Մաս 36

112 10 0
                                    

Ընդմիջում է։ Գնում եմ հոգեբուժարան՝ մայրիկի մոտ։
Հասնելուն պես առաջինը մտա բժշկի մոտ։
-Ինչպե՞ս է վիճակը,-նա լռեց,-Ինչպե՞ս է վիճակը,-երկրորդ անգամ ավելի բարձր տոնով ասացի ես։
-Չգիտեմ։
-Ի՞նչ է նշանակում չգիտեմ։ Այդ մարդը նորի՞ց է եկել։
-Այո։ Նա ավելի մեծ գումար առաջարկեց, որ դեղերն այնքան շատացնեմ, որ մայրդ մեռնի։
-Ի՞նչ։
-Այո։ Ուզում է սպանել մորդ։ Ես վախենում եմ, նա ի՛նձ էլ կսպանի։
-Չես տվել չէ՞։
-Չէ։ Բայց ինչքա՞ն կարող եմ չտալ։
-Ես պետք է տանեմ մորս։ Հիմա կարևորը նրա հանգստությունն է, իսկ իքս մարդու հարցերով ես ինքս կզբաղվեմ։
-Չե՛ս կարող տանել նրան։ Թույլ չեն տա։
-Ես չեմ հարցնելու։
-Այսի՞նքն։
-Կօգնե՞ս տանել նրան։
-Ի՞նչ ես խոսում, դա հնարավոր չէ։ Ես առանց այդ էլ խրված եմ այս պատմության մեջ, այնպես մի արա, որ ավելի շատ վտանգ սպառնա ինձ։
-Ոչ ոք չի իմանա։ Քեզ ոչինչ չի լինի։
-Ի՞նչ ես ուզում անել։
-Գիշերը մեքենա կվերցնեմ ու կգամ նրա հետևից։ Այնպիսի ժամ է պետք, որ միջանցքներում ոչ ոք չլինի։
-Բախտդ բերել է։
-Ինչո՞ւմ։
-Այսօր ես եմ հերթապահ բժիշկը։
-Հիանալի է։ Ուրեմն գիշերը կգամ նրա հետևից։
-Լավ։
-Ուզում եմ մտնել մոտը։
-Կուղեկցեմ, բայց քիչ ժամանակով։ Հիմա տեսակցության ժամը կավարտվի։
-Լավ։ Շնորհակալ եմ,-նա ինձ ուղեկցեց մորս սենյակ,-Մա՞մ։
-Բարև՜։
-Բարև մամ։ Ինչպե՞ս ես։
-Լավ եմ, իսկ դո՞ւ։
-Լավ, շնորհակալ եմ։ Հաց կերե՞լ ես։
-Այո՜, համեղ էր շատ։
-Լավ է։ Լսիր քեզ մի բան պետք է ասեմ։
-Ի՞նչ է եղել։
-Այսօր գիշերը գալու եմ քեզ մի տեղ տանեմ։ Կգաս չէ՞։
-Ո՞ւր։
-Կգնանք կտեսնես։ Բայց ոչ ոքի չասես լա՞վ։
-Գաղտնի՞ք է։
-Ըհն։
-Ուռա՜։ Տեղ ենք գնալո՜ւ։
-Դե ես գնամ հա՞։ Գիշերը կգամ։
-Լավ Մայլի։
Ես համբուրեցի նրա այտն ու դուրս եկա սենյակից։
Գնացի ու նստեցի նստարանին։ Նայում էի կապույտ երկնքին, ու զմայլվում։ Մտածում եմ, թե ինչ եմ անելու։ Պետք է Հենրիի օգնությանը դիմեմ։
Զանգեցի Հենրիին։
-Հե՞ն։
-Հա՞։
-Բարև։
-Բարև։
-Լսիր ինձ քո օգնությունն է պետք։
-Ի՞նչ է պատահել։
-Կարո՞ղ ես վերցնել ընկերոջդ մեքենան։
-Ի՞նչ ընկեր, ի՞նչ մեքենա։
-Այն, որ ինձ փակեցիր ներսում։
-Ինչի՞ համար։
-Ինձ մեկ օրով այն շա՜տ պետք է։
-Բայց կասե՞ս ինչ է եղել։
-Հետո կբացատրեմ։ Հիմա ասա տեսնեմ կարո՞ղ ես վերցնել, թե՞ ոչ։
-Հիմա կզանգեմ։
-Շնորհակալ եմ։ Քեզ հետո կզանգեմ,-սառած ասացի ես, երբ աչքս կանգ առավ մի մարդու։
Այն օրվա կինն է, որ իրեն քողարկում էր։ Նրա մեքենան կանգնեց, նա իջավ ու մտավ հոգեբուժարան։ Բայց ինձ ոչ թե նրա կերպարը զարմացրեց, այլ հենց նա։ Ես ճանաչում եմ նրան։ Հասցրի ճանաչել այն պահին, երբ մի երկու վարկյանով շարֆը բացեց դեմքը։ Առանց ինձ կորցնելու մտա նրա հետևից։ Սկսեցի հետևել։ Գնում էի հետևից, երբ նա սկսեց վազել։ Ես էլ սկսեցի վազել։ Ետնամուտքից դուրս եկավ։
-Սպասի՛ր։ Սպասի՛ր քեզ ասում եմ։
Չհասցրի։ Նա նստեց մեքենան ու արագ հեռացավ։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя