Մաս 2

281 19 0
                                    

Ես նստած էի գետնին։ Վարորդն իջավ մեքենայից ու վախեցած, շնչակտուր մոտեցավ ինձ։
-Է՜յ, չե՞ք կարող նորմալ վարել։ Եթե քշել չգիտեք, ղեկին մի՛ նստեք։
-Իսկ Դո՞ւք։ Դուք նույնիսկ ձեր դիմաց չեք նայում։
-Այո, ես ուղղակի մտքերով էի։
-Եվ մի բան էլ ի՞նձ եք մեղադրում։
-Ոչ ներեցեք, իսկապես ես էի մեղավորը։
-Զգույշ եղեք։
-Զգո՞ւյշ եղեք։ Ձեր ձայնը շատ ծանոթ է ինձ...
-Դուք էլ եք ինձ ծանոթ թվում։
-Մի րոպե դուք...
-Մայլի՞։
-Այո՜, Հենրի՜...ուրեմն Դուք եք։
-Փաստորեն։
-Ես Ձեզ այսօր երկրորդ անգամ նման իրավիճակի մեջ գցեցի։
-Այո։ Մեկ լողալ չիմանալու պատճառով խեղդվում եք, մեկ մեքենայի տակ ընկնում։
-Հա ես լողալ չգիտեմ, բայց դա իմ մեղքը չէր։
-Այլ ո՞ւմ։
-Կարևոր չէ։ Ներեցեք անհանգստացնելու համար,-շրջվեցի, որ գնամ։
-Մի րոպե։
-Ինչ-որ բա՞ն է պատահել։
-Դուք ինքներդ ասացիք, որ այսօր արդեն երկրորդ անգամ եք ինձ նման իրավիճակի մեջ դնում։
-Այո, և ի՞նչ։
-Նշանակում է, որ մեկ օրվա մեջ ես երկու անգամ փրկեցի Ձեր կյանքը։
-Ո՞ւ։ Ես Ձեզ արդեն շնորհակալություն հայտնել եմ։
-Ադպե՞ս։ Դուք այդպե՞ս եք շնորհակալություն հայտնում մի քանի ժամում Ձեզ երկու անգամ փրկած մարդուն։
-Ես գումար չունեմ։
-Սխալ հասկացաք։ Եվ ինչպես հասկացա իմ առաջին տպավորությունը Ձեզ մոտ շատ վատն է։
-Ոչ կներեք, ուղղակի ես...
-Լա՛վ։ Ես ուղղակի Ձեզ հրավիրում եմ սուրճ խմելու։
-Ես...
-Ես Ձեր կյանքն եմ փրկել, խնդրում եմ նկատի ունենալ։
-Լավ։ Եթե հաշիվը ե՛ս չեմ փակելու, ուրեմն լավ,-ժպիտով ասացի ես ու քայլեցի առաջ։
-Շատ անկեղծ էր,-ասաց նա ու քայլեց իմ հետևից։
-Ես անկեղծ մարդ եմ։
-Բոլորի՞ հետ։
-Ես միայն Ձեզ եմ ճանաչում։ Եվ իմ կյանքում առաջին դեպքն է, որ ինձ ինչ-որ տեղ են հրավիրում։
-Իսկապե՞ս։
-Չեք հավատա, բայց այո։
-Ուրեմն Դուք երբեք ծաղիկ էլ նվեր չեք ստացել, հա՞։
-Այ դա մեկ անգամ, շատ թանկ մարդուց։
-Նա Ձեզ էլ ծաղիկներ չի՞ նվիրում։
-Նա արդեն ուրիշին է ծաղիկներ նվիրում։
-Հասկանալի է, ներիր։
-Ոչինչ։
-Մի րոպե, ո՞ւր ենք գնում։ Իմ մեքենան այն կողմում մնաց, մենք դրա կողքին էինք։
-Չէի՞ք կարող շուտ ասել, մենք արդեն շատ երկար ենք քայլել։
-Երևի մոտ տասից քսան քայլ։
-Իսկ դա քի՞չ է։
-Դու լո՞ւրջ ես խոսում,-ծիծաղով ասաց նա։
-Այո՜։ Մենք այդ ընթացքում կարող էինք նստել մեքենան, և արդեն լինել սրճարանի ճանապարհին։ Եվ հետո այդ ինչպե՞ս Դուք-ը դու դարձավ։
-Հերի՛ք է խոսես, արի՜,-նա բռնեց ձեռքս ու սկսեց արագ քայլել, իսկ ես սկսեցի համարյա վազել նրա հետևից։ Նստեցինք մեքենան։
-Գեղեցիկ մեքենա ունես։
-Վարել գիտե՞ս։
-Չեմ ուզում հիշել այդ մասին։
-Ինչո՞ւ։ Ինչո՞ւ ես ծիծաղում։
-Դե մի անգամ փորձել եմ, բայց վատ ավարտ ունեցավ։
-Իսկ ի՞նչ պատահեց։
-Վթարի ենթարկվեցի։
-Հետո՞։ Ի՞նչ եղավ։
-Մի տղայի էի մեքենայի տակ գցել, ոտքը կոտրվել էր։
-Դու աննորմալ ես։ Իսկ հետո՞։
-Դե հետո հայտնվեցի հիվանդանոցում։
-Այդ ինչպե՞ս ես վարել, որ նման բան է եղել։
-Ես ուղղակի քշել չգիտեի։
-Մ՜, պարզ է։ Ուրեմն դու մի՛շտ ես անզգույշ ու հիմար։
-Է՜յ, ի՞նչ ես խոսում, քեզ նորմա՛լ պահիր։
-Իսկ եթե հիմար չես, ապա ի՞նչ ես։ Դու աննորմալ երևույթ ես։
-Գիտեմ։
-Տարօրինակ աղջնակ։
Ես հանգիստ նստեցի իմ տեղում։
-Շա՞տ ունենք հասնելու։
-Այդքան էլ չէ, հինգ րոպե համբերիր։
-Այո, համբերում եմ։
Հինգ րոպե անց հասանք սրճարան։ Ներս գնացինք, ու նստեցինք դռնից քիչ աջ գտնվող սեղանի մոտ։
-Ի՞նչ կխմես։
-Այստեղ միայն խմո՞ւմ են։
-Սա սրճարան է, ու այստեղ սովորաբար համեղ սուրճ են տալիս, ու նաև հյութեր, ալկոհոլային խմիչք, կարծեմ նաև խմորեղեն կա։
-Չէ՞իր կարող մի այնպիսի տեղ տանել, որտեղ մեզ հաց կտային, ես քաղցած եմ։
-Իսկ ի՞նչ կուտես։
-Քարից փափուկ ամեն ինչ, երկու օր է ոչինչ չեմ կերել։
-Ինչո՞ւ։
-Գումարս վերջացել է, իսկ ես հազիվ հյուրանոցի համարի մի գիշերվա վարձը տվեցի, որ դրսում չմնամ։
-Պարզ է։ Լավ արի գնանք ռեստորան, ես քեզ լավ կկերակրեմ։
-Ո՛չ, մենք արդեն այստեղ ենք, գեղեցիկ չի լինի առանց որևիցե բան պատվիրելու միանգամից դուրս գալը։
-Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է ամոթը,-ժպտալով ասաց նա։
-Քեզ թվում է, որ ես անամո՞թ եմ։ Այո՞։ Շնորհակալ եմ,-ես վեր կացա, որ գնամ։ Նա կանգնեց ու բռնեց ձեռքս։
-Ներիր, ես ուղղակի կատակում էի։
-Թո՛ղ ձեռքս, եթե ես հիմա չգնամ, դու կմտածես, որ ես նաև աներես եմ։
-Չկա նման բան, ես արդեն ներողություն խնդրեցի։
-Իսկ քո ներողությունը ոչինչ չի փոխի։ Իսկ ես կարծում էի, որ բարի մարդիկ դեռ կան աշխարհում, ու պատրաստ են ինձ պեսին օգնել։ Բայց ո՛չ, դու էլ ես բոլորի նման։ Թո՛ղ ձեռքս։
-Ես իրոք ուզում եմ օգնել քեզ։
-Ինձ քո օգնությունը հարկավոր չէ՛։
-Նստիր։
Ես նայեցի նրա աչքերի մեջ։ Նա թողեց ձեռքս։ Շրջվեցի ու գնացի։ Դուրս եկավ իմ հետևից։ Ես շատ արագ էի քայլում ու մտքերով ընկած, երբ հարվածեցի հեծանվորդին։
-Է՜յ, չես կարող նորմալ քայլել։ Աչքերդ փա՞կ ես քայլում, ի՞նչ է։
-Այդ դո՛ւ իմ վրա քշեցիր։
-Էյ էյ էյ եղբայր, ներիր,-մեզ մոտենալով ասաց Հենրին։
-Ինչո՞ւ ես ներողություն խնդրում, այդ նա՛ է մեղավոր։
-Լռի՛ր հիմարիկ։
-Ներիր ընկեր, կարող ես գնալ,-հեծանվորդը հեռացավ,-Դու ասես քայլող փորձանք լինես։
-Ես հե՛նց այդպիսին եմ։ Իսկ հիմա հաջողություն,-շրջվեցի նրան մեջքով։
-Էլ քաղցած չե՞ս։
-Արդեն ոչ,-քայլեցի առաջ։ Նա եկավ իմ հետևից, բռնեց ուսերս, ինձ դեմքով դեպի իրեն դարձրեց, գրկեց ու գցեց ուսին,-Է՜յ, հիմա՛ր, բա՛ց թող ինձ։
Նա ինձ ուսին գցաց քայլում էր, երբ հանկարծ մեկը ձայն տվեց նրան։
-Հենրի՞։
-Այո՞ ընկեր, բարև։
-Բարև, այս ի՞նչ է այստեղ կատարվում։
-Ինչը՞, ախ նա՞, նա ընկերուհիս է։
-Ի՞նչ,-գլուխս վեր բարձրացրի ու ասացի ես։
-Լռի՛ր աղջնակ։
-Բարդ է լինելու ընկեր։
-Գիտեմ։ Դու մեքենայո՞վ ես։
-Այո։
-Կարո՞ղ ես մեկ օրով ինձ տալ։
-Այո, բայց...
-Սա իմ մեքենայի բանալին է, քիչ այն կողմ է կայանած։ Իմը վարիր, վաղը մեքենադ քեզ մոտ կլինի։
-Լավ։
Նա տվեց բանալին։ Հենրին բացեց այդ մեծ մեքենայի բեռնախցիկը, ու ինձ նստեցրեց այնտեղ։
-Ազատի՛ր ինձ։
-Նե՛րս մտիր,-նա փակեց դուռը։
-Այսօր իմ դեմքին դուռ փակելու համաշխարհային օ՞րն է,-բարկացած ասացի ես ու նստեցի հատակին։
Մի քանի րոպե ճանապարհից հետո զգացի, որ Հենրին իջավ մեքենայից։ Երկար ժամանակ դեռ չէր վերադառնում։ Երբ վերադարձավ, բացեց մեքենայի դուռը, նստեց կողքիս ու դռները փակեց։ Նորից մնացինք մթության մեջ։
-Ինչե՞ր ես քեզ թույլ տալիս։ Քեզ ոչ ոք իրավունք չի տվել ինձ այստեղ փակել։
-Հերի՛ք է բարկանաս, հարմար տեղավորվիր։
-Ինչի՞ համար։
-Որ սկսես քաղցդ բավարարել։
-Այսի՞նքն։ Դու ուտելու բա՞ն ես բերել,-մի տեսակ երջանիկ։
-Այո, նոր պատրաստած, տաք պիցցա։
-Ես քաղցած չեմ,-մռթնած։
-Լավ, ես շա՜տ քաղցած եմ, մենակ կուտեմ։
-Բարի ախորժակ։
-Շնորհակալ եմ։
Նա սկսեց ախորժակով խժռել պիցցան։ Դե ես իհարկե տիրող մթության մեջ չէի տեսնում նրան, բայց նա այնպիսի հաճույքով ու ինձ դիտմամբ՝ տարօրինակ ձայներով էր ուտում, որ տպավորություն էր, թե ինձնից երկար ոչինչ չի կերել։ Ստամոքսս ցավում է արդեն, ու տարօրինակ մռնչյուն հանում։
-Այստեղ ինչ-որ գազա՞ն կա։
-Այո, ես նրան ստամոքսումս եմ պահում։
-Դու հղի ես գազանո՞վ։
-Բավականին ծիծաղելի էր,-լուրջ ու հեգնանքով ասացի ես։
-Վստա՞հ ես, որ չես ուզում ուտել։ Վերջին անգամ եմ հարցնում։
-Այո։
-Լավ, դե ուրեմն քո բաժինն էլ ես կուտեմ։
-Է՜յ,-ես ծնկներով քայլելով ու նրա տեղը գուշակելով փորձեցի մոտենալ նրան,-Ինչո՞ւ է այսքան մութ, ես ոչինչ չեմ տեսնում։
-Պիցցան այստեղ է։
-Որտե՞ղ։
-Իմ ձեռքում, ես այն իմ բերանին եմ մոտեցնում։
-Կսպանեմ,-ես առաջ գնացի, բայց ինչ-որ անտանելի բան ընկավ ոտքիս տակ,-Ա՜,-բղավեցի ես, ու ընկա։ Վարկյաններ պահանջվեց, որ հասկանամ, թե որտեղ եմ հայտնվել ընկնելուց հետո։ Ուղի՛ղ նրա գիրկը։ Երկուսս էլ լռեցինք մի պահ։ Ես չգիտեի ինչ անել։ Հետ-հետ գնացի ու հենվեցի ավտոբուսի պատին։
-Ներիր։
-Ներողություն խնդրելու կարիք չկա։ Դու մեղավոր չես։
-Անհարմար բան ստացվեց։
-Մեղավորը մթությունն է։
-Այդ դեպքում և դո՛ւ, դո՛ւ ես այս մթության մեղավորը։
-Այդ դեպքում դո՛ւ ես մեղավոր, որ ես քեզ այստեղ բերեցի։
-Մեղավորը այն հեծանվորդն էր։
-Դո՛ւ էիր մեղավոր նրան հարվածելու համար։
-Իսկապե՞ս։ Այդ դո՞ւ չվիրավորեցիր ինձ, որի պատճառով էլ ես դուրս եկա, ու հարվածեցի նրան։
-Մի՛ մոռացիր, որ դու ընկար մեքենայիս տակ։
-Էլի մեղավորը ես դուրս եկա։ Հոյակապ է։
-Զգացիր, որ ոչինչ չես կարող ասել, դրա համար ես այդպես ասում չէ՞։
-Ո՛չ։ Մեղավորը դո՛ւ ես։
-Իսկ ինչո՞ւմն է իմ մեղքը։
-Դու արդեն երկարացնում ես։
-Մի սրա՜ն տեսեք։
-Հենրի դու շատ ես վիրավորում ինձ, բավակա՛ն է։
-Դո՛ւ ես սկսում միշտ։
-Ես աղջիկ եմ, ու դու պարտավո՛ր ես հանդուրժել ինձ։
-Աստվա՜ծ իմ։ Էլ ոչինչ չեմ ասում։
-Վերջապես հասկացար, որ ինձ հետ գլուխ դնել պետք չէ,-առավել վստահ։
-Լավ դա մի կողմ։ Պիցցան սառչեց։
-Տո՛ւր։
-Ես քեզ չեմ տեսնում, որ տամ։ Դու իմ տեղն ավելի լավ գիտես, մի անգամ արդեն շատ մոտ եկել ես։
-Լսիր քեզ խելո՛ք պահիր,-նա սկսեց ծիծաղել,-Ես կհանեմ աչքերդ։
-Հապա հապա։
-Երբ այս խավարասերներին բնորոշ մթությունը վերանա, առաջինը դա՛ կանեմ։
-Կսպասեմ։
-Ես գալիս եմ պիցցան ուտելու։
-Արի։
Ես հատակը շոշափելով հասա պիցցայի արկղին։
-Այստեղ պիցցա չկա։
-Արդեն մոռացա՞ր, որ այն իմ ձեռքում է։
-Ինչպե՞ս թե։
-Այդպես։
-Իսկ ես ի՞նչ եմ ուտելու։
-Պիցցա։
-Բայց դու կերար վերջացրիր, էլ պիցցա չկա։
-Քո բաժինը իմ ձեռքում ողջ և առողջ է։
-Զզվելի՜։
-Դու պետք է մոտենաս և ուտես, որովհետև ես չեմ տեսնում արկղը, որպեսզի դնեմ դրա մեջ։ Իսկ, եթե փորձեմ դնել, կդնեմ հատակին, այն կփոշոտվի ու դու այլևս ուտելու ոչինչ չես ունենա։
-Ոչ ոչ ոչ, սպասի՛ր,-ես մոտեցա նրան ձեռքերս օդում թափահարելով, ու գտա պիցցան։ Պիցցան բռնելու փոխարեն, երկու ձեռքով նրա դաստակը բռնեցի (ինչպես փոքրիկ երեխաներն են կառչում իրենց մայրիկների ոտքերից, ու թույլ չեն տալիս շարժվել), գլուխս մոտեցրի, որ կծեմ, չնայած, որ նրա ձեռքում էր։ Այդ պահին նա միացրեց հեռախոսի էկրանի լույսը, քաշեց պիցցան ու ես ընկա նրա վրա, ու նա...նա համբուրեց ինձ։ Ես ոչինչ չկարողացա անել, նա ամուր գրկեց ինձ։ Մի քանի վարկյան համբույրից հետո, մենք բաց թողեցինք իրար,-Դու հիմա՞ր ես։
-Հաճելի չէ՞ր։
-Ո՛չ։
-Խաբում ես։
-Ի՞նչ արեցիր։
-Լավ լավ ներիր, չգիտեմ ինչու նման բան արեցի,-լույսն անջատվել էր, ու նա նորից միացրեց։
-Բացի՛ր դուռը, ես գնում եմ։
-Պիցցադ։
-Չե՛մ ուզում։ Շնորհակալ եմ քո պիցցայից։ Ինձ սա՛ էլ հերիք էր։
-Համբույրը կշտացրե՞ց քեզ։
-Անիմաստ դուրս մի տուր։ Բացի՛ր դուռը։
-Մինչև չուտես չեմ բացի։
-Քեզ ասում եմ բացի՛ր,-բարկացած ասացի ես։
-Լավ կբացեմ, բայց մի պայմանով։
-Ամոթ ունեցիր, ու քո այս հիմար արարքից հետո պայմաններ մի թելադրիր։
-Ես ամոթ չունեմ։
-Զգացվեց։
-Ասե՞մ պայմանս, թե՞ հարմար է այստեղ։
-Արագ ասա, ինձ տհաճ է այստեղ մնալը։
-Լավ։ Իմ պայմանը հետևյալն է։ Դու ուտում ես պիցցան, ես քեզ բաց եմ թողնում։
-Ասացի չե՛մ ուզում։
-Դե ուրեմն մնա այստեղ։
Լռեցի։ Նա ինձ տվեց պիցցան։ Ես մի հայացք գցեցի նրա վրա, հետո պիցցայի, ու մի այնպիսի ախորժակով կծեցի, որ քիչ էր մնում մատներս էլ հետն ուտեի։
-Վայրենի,-ժպիտով ասաց նա։
-Ինչ համե՜ղ է։ Ափսոս էլ չկա։
-Կա։
-Կա՞, ու դու այսքան տանջեցի՞ր ինձ, ասելով, որ մեկն է ու քո ձեռքո՞ւմ։
-Այո ես վատն եմ։
-Դու անտանելի ես։ Բայց մի րոպե, այդ դեպքում ինչպե՞ս էր արկղը դատարկ։
-Ես հիմար չէի, որ պիցցան դրա մեջ դնեի։
-Բայց ինչպե՞ս այս բոլորը կերար։
-Ես տղամարդ եմ, ու ինձ համար նույնիսկ քեզ ուտելն է հեշտ։
-Իսկ հետո ի՛նձ է վայրենի ասում, Աստվա՜ծ իմ։ Չնայած ես ինքս այնքան քաղցած եմ, որ մի ամբողջ պիցցա կուտեի։
-Մյուս արկղի մեջ մի ամբողջական պիցցա կա։
-Այդպես ես ասում, որ չգնա՞մ։
-Կարող ես գնալ։
-Ու կգնամ։
-Գնա։
-Դե բացիր։
Նա վեր կացավ ու բացեց դռները։ Ես նայեցի նրա աչքերի մեջ, խորը շունչ քաշեցի, իջա մեքենայից ու հեռացա։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя