Երկու շաբաթ անց։
Հենրիից կրկին ոչ մի տեղեկություն։ Զանգերիս չի պատասխանում։ Երկու օր է չի զանգում, չի գրում։ Չգիտեմ ինչ անել։ Նա գիտի, որ ես շատ ունեմ իր կարիքը, բայց չկա...
Հա չեմ ուրանա նրա արածները։ Նա ամենադժվար պահերին միշտ կողքիս է լինում, բայց որտե՞ղ է հիմա։Գիշեր է արդեն։ Ես գնում եմ դեպի տուն։ Քայլում եմ, բայց մտքերս խանգարում են անգամ առաջ նայել։ Նստեցի նստարանին։
"Երևի զանգեմ նրան։ Չեմ դիմանում"։
Զանգեցի։ Ի զարմանս ինձ, և ի ուրախություն՝ նա վերցրեց հեռախոսը։
-Հե՞ն։
-Մայլի՞։
-Խմա՞ծ ես։
-Ոչ։
-Որտե՞ղ ես։
-Բարում։
-Ո՞ր բարում։
-Չգիտե՜մ։
-Հեռախոսը տուր բարմենին։
-Կվերցնե՞ք, ուզում են ձեզ հետ խոսել,-մի կերպ բառը բառին կապելով ասաց։
Նա փոխանցեց հեռախոսը, ես իմացա, թե նա որտեղ է, ու արագ գնացի նրա հետևից։
Հասա տեղ, բայց իմացա, որ նա արդեն դուրս է եկել։ Վազեցի դուրս։ Երկար փնտրեցի, բայց չգտա։ Հանկարծ նրա մեքենան կտրեց առաջս։ Իջավ ու մոտեցավ ինձ։
-Ի՞նչ ես անում։
-Արի։
Նա բռնեց ձեռքիցս ու սկսեց քաշելով նստեցնել մեքենան։
-Ո՞ւր ես տանում։
-Հիմա կտեսնես։
Մի քանի րոպեյից հասանք գերեզմաններ։
-Իջի՛ր։
-Ինչի՞ համար ենք եկել այստեղ։
-Արի իմ հետևից։
Մենք իջանք ու մոտեցանք մի գերեզմանաքարի։
-Օ՞վ է նա։
-Նա իմ սերն է։
-Քո սե՞րը։
-Այո։ Ես չեմ կարող խաբել քեզ Մայլ։ Ներիր ինձ։ Ես մինչև հիմա էլ սիրում եմ նրան։ Չեմ կարողանում մոռանալ։ Նա ուրիշ է, ես նրա նմանին չեմ տեսել երբեք։ Սիրում եմ նրան այնպես, որ էլ երբեք բաց թողնել չեմ կարողանա։ Ներիր ինձ, եթե կարող ես,-նա խոսում էր արցունքների միջից,-Նա իմ Արև սերն է Մայլ, որն իմ ներսին միշտ լույս է բերում։Ես քարացած լսում էի նրան։ Ներսումս սարսափելի զգացում է։ Ես դիակի եմ նման։ Օդ չկա շնչելու, կողքս ծակծկում է։ Աչքերս վառվում են։ Շուրթերս սառել ու չորացել են, ասես երբեք էլ կենդանի չեն եղել։ Սիրտս դանդաղ է աշխատում, ու այնպես, որ իր իսկական բաբախելու տեղից բացի, նաև ամբողջ մարմնում եմ զգում այդ բաբախյունը։ Գլխում, ձեռքերիս մեջ, կոկորդումս, ներսումս...
-Մայլի...
-Սո՛ւս։
-Ես...
-Լռի՛ր,-գոռացի ես ինչքան ուժ ունեի,-Սո՛ւս, չխոսես։ Ես չեմ ուզում լսել քեզ։ Իսկ հիմա ուղղակի չգաս իմ հետևից, չեմ ուզում տեսնել քեզ։ Գնա գրողի ծոցը,-ասացի ու վազելով հեռացա։
Մի պահ տեսա, որ նա ծնկի է իջել, գրկել է գերեզմանաքարն ու լաց է լինում։ Ճիշտ է դա սարսափելի ցավեցրեց ինձ, բայց ես ցավում էի նրա համար։ Նա տխուր է...Ապրում է շարունակ մեռած լինելով...
