Մաս 41

126 10 4
                                    

Շատ անհանգիստ եմ։ Ուզում եմ իմանալ, թե ինչի համար է նա ուզում այս ամենը։ Զանգին եմ սպասում։
-Մայլի՜,-լսվեց մորս գոռոցը։
-Մա՞մ,-վազելով սենյակ հասա։
-Մայլի՞, Մայլի որտե՞ղ է ամուսինս։
-Ամուսի՞նդ։
-Հա։ Ես երազ տեսա, ես վախենում եմ Մայլ։
-Ի՞նչ երազ մամ։
-Նա այն կնոջ մոտ էր։ Նա կսպանի հորդ։
-Մամ դու...
-Ես, ես, ես գիտեմ, գիտեմ, որ ինձ հիմա գժի տեղ ես դնում, բայց ես ճիշտ եմ ասում։
-Մամ ինչի՞ համար է սկսվել այս ամենը։
-Չգիտեմ, բայց շատ սարսափելի էր։ Ես շատ եմ վախենում։
-Մի՛ վախեցիր, ամեն ինչ լավ կլինի։
-Մայլի գիտե՞ս ինչի համար եմ վախենում։
-Ինչի՞ համար։
-Վախենում եմ հիշել, վախենում եմ գիտակցել, որ այն ինչ կա հիշողությանս մեջ, իրական է։
-Ի՞նչ կա հիշողությանդ մեջ։
-Երեխա։
-Երեխա՞։
-Նա սպանեց երեխայիս, նա, նա թունավորեց ինձ, որ կորցնեմ երեխայիս։ Ես գժվում եմ Մայլի, ես գժվում եմ։
-Մամ հանգստացիր, հանգստացիր խնդրում եմ։
-Նա թուղթ է փնտրում։ Փնտրում է հորդ կտակի թուղթը, որ ամեն ինչ իրենով անի։ Հա՜ հա, ես գիտեմ։ Ես գիտե՜մ։ Նա սպանեց երեխայիս, ես գժվեցի,-սկսեց արցունքների միջից ծիծաղել,-Հետո եկավ այնտեղ, ու ասաց, որ...
-Որ ի՞նչ։
-Նա է սպանել հորեղբորդ,-ծիծաղելով ասաց նա։
-Ի՞նչ։
-Հա՜,-նա չէր դադարում ծիծաղել,-Դա միայն ես գիտեմ։ Երբ տեսավ, որ սկսում եմ կարգավորվել, եկավ ու ասաց, որ կսպանի ինձ, եթե հիշեմ։
-Մամ, դու ամեն ինչ հիշեցիր մամ։
-Մայլի ես լսում եմ ձայները։ Դա գլխիս մեջ է։ Հայրդ կմեռնի, եթե չօգնենք նրան։
-Հանգստացիր։
-Մայլի՜,-գոռաց մայրս,-օգնի՜ր, օգնի՛ր հորդ,-սկսեց պատռել անկողնու կտորները։
-Մամ մի արա, հանգստացի՛ր։
-Գժվում եմ, ես կմեռնեմ Մայլի։
-Մամ, մամ հանգիստ, ինձ մոտ արի։
Նա լռեց, ես մոտեցա ու գրկեցի նրան։ Նա շնչահեղձ է լինում։ Այս ամբողջ պատմության մեջ միակ լավ կողմը այն է, որ մայրս կարողացավ հիշել։ Ես հիմա գիտեմ, թե ինչի համար է կռիվս։ Իսկ ինչ վերաբերվում է մորս, նա անպայման կբուժվի։ Նրան ոչ թե հոգեբույժ, այլ հոգեբան է անհրաժեշտ։

Հիմա եմ հասկանում, թե ինչից է սկսվել այս ամենը։ Հիշում եմ այդ անիծյալ օրը։ Եկա տուն, ու տեսա, որ հայրս նոր կին է տուն բերել։ Նա գոռում էր մորս վրա։ Հայրս մորս մեղադրում էր եղբոր հետ իրեն դավաճանելու, իսկ հետո սպանելու համար։ Հայրս մորս մեռած եղբոր կողքին անկողնում է տեսել։ Զգում էի, որ մայրս մի տեսակ ուրիշ է, տարօրինակ ու իրար հետ չկապակցված բաներ է խոսում։ Վհուկը զանգել էր հոգեբուժարան, ու նրանք տարան մորս։ Ես ծնկի էի եկել, ու գոռում էի։ Ինձ երկար ժամանակ պետք եկավ մինչև կարողացա ուշքի գալ։ Ուրեմն ամեն ինչ սկսվել է նրանից, երբ նա սպանել է հորեղբորս, հետո մեղքը գցել է մորս վրա։ Հայրս չի ներել մորս, իսկ վհուկը ոստիկանությանը խաբել է, ու ասել, որ մայրս հիվանդ է։ Հետո իմացել է մորս հղիության մասին, վախեցել է, որ հայրս նրան դուրս կբերի, ու կաշառելով բժիշկներին, այնպես է արել, որ մայրս կորցնի երեխային։ Հա՜ հիմա եմ հասկանում, որ մորս դրա համար էր ուզում սպանել, որ չպատմի հերեղբորս մահվան մասին։ Այս ինչ խառն է ամեն ինչ։ Ի՞նչ եմ անելու։ Ինչպե՞ս եմ այս ամենի տակից դուրս գալու։ Չեմ կարող դիմել ոստիկանության օգնությանը, որովհետև ինձ էլ կձերբակալեն հոգեբուժարանից հիվանդ փախցնելու համար։ Ի՞նչ անեմ Տեր Աստված։ Ես պետք է Հենրիին զանգեմ։ Նա հաստատ կօգնի ինձ։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя