Հիմարի մեկն եմ։ Անգամ հարազատներիս տեղյակ չեմ պահել, թե որտեղ եմ։ Նրանք անհանգստանում են, իսկ ինձ համար դա հիմա միևնույն է։ Սկսեց անձրև գալ։ Սառը անձրև։ "Երբ աշխարհի երեսին դադարի անձրև գալ, կնշանակի, որ էլ զգացմունք չկա։ Ու քանի դեռ անձրև է գալիս, նշանակում է, որ էլի կլինեն թարմություն զգացողներ, երջանկացող, տխրող մարդիկ, ու յուրահատուկ զգացմունքներ"։ Ես անչափ ուրախ եմ, որ աշխարհի երեսից զգացմունքները չեն վերացել, ու դրանք կան յուրաքանչյուրի մեջ, բայց ո՛չ իմ։ Ես հիմա չկամ ո՛չ մի կաթիլի մեջ։ Իմ զգացմունքները չեն վազում ոչ մի ապակու վրայով, ու ես հիմա Լուսնի հետ մենակ եմ մնացել...
Ուղեղս անջատված էր, երբ քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի։ Վեր թռա։ Նորից նա։ Ինչո՞ւ է ճակատագիրը միշտ հատում մեր ճանապարհները։
-Մայլի՞,-նա միացրեց մեքենայի լույսերն ու վազեց իմ կողմ,-Որտե՞ղ էիր առավոտից։ Գիտե՞ս ինչքան ենք փնտրել քեզ։
-...։
-Ինչո՞ւ չես խոսում։
-...։
-Մի բառ ասա։
-...։
-Գոռա՛, խփի՛ր, վիրավորի՛ր, բայց այդպես լուռ մի՛ կանգնիր։ Ու այդպես ինձ մի՛ նայիր խնդրում եմ։
-...։
Նա քաշեց ու համբուրեց ինձ։
-Թո՛ղ։ Գնա՛ այստեղից, ուզում եմ մենակ մնալ։
-Մայլ ես իսկապես անհանգիստ էի։
-Դու վնասակար ես ինձ համար, իսկ ես ինձ վնասող ամեն ինչից հեռու եմ մնում։
-Բայց դու փորձեցիր ծխել չէ՞։
-Մեկ ծո՞ւխ։ Հիմա դու այդ ծխի պես ցնդեցիր օդում։ Գնա՛ Հենրի։ Գնա ու էլ չգաս իմ հետևից։ Այնպես արա, որ էլ երբեք չհանդիպեմ քեզ։
-Դու փախչում էիր, բայց ճանապարհդ քեզ նորից նույն տեղն է բերում։
-Ճիշտ ես՝ նորից նույն տեղն է բերում։ Նորից նույն լաբիրինթի առաջ է կանգնեցնում ինձ։ Բայց ես նորից նույն լաբիրինթի միջով չեմ անցնի, հազիվ եմ դուրս եկել,-քմծիծաղով,-Դու լաբիրինթ ես, որում ես միշտ անելք եմ...Ու քանի ես ելք եմ գտել քեզնից դուրս գալու, թող գնամ։ Դու թակարդ ես, որն ինձ միշտ ճզմում է։ Դու խորը անդունդ ես, որտեղ ընկնելուց, ես այլևս չեմ կարողանում դուրս գալ։
Գիտե՞ս Հենրի, քեզ սիրելը հեշտ էր, մոռանալն էր դժվար։ Բայց ես դա կարողացա։ Ես կարողացա մոռանալ քեզ։ Բայց քո պատճառով իմ ներսում սառեց ամեն ինչ։ Ես դարձա դատարկ ու հիվանդ։ Դարձա անզգա մեկը, ով անգամ ցա՛վ չի զգում։ Դո՛ւ ես ինձ այսպիսին դարձրել։
-Մայլ չգիտեմ ինչպես բացատրել ինչ եմ զգում։ Հա սխալվել եմ, բայց երբ գիտակցեցի, որ հնարավոր է կորցնեմ քեզ, հասկացա որ...
-Հնարավո՞ր է։ Դու արդե՛ն կորցրել ես ինձ Հենրի, չնայած դու ինձ երբեք էլ չէիր գտել։
-Նման բան մի ասա։
-Վե՛րջ Հենրի, գնա՛...
-Սիրում եմ քեզ...
-Սու՛ս։
-Ու երևի ես քեզ պես հիմար, խելառ, աննոռմալ, ու ուժեղ մեկին ավելի եմ սիրում, քան համեստ, միշտ ժպտացող ու անպաշտպան մեկին։
-Մի՛ պղծիր նրա հիշատակը։
-Ես կախված եմ եղել նրանից, բայց բավակա՛ն է։ Ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ նոր կյանք սկսել։ Ես բաց եմ թողել նրան Մայլի։ Ես բաց եմ թողել իմ այդ սերն ու հիմա իմ բոլոր զգացմունքները նվիրել եմ իմ Լուսե սիրուն։ Ու հիմա ատամներով անգամ կպահեմ իմ այդ սերը։ Ես սիրում եմ քեզ։
-Սո՛ւս,-գոռացի ես։
-Սիրում եմ այնպես, ասես երբեք ոչ ոքի այսպես չեմ սիրել։ Սիրում եմ ավելի շատ ու ավելի ուժեղ սիրով։ Սիրում եմ նվիրված։ Սիրում եմ ամենապարզ ու ամենամաքուր սիրով, որ երբևիցե եղել է աշխարհիս երեսին։ Սիրում եմ մանկան պես։ Մանուկի հոգով, բայց հասուն ուղեղով։ Սիրում եմ հասկանալով, թե ինչն եմ սիրում, ու ինչի համար։ Սիրում եմ քեզ հավասար, ու մի գուցե ավելի շատ։ Ու թող արևը վառվի իր տաքությունից, թող Լուսինը սառչի իր սառնությունից, ու դառնա Կապույտ Լուսին...
-Ուշ է Հենրի...
-Բայց թող ինձ պես սիրի...
Նա մոտեցավ ինձ, ես հրեցի նրան։
-Ո՛ւշ է Հենրի։
-Ինչի՞ համար է ուշ։
-Էլ չեմ սիրում։
-Խաբում ես։
-Չե՛մ խաբում։ Մենք չափն անցանք, ու կործանեցինք էլի մեկի կյանքը։
-Ո՞ւմ կյանքը, ի՞նչ ես խոսում։
-Ես հղի՛ եմ Հենրի,-գոռացի ինչքան ուժ ունեի ներսումս։
...
-Դու լաց ես լինում Մայլի...
Ես ձեռքս հպեցի աչքիս, ու զգացի աչքիցս թափվող արցունքը։ Դա տաք է, փոքրիկ...
-Ես...վերջապես։
-Թեթևացա՞ր։
-Կյանքում առաջին անգամ...
-Իսկ նոր ի՞նչ ասացիր։
-Ասացի, որ...հղի եմ։
-Ես հա՞յր եմ դառնալու։
-Ո՛չ։ Ես թույլ չեմ տա։
-Ի՞նչ։
-Ես նոր կյանք եմ սկսում առանց քեզ ու երեխայի։
-Ինչ ասացի՞ր։
-Ինչ-որ լսեցիր։
-Դու դա չես անի։
-Կանե՛մ, այն էլ ինչպես կանեմ։
-Դու էիր ասում, ասում էիր, որ եթե Աստված քեզ հնարավորություն տա մայրանալու, դու կպահես նրան, ու երբեք նման ստորություն չես անի։
-Մոռացիր իմ մասին։ Ես սառնասիրտ...ո՛չ ավելի ճիշտ անսի՛րտ մարդ եմ։ Իմ մեջ անգամ մի կաթիլ զգացմունք չկա։
-Չանես նման բան Մայլի։
Ես շրջվեցի ու վազելով հեռացա։***
Կեղծավոր եք մարդիկ...
Զզվում եմ մարդկանցից...ինձնից։ Միշտ խաբում ենք, ստախոս ենք, դավաճան։ Ժամանակին այսպիսին չէի, իսկ հիմա սկսել եմ հոգնել ու ձանձրանալ նույն դեմքերից։ Քայլելիս միշտ գետնին եմ նայում, որ չտեսնեմ մարդկանց դեմքերը՝ կեղծավոր ու մռայլ։ Չմտածե՛ք, թե կյանքից հոգնած մեկն եմ, ո՛չ՝ ընդհակառակը, ես սիրում եմ կյանքը։ Ես ուղղակի չեմ սիրում ինձ պես մահկանացուներին։ Չնայած կարծում եմ, որ պետք չէ բոլորի հանդեպ վատ տրամադրվել, լավերն էլ կան։
Ես այնպիսի մարդ եմ, որ ամեն ինչ բումերանգի պես ետ եմ շպրտում։ Ես հարաբերություններ չեմ ստեղծում մարդկանց հետ, մարդի՛կ են ինձ հետ հարաբերություններ ստեղծում։ Եթե մեկն իմ հանդեպ իրեն լավ է պահում, ես հարյուր անգամ ավելի լավը կլինեմ նրա հետ։ Բայց եթե մարդն իմ հանդեպ անարդարություն գործեց, հաստատ շատ կփոշմանի։
Մի քանի տարի առաջ հիմար ու միամիտ երեխայի պես հավատում էի բոլորին, ու բոլորի մեջ միայն լավն էի տեսնում, բայց ժամանակը ստիպեց ճանաչել։
Ճանաչել լավն ու վատը, կեղծավորն ու շիտակը։ Ժամանակը ստիպեց ճանաչել ՄԱՐԴուն։ Ժամանակը սովորեցրեց չկոտրվել ու առաջ նայել, ստիպեց մոռանալ, ու ստիպեց հավատալ։ Հավատալ հրաշքներին ու լինել լավատես։
Գիտե՞ք ինչ է մարդը։ Այո ինչ, ոչ թե ով։ Հե՛նց ինչ։ Մարդը երևույթ է։ Հողից ծնված երևույթ, որ մի օր նորից հող է դառնալու։ Մարդը ստեղծվում է մի ինչ-որ գործի համար։ Ծնվում է երջանկացնելու կամ հակառակի համար։ Ծնվում է գործելու, ու առաջ նայելու համար, կամ դոփելու, ու աննպատակ կյանքի։ Ստեղծված է ապրելու ու կյանք նվիրելու իր պես լավատես, կամ իր իսկ ծղոտից կյանք վարող մեկին։ Ցավալի է, բայց այո...կան այնպիսի մարդիկ ովքեր թուլանում են, ու մի ուժգին քամուց ուղղակի փլուզվում ու հավասարվում են հողին, որովհետև կորցնում են ապրելու ցանկությունն ու իրենց թույլ են զգում։ Եկեղեցին արգելում է հուսահատվել, ու մարդը պարտավո՛ր է լսել Աստծուն։ Հուսահատությունն էլ մի մեղք է, մարդասպանության, գողության ու նմանատիպ այլ մեղքերի նման։
Երբ մարդ պաշտպան չի ունենում՝ կաշին հաստանում է։ Սկսում է ինքնուրույն դառնալ, կռվել ինքն իր համար, իսկ երբ պաշտպան է ունենում, այդ ժամանակ թուլացնում է ուժերը, հենվելով պաշտպանի վրա։ Ու եթե ուզում եք ուժեղ լինել, մի՛ հենվեք ոչ ոքի մեջքին ու բեռ մի դարձեք։ Այլ ստեղծեք ձեր սեփական ուժը։
Ամեն մարդ պետք է ունենա իր համար հարմար ու ամենակարևորը հարազատ վայր, որտեղ կկարողանա ժամերով լռել։ Որպեսզի պետք եղած դեպքում վազի այնտեղ, ու լռի։
Գտեք սիրելի վայր, սիրելի ու թանկ իր, սիրելի զբաղմունք, սիրելի շրջապատ ու սիրելի էակ։ Ու ապրեք հետաքրքրացնելով ձեր կյանքը։ Եթե չապրեք հիմա՛, կափսոսաք հետո՛։ Կափսոսաք մի՛շտ, կորցրած օրերի, տարիների, ու նույնիսկ վարկյանների համար։ Կափսոսաք ժամանակը, որ էլ ետ չի գա։ Գնաց...
Ու կգա մի ժամանակ, որ կհասկանաք...
Ունեք այն, ինչ ունեք։ Հասել եք նրան, ինչին հասել եք, չե՛ք հասել նրան, ինչին...եթե ձգտեիք կհասնեիք։ Բայց սա է կյանքը։ Իսկ կյանքը մի մեծ գիրք է գրված սխալների, ավարտված ու չավարտված գործերի հիման վրա...