-Ես սիրում եմ քեզ Մայլի։
-Ի՞նչ։
-Ուզում եմ, որ օգնես ինձ նորից ապրել։
-Ես...
-Էլի ինչ-որ բան է կատարվում,-նա համբուրեց ինձ։
-Սպասիր Հենրի։
-Ի՞նչ պատահեց։
-Մենք լողավազանում ենք։
-Ո՞ւ։
-Արի դուրս գանք։
-Ինչի՞ համար։
-Մենք ուղղակի լողավազանում համբուրվում ենք, մի տեսակ շատ է ուշադրություն գրավում։
-Իսկ եթե դո՞ւրս գանք,-ես սառած նրան նայեցի,-Լավ արի,-նա գրկեց ինձ։
-Ի՞նչ ես անում։
-Քեզ հանում եմ ջրից։
Դուրս եկանք լողավազանից։ Ինձ դեռ չի իջեցրել։ Ես նայեցի նրան, ձեռքս դրեցի այտին, մոտեցա ու համբուրեցի։
Ես այնքա՜ն երջանիկ եմ։ Երբեք այսքան ուրախ չեմ եղել։ Ինչ հաճելի է լինել սիրելի մարդու կողքին, համբուրվել նրա հետ։
Համբույրից հետո իջեցրեց ինձ, բայց դեռ շատ մոտ ենք։
-Իմ գնալու ժամն է։
-Չե՛ս գնում այսօր։
-Հենրի չեմ կարող։
-Չե՛ս գնում։
-Ախր...
-Չե՛ս գնում,-գրկեց ինձ ու նորից համբուրեց։
-Հենրի սպասի՜ր։ Ախր պետք է հասցնեմ հասնել տուն, ինձ կարգի բերել ու նոր գնալ։
-Առհասարակ քանի՞ անգամից ես հասկանում։
-Չորս։
-Չե՛ս գնում։
-Լավ։
-Ապրես։ Դե արի։
-Ո՞ւր։
-Կիմանաս։
Նստեցինք մեքենան, նա Քորթնիին հաղորդագրություն ուղարկեց ու ճանապարհ ընկանք։ Մեկ ժամ անց հասանք ծով։ Արդեն մթնում է, բայց ջրի կապտությունը դեռ երևում է։***
-Այն ափն է, որտեղ առաջին անգամ հանդիպեցինք,-ժպիտով ասացի ես։
-Երկրորդ։
-Ինչ-որ բան շփոթում ես, առաջին։
-Մի քանի տարի առաջ մի տղայի էիր մեքենայի տակ տրորել։
-Այո։
Նա բացեց ծունկը։
-Սա այդ տղայի սպին է։
-Ի՞նչ։
-Հա Մայլ։ Դու ի՛նձ ես մեքենայի տակ գցել։
-Չե՛մ հավատում։
-Մի՛ հավատա։
-Չի՛ կարող նման բան պատահել։
-Փաստորեն կարող է։
-Ուրեմն մենք դեռ տարիներ առաջ ենք հանդիպել։
-Տարօրինակ է չէ՞։
-Շատ։
-Ես այստեղ մի փոքրիկ սենյակ ունեմ, արի գնանք։ Հենց ծովի ափին է, առանձին բոլորից։
-Հիանալի է։
-Դե արի,-նա բռնեց ձեռքս ու մենք քայլեցինք դեպի տնակ։ Բարձրացանք ու նստեցինք տանիքին։ Փայտից ու հիանալի այս տնակը մի տեսակ երազանքների գիրկը գցեց։ Ես նստած նայում էի ալեկոծվող ծովին, իսկ Հենրին կողքիս էր նստած,-Հիմա կգամ։
-Լավ։
Նա մտավ տնակ ու գինու երկու բաժակ բերեց։
-Վերցրու։
-Խմո՞ւմ ենք։
-Ըհն
-Որտեղի՞ց այս գինին։
-Հաճախ եմ այստեղ գալիս խմելու, ու միշտ խմիչք ունենում եմ։
-Հա՜։
-Մայլ հիշո՞ւմ ես մեր առաջին հանդիպման օրը, երբ հարցրի թե ի՞նչ է եղել, ուզում էիր ասել, որ քեզ հրել են, բայց խոսքդ կիսատ թողեցիր, մինչև վերջ չասացիր։ Դե ես ամեն դեպքում հասկացա, բայց քանի որ մենք դեռ ծանոթ չէինք, էլ բառ չասացի, որովհետև իրավունք չէի վերապահում իմանալ։
-Հիշում եմ։
-Ո՞վ էր հրել։
-Մի տղամարդ։
-Ինչի՞ համար։
-Մերժեցի, նա էլ հրեց, ու ես ընկա ջուրը։
-Ոչ ոք չտեսա՞վ, որ քեզ հրում են։
-Տեսան, բայց չխառնվեցին։
-Պարզ է։ Հիմարներ են հավաքված եղել։
-Դե հա։ Մոռանանք։
-Մոռացանք։
Մենք խփեցինք բաժակներն ու խմեցինք։ Նա ձեռքը գցեց ուսիս, ես էլ գլուխս դրեցի նրա ուսին։ Հետո գլուխս բարձրացրի ու նայեցի նրան։ Նա կամաց մոտեցավ ու շատ նուրբ համբույր թողեց շուրթերիս։
Ես հետ-հետ գնացի ու պարկեցի տանիքին, իսկ նա չէր դադարում համբուրել ինձ։ Ես հրեցի նրան։ Իջա տանիքից ու սկսեցի վազել ավազների մեջ, ջրի ափին։ Նա դեռ նստած էր տանիքին։ Ես նրան էի նայում, հետ-հետ քայլում ու գոռում...
-Ես սիրում եմ քեզ Հենրի՜...