Ընդմիջմանը գնացի հիվանդանոց։ Մտա նրա մոտ։
-Բարև։
-Բարև։
-Ո՞նց ես։
-Լավ եմ, դո՞ւ։
-Լավ, բայց անհանգիստ եմ։
-Ինչի՞ համար։
-Դու պետք է ինձ ամեն ինչ ասես։
-Նա վտանգավոր է Մայլ, կվնասի քեզ։
-Ես չեմ վախենում, ասա։
-Այն տունը, որտեղ այդքան տարի ապրել էինք՝ վաճառեց, գողացավ փողերս, ու ինձ գցեց այնտեղ՝ վիրավոր ու անպաշտպան։
-Ես գիտե՜ի, գիտեի, որ նա մի օր նման բան կանի։
-Ներիր Մայլի։ Այդքան տարվա միասին ապրած տունը հիմա ուրիշն է վայելում։ Մեր տունը...
-Մի բան ասեմ չզարմանաս։
-Ասա։
-Ես հիմա այնտեղ եմ ապրում։
-Ի՞նչ։
-Ըհն։ Գնացել էի քեզ տեսնելու, դուռը մի ծեր կին բացեց, ներս հրավիրեց, հետո ասաց, որ կարող եմ իր հետ ապրել։
-Հիանալի՜ է։
-Այո, հիանալի է։ Չվհատվես, ամեն ինչ լավ է լինելու։
-Շնորհակալ եմ։
-Ինչի՞ համար։
-Որ իմ այդքան արածներից հետո էլի կողքիս ես, էլի սիրում ես ինձ։
-Էլ նման բան չասես, ես մի՛շտ եմ սիրելու քեզ։
-Չկա քեզ պեսը։
-Քեզ պեսն էլ, դու առանձնահատուկ ես։ Մենք միասին մի ամբողջ կյանք ենք ապրել, ու չեմ մոռանա, թե ինչերի միջով ենք անցել։ Ես երազում էի քեզ գտնելու մասին։ Ու այսօր գտել եմ։ Այնպես որ պետք է քեզ ամուր պահեմ։
-Ամեն անգամ քեզ վիրավորելուց, ու դուրս շպրտելուց սիրտս ցավում էր, բայց ես այնպիսի բաներ էի իմացել քո մասին, որ ուղղակի չէի կարողանում զսպել զայրույթս։
-Ի՞նչ էիր իմացել։
-Դե, որ դու հղի ես եղել, ու հեռացրել ես երեխայիդ։
-Աստվա՜ծ իմ։ Նման բան ինձ հետ երբեք չի եղել։ Եթե ինձ հնարավորություն տրվի մայր դառնալ, ես երբե՛ք այդ հնարավորությունը բաց չեմ թողնի։ Ինչպե՞ս կարող էի սպանել երեխայիս։
-Դե չգիտեմ։ Նա համոզել էր ինձ։
-Զարմանում եմ, թե ինչպիսի մարդ է նա։
-Իսկ ես զարմանում եմ ինձ վրա, թե ինչպես եմ ապրել նրա հետ։
-Ձեր միասին ապրած կյանքն ինչպիսի՞ն էր։
-Դե երբ երկուսս հայտնվում էինք տանը հաց էինք ուտում ու քնում։
-Չէի՞ք ուզում երեխա ունենալ։
-Ոչ։
-Ինչո՞ւ։
-Չգիտեմ։ Չէինք էլ մտածել։
-Նա չի էլ կարող լավ մայր դառնալ։
-Դա հաստատ։
-Լավ դե չխոսենք նրա մասին։ Ասա տեսնեմ ինչի՞ կարիք ունես։
-Ընդհամենը կողքիս մնա։
-Կողքիդ եմ։
Սենյակ մտավ բժիշկը։
-Բժիշկ ե՞րբ կարող ենք դուրս գրվել։
-Հենց այսօր։ Եկել էի դա ձեզ հայտնելու։ Վիճակը արդեն կայուն է, ընդհամենը մի քանի դեղ կնշանակեմ՝ ցավազրկողներ, որ երբ ցավեր ունենա ընդունի։ Լա՞վ։
-Շատ լավ։ Շնորհակալ ենք։
Բժիշկը մի ցուցակ տվեց ինձ։ Հետո ես սկսեցի պատրաստել իրերն ու դուրս գրվեցինք։ Հասանք տուն։ Թակեցինք դուռը, Ֆլորը բացեց ու մենք ներս մտանք։
-Ո՞վ է նա Մայլի։
-Հիմա կբացատրեմ Ֆլոր։ Պարկեցնեմ ու կասեմ լա՞վ, խնդրում եմ։
Ես նրան պարկեցրի անկողնում, ու դուրս եկա ննջասենյակից։
-Ի՞նչ է կատարվում Մայլի։
-Ներիր, չպետք է առանց քեզ ասելու տուն մարդ բերեի։ Լսիր Ֆլոր, խոստանում եմ, որ այս քանի օրը մի տուն կգտնեմ, ու կտեղափոխվենք։
-Կտեղափոխվե՞ք։
-Այո։ Քեզ շատ նեղություն տվեցի, գիտեմ, բայց մի քանի օր, խնդրում եմ։
-Լավ, բայց ո՞վ է նա։
-Նրա դեմքը քեզ ծանոթ չէ՞։
-Բացարձակ։
-Նա այս տան նախկին տերն է եղել։
-Այս բնակարանը ինձ մի կին է վաճառել։
-Նա նախկին կինն է եղել։ Խաբել է նրան։
-Իսկ քեզ հետ ի՞նչ կապ ունի։ Երբ քեզ առաջին անգամ տեսա, երևի հենց նրան էիր փնտրում այստեղ, չէ՞։
-Այո այո, հենց այդպես։
-Քո ի՞նչն է։
-Նստիր պատմեմ...
