Մաս 27

110 11 0
                                    

Ընդմիջման ժամն է։ Ուզում էի դուրս գալ քայլելու։ Փողոցներում թափառում էի, երբ մտքովս անցավ այցելել նրան։ Երկար ժամանակ է չեմ տեսել։ Կարոտել եմ։ Նստեցի տաքսի։
-Հոգեբուժարան քշեք խնդրում եմ։
-Լավ։
Կես ժամից հասանք։ Ներս գնացի։ Անտանելի գոռոցի ձայներ էր լսվում։ Ազդվում եմ այս ձայներից ու մթնոլորտից։ Այստեղ ամեն ինչ այնքան մռայլ է։ Նշեցի, թե ում մոտ եմ ուզում մտնել, ու ներս գնացի։
Նա նստած երեխայի պես օրորվում էր։ Ու երգում ինչ-որ երգ, որը շատ ծանոթ թվաց, բայց այդպես էլ չմտաբերեցի։ Մոտեցա նրան։
-Բարև։
-Բարև՜։
-Ո՞նց ես։
-Շատ լավ։ Այսօր ծիտիկները թռվռում էին ու երգում, և հետո արևը դեղին է, ու տաքացնում է մեզ։
-Օ՜, ինչ հիանալի է։
-Այո՜։
-Իսկ ի՞նչ ես անում ամբողջ օրը։
-Տիկնիկիս հետ եմ խաղում, նայիր,-նա ինձ պարզեց փոքրիկ տիկնիկը։
-Շատ լավն է։ Իսկ ի՞նչ է տիկնիկիդ անունը։
-Մայլի։
-Ի՞նչ, Մայ-լի՞։
-Այո։ Նա Մայլին է։ Գեղեցիկ է չէ՞։
-Ըհն։
-Ինձ ասում են, որ ես գիժ եմ, բայց ես գիժ չեմ։ Դու ինձ հավատում ես չէ՞։
-Այո, այո իհարկե հավատում եմ։ Դու գիժ չես։
-Ապրես։
-Դե ես գնամ հա՞։
-Էլի կգա՞ս ինձ տեսնելու։ Ինձ մոտ ոչ ոք չի գալիս։
-Անպայման։ Անպայման կգամ քեզ մոտ, ես քեզ մենակ չեմ թողնի,-համբուրեցի ձեռքն ու վեր կացա։ Հասա դռան մոտ։
-Դու Մայլին ես չէ՞։
Քարացա, ու կամաց շրջվեցի։ Գլուխս շարժեցի, համաձայնության նշան տալով։
-Այո, դա ես եմ...մայրիկ։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя