Մաս 29

114 11 4
                                    

Երեկո է։ Գնացի տուն։
-Է՞մ։
-Մայլի՞, եկա՞ր։
-Ըհն։ Ո՞նց ես։
-Սովորական դո՞ւ։
-Նույնը։ Լաց ես եղե՞լ։
-Ո՜չ։
-Ի՞նչ է եղել։
-Տիկնիկն ինձ մի բան ասաց։
Ժպտացի։
-Փաստորեն ասա՞ց։
-Ասաց։
-Ասաց, որ շատ է սիրում չէ՞։
-Ոչ միայն։
-Իսկ էլ ի՞նչ։
-Ասաց. Բարև Էմմա։ Ես Մայլին եմ՝ քո ընկերը։ Ուզում եմ քեզ ասել, որ դու շատ ուժեղ ու լավ աղջիկ ես։ Չվախենաս, ես քեզ հետ եմ։ Ես սիրում եմ քեզ։
-Ես քեզ հետ եմ։ Ես սիրում եմ քեզ։
-Մայրի՜կ,-նա լաց լինելով գրկեց ինձ,-Իմ մայրիկը դարձիր խնդրում եմ։
-Ես քո մայրիկն եմ, քո մայրիկն եմ Էմ, քո մայրիկը։ Դու իմ աղջիկն ես, իմ փոքրիկ աղջիկը։
-Ուզում եմ կողքիս լինես, ինձ երբեք մենակ չթողնես։ Երդվի՛ր։
-Երդվում եմ։

***

Օրեր անց...
Քորթնին ասաց, որ այսօր Հենրիի վերադարձի օրն է։ Ուզում եմ, որ գա, բայց ներսումս սառը մի բան կա։ Ոչ, դա չի նշանակում, որ զգացմունքներս սառել են, ուղղակի նրա անտարբեր վերաբերմունքի պատճառով երևի տխուր եմ։ Այո, հաստատ դա է պատճառը։
Մի խոսքով։

***

Գիշեր է։
Հենրիից զանգ ստացա։ Չէի ուզում վերցնել, բայց հասկացա, որ հաստատ Էմմայի համար է զանգել։ Վերցրի։
-Մա՞յլ, բարև։
-Բարև։
-Ո՞նց ես։
-Էմման լավ է։
-Ինչո՞ւ այդպես։
-Գալո՞ւ ես հետևից, թե՞ ես բերեմ։
-Կգամ։
-Լավ,-անջատեցի հեռախոսը։
Էմման քնած է։ Այնքան անուշ է քնած, որ չեմ ուզում արթնացնել։
Հենրին զանգեց։
-Լսում եմ։
-Ես հասնում եմ։
-Նա քնած է, գուցե այստե՞ղ մնա այսօր։ Վաղը կգաս հետևից։
-Ոչ հիմա եմ ուզում։ Կարոտել եմ։ Եվ հետո նա կուրախանա առավոտյան ինձ տեսնելով։
-Լավ։ Հետևի նստարանը ազատիր, որ բերեմ պարկեցնես։
-Լավ։ Գա՞մ ես իջեցնեմ։
-Ես ինքս։
-Հինգ րոպեյից շենքի դիմաց կլինեմ։
Ես շատ զգույզ գրկեցի Էմմային, ու իջեցրի ներքև։ Հենրին շենքի դիմաց էր։ Նա բացեց դուռն ու ես մոտեցա, որ երեխային պարկեցնեմ։
-Կգա՞ս մեզ հետ։
-Ոչ։
-Երեխային մենակ ետևում պարկեցնելը վտանգավոր է, հետո քեզ տուն կբերեմ։
Ես ոչինչ չասացի, ուղղակի նստեցի մեքենան ու Էմմային հարմար տեղավորեցի։ Շարժվեցինք։ Ժամանակ անց հասանք Հենրիի տուն։ Նա բացեց դուռն ու գրկեց երեխային։ Ես իջա մեքենայից, ու փակեցի դուռը։
-Ներս կգա՞ս։
-Ուշ է, պետք է գնամ։
-Չե՞ս օգնի պարկեցնել։ Ես դեռ պետք է տան դուռն էլ բաց անեմ, երեխան գրկիս չեմ կարող։
Կրկին ոչ մի ձայն, ուղղակի քայլեցի առաջ, բացեցի դուռը, նա երեխային վերև տարավ, իսկ ես պարկեցրի նրան։ Տիկնիկն էլ պարկեցրի կողքին, որ առավոտյան արթնանալուն պես տեսնի։
-Հիմա կարո՞ղ եմ գնալ։
-Ես երկար ճանապարհից եմ եկել, ու քաղցած եմ, ինձ մի բան կտա՞ս ուտելու։
-Հաշվիր, որ ես չկամ քո կյանքում, չնայած քեզ մոտ նույն վիճակն է չէ՞,-քմծիծաղով,-Այնպես որ ինչ ուզում ես կեր, ես գնում եմ։
-Սպասիր,-վեր կացավ ու բռնեց ձեռքս,-Գիտեմ, որ չեմ զանգել, ու դրանով նեղացրել եմ քեզ, բայց...
-Էլ ոչ մի բայց։ Բարի գիշեր։
-Կտանեմ։
-Ասացի բարի գիշեր,-քաշեցի ձեռքս ու հեռացա։
Ընկել եմ փողոցները, քայլում եմ ու մտածում։ Գոնե լաց լինեի։ Գոնե արցունքներ գային։ Ասում են արցունքները թեթևացնում են, իսկ ես երբեք լաց չեմ լինում, ինչո՞ւ։ Մի՞ թե հաճելի է ինձ այսպես տառապելիս տեսնելը Տեր Աստված։ Ինչի՞ համար են այս բոլոր փորձությունները։ Մի գուցե Հենրին ուղղակի փորձությո՞ւն է իմ կյանքում։ Իմ միակ հարազատները մայրս, Քորթնիի ընտանիքը, Էմման, Ֆլորն ու նա են։ Տեսնես որտե՞ղ է։ Ինչպե՞ս գտնեմ։ Ախր ես ոչինչ չեմ անում նրան գտնելու համար, բայց չգիտեմ էլ ինչ անել։ Ես աղքատի մեկն եմ, ով միջոց չունի ուզածին հասնելու համար...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя