քո մայրն է պետք։
-Մա՞յրս։
-Այո մայրդ։ Նա շատ բան գիտի, որ նրան վնասում է։
-Դու դրա մասին ոչինչ չես ասել։
-Հիմա եմ ասում։ Գումարը հո կեղծ չէ՞։ Ուղղակի մտածում եմ ինչպե՞ս ես կարողացել երկու ժամում այդքան գումար գտնել։
-Ծանոթից եմ վերցրել,-ասում էի, բայց ամբողջ մարմնով ջրի մեջ կորել էի։
Վերցրեց ու սկսեց զննել գումարը։
-Սա կե՛ղծ է,-ես քարացա։ Սկսեց ծիծաղել,-Լավ լավ մի վախեցիր, կատակում եմ։ Դրանք իսկական են։
Չբարձրաձայնեցի, բայց ես ինքս էլ զարմացա, որ դրանք իսկական են։
-Բռնի՛ր նրան։
Իմ ետևից մի տղամարդ բռնեց ինձ։
-Ի՞նչ ես անում։
-Բռնում եմ, որ փախչել չկարողանաս։
-Ինչի՞ համար։
-Որ տանես սիրելի մորդ մոտ։
-Երբե՛ք։
-Կսպանեմ հորդ։
-Դու նման բան չես անի։
-Վստա՞հ ես,-նա զենք հանեց, ու պահեց հորս վրա։
-Ի՞նչ ես անում, ցա՛ծ դիր։
-Տանո՞ւմ ես մորդ մոտ։
-Հա, հա տանում եմ, միայն թե բաց թող հորս։
-Ապրես։ Գնացի՛նք,-հրամայեց ինձ բռնած տղամարդուն, ու հորս կողքին կանգնած հաստավզին։
Քայլելով մոտեցան մեզ, ու երբ շրջվեցինք չորս կողմից շրջապատվեցինք ոստիկանության աշխատակիցներով։
-Սա ի՞նչ է աղջիկ,-նա գոռաց։
-Քեզ էլ ոչինչ չի փրկի վհուկ։
-Կսպանեմ ձեզ, կսպանե՛մ։ Բաց չթողնե՛ք նրանց,-հրամայեց մյուսներին։
Մեկն ինձ վրա է զենքը պահել, մյուսն էլ հորս, իսկ վհուկն ինքնապաշտպանության համար մի զենք էլ իր ձեռքում է պահել։
-Դուք ձեռբակալված եք։
-Դուք չե՛ք կարող ձեռբակալել ինձ։ Ես թույլ չե՛մ տա։
Նա շրջվեց ու կրակեց ինձ վրա.
-Մայլի՜,-լսվեց հորս ու Հենրիի բղավոցը։
Ինչ-որ մեկը կրակեց նրա ծնկին։ Նա ընկավ, ու նրան ձեռբակալեցին։ Աշխատողներին էլ բռնեցին, ու շղթայած դուրս բերեցին շենքից։
Հենրին մոտեցավ ինձ։
-Մա՞յլ։
-Լավ եմ Հեն։ Մեծ բան չի, փոքրիկ քերծվածք է։ Հորս ազատիր։
Նա քանդեց հորս կապած ամուր թելերը։ Նա խորը վերքեր ուներ։ Երևի այդ անխիղճ ու անսիրտ կինը հրամայել է ծեծել նրան։
-Գնացի՞նք։
-Ըհն։
-Ձեզ հիվանդանոց կտանեմ։
-Ես դրա կարիքը չունեմ։
-Մայլ արյուն կկորցնես, չի կարելի այսպես թողնել։
-Լավ գնանք։ Հորս շտապ օգնություն է անհրաժեշտ։ Մի վարկյան,-շրջվեց,-Գումարը կեղծ չէր, այդ ինչպե՞ս այդպես եղավ։
-Ապահովության համար վրայի շերտը իսկական թղթադրամներ էինք լցրել։
-Ապահովությունը հիանալի բան է։ Դրա շնորհիվ փրկվեցինք։
-Դե՞, գնա՞նք։
-Գնացինք։
Նստեցինք մեքենաներն ու հասանք հիվանդանոց։ Ձեռքս վիրակապեցին, իսկ հորս վերքերը մշակեցին։

***

Ես հենց նույն օրն էլ դուրս գրվեցի, բայց հայրս պարկած մնաց։ Ոստիկանությունը բավարար պատճառների բացակայության համար չձերբակալեց ինձ, բայց ասացին, որ մորս պետք է նորմալ բուժում նշանակեն։ Ես համաձայնեցի հանուն մորս առողջության համար։ Իսկ վհուկը ստացավ իր արժանի պատիժը։ Նա ձերբակալվեց։

***

Երբ հայրս դուրս գրվեց հիվանդանոցից, ու մայրս տեսավ հորս՝ կորցրեց իրեն։ Վազեց ու ընկավ նրա գիրկը։ Անգամ հայրս լաց եղավ։ Նա անընդմեջ ներողություն էր խնդրում մորիցս։
Հուսով եմ, որ երբ մայրս կազդուրվի նրանք անպայման նորից կմիավորվեն։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя