Ժամը երևի երեքն է։ Երեկ բախտս մի բանում բերեց՝ դրսում չգիշերեցի, իսկ այսօր ի՞նչ եմ անելու։ Ես գնալու տեղ չունեմ։ Պետք է նրա մոտ գնամ, նա ինձ դրսում չի թողնի։
Քայլերս ինձ տարան դեպի նրա տան փողոցը։ Կանգնել եմ շենքի մուտքի մոտ, ու չեմ կարողանում առաջ գնալ։ Խիզախություն չունեմ։ Դե՜ Մայլի, ներս գնա։ Նա էլ քեզ է սիրում, ու հաստատ քեզ դրսում չի թողնի։ Վերև բարձրացա, ու թակեցի դուռը։ Դուռը մի ծեր կին բացեց։
-Բարև Ձեզ,-զարմացած ու անակնկալի գալով ասացի ես, ու նորից աչքս գցեցի շենքի հարկին, ճի՞շտ հարկ եմ բարձրացել, թե՞ ոչ, հետո նայեցի տան համարին։ Ոչ կարծես թե ամեն բան ճիշտ է, ես ոչինչ չեմ շփոթել։ Այդ դեպքում ո՞վ է այս կինը։
-Բարև աղջիկս։
-Ներեցեք որտե՞ղ են տան բնակիչները։
-Այս տանը միայն ես եմ ապրում, երեկ եմ վարձակալել։
-Ի՞նչ։ Իսկ նախկին բնակիչները որտե՞ղ են։
-Չգիտեմ աղջիկս։ Ես նրանցից ոչ մի տեղեկություն չունեմ։
-Իսկ որևէ հեռախոսահամա՞ր։
-Դա էլ չունեմ։ Ուրիշ ինչո՞վ կարող եմ օգնել։
-Ոչնչով, շնորհակալ եմ,-գլուխս պտտվեց, պատին հենվեցի։
-Քեզ վա՞տ ես զգում։ Ի՞նչ է պատահել։
-Ոչինչ, ես լավ եմ։
-Չեմ կարծում։ Գունատ ես։
-Արյուն եմ հանձնել, երևի դրանից է։
-Ինչի՞ համար,-լռեցի,-Արի ներս գնանք ես քեզ թեյ կհյուրասիրեմ։
-Ոչ, ես արդեն պետք է գնամ։ Պետք է տուն գտնեմ ինձ համար։
-Ապրելու տեղ չունե՞ս։
-Կգտնեմ։
-Ինչի՞ համար ես արյուն հանձնել,-արդեն մի փոքր կասկածով հարցրեց նա։ Դե բնական է, ես գունատ եմ, թույլ, արյուն եմ հանձնել, փնտրում եմ տան նախկին տերերին, ու ապրելու տեղ չունեմ։ Երևի մտքով ինչ ասես անցավ, դե օրինակ, որ ես թմրամոլ եմ, թմրանյութի ազդեցության տակ, ու խաբում եմ, ասելով, որ արյուն եմ հանձնել, ու երևի բոլորը դրա համար են լքել ինձ, ու ես ապրելու տեղ չունեմ։ Հոյակապ սցենար էր չէ՞։
-Մի երեխայի համար դոնոր եմ դարձել։ Եթե չեք հավատում, կարող եք սրանք նայել,-ես նրան պարզեցի այն բոլոր թղթերը, որոնք հիավանդանոցն էր հանձնել ինձ։
-Իմ բարի՜ աղջիկ։ Այս ասածներիցդ հետո ես չեմ կարող քեզ չօգնել։ Ներս արի, թեյ կխմենք, հետո կխոսես գնալու մասին։ Արի՜։
Ես ներս մտա։ Սա այնքան հարազատ տուն է։ Չէ՞ որ ես էլ մի քանի տարի շարունակ այստեղ եմ ապրել։ Այս պատերն ինձ շատ բան են հիշեցնում։ Այս տանն էին ծնվել իմ երազանքները, ու այս դռնից դուրս դրանք միանգամից մեռան։ Ինչքա՜ն էինք սիրում իրար։ Ինչքա՜ն երազանքներ ու նպատակներ ունեինք։ Ինչպե՞ս այդ կախարդը կարողացավ նրան խլել ինձնից։ Ինձ բաժանեց իմ ամենաթանկից, իմ ամենահարազատից։ Ինձնից ի՛նձ խլեց։ Այնքա՜ն եմ կարոտել նրան, ու այնքա՜ն եմ սիրում, չնայած նրա բոլոր ասածներին ու արածներին։
-Նստիր աղջիկս, հարմար տեղավորվիր։ Ոչ ոչ ավելի լավ է բազմոցին պարկիր, դու շատ թույլ ես։ Ես հիմա ծածկոց կբերեմ։
Ես պարկեցի իսկ տատիկը ծածկեց ինձ վրա։ Մի քանի րոպեից վերադարձավ։
-Անունդ ի՞նչ է։
-Մայլի։ Իսկ Ձե՞րը։
-Ֆլորա։
-Շատ հաճելի է։
-Ինձ էլ։ Իսկ հիմա ասա տեսնեմ, թե ինչ է պատահել քեզ։
-Ես շատ ծանր վիճակում եմ։ Տուն չունեմ, ու ոչ էլ աշխատանք։ Բայց ես անպայման աշխատանք կգտնեմ, ու մի փոքրիկ տուն կվարձեմ։
-Դու կարող ես ինձ հետ ապրել։ Ես անչափ երջանիկ կլինեմ։
-Ո՜չ, ես չեմ կարող նեղություն տալ։
-Լսի՛ր, ոչ մի նեղություն էլ չես տա։ Ես ծեր կին եմ, քեզ պես մենակ։ Ոչ ոք չունեմ։ Ինձ անգամ թոռներս տեսակցության չեն գալիս, միայն երբեմն թոռանս ընկերները, այն էլ նրա համար, որ ժամանակին շատ լավություն եմ արել իրենց համար, կշտացրել եմ, երբ քաղցած են եղել։ Այնպես որ ինձ անգամ հաճելի կլինի, եթե ինձ հետ ապրես։ Ես էլ ամբողջ օրը չեմ ձանձրանա։
-Իսկապե՞ս։
-Այո աղջիկս, այո։
-Լավ, անչափ շնորհակալ եմ։ Ես շտապ աշխատանք կգտնեմ, ու...
-Դրա մասին մի խոսիր։
-Շնորհակալ եմ Ձեր մեծահոգության համար, շնորհակալ եմ, որ աջակցում եք։ Ես Ձեզնից բացի ոչ ոք չունեմ։
-Արի ինձ մոտ։
Նա գրկեց ինձ։
-Դուք մորս պես եք գրկում ինձ։
-Իսկ նա որտե՞ղ է։
-Նա...նա...
-Լավ, դա էական չէ։ Հիմա կարևորն այն է, որ քեզ լավ զգաս։ Սպասիր, ես հիմա ուտելու մի բան կպատրաստեմ։
Նա գնաց խոհանոց։ Ես այնքա՜ն հոգնած եմ, քունս էլ տանում է։ Սիրտս անհանգիստ է։ Տեսնես նրանք ո՞ւր են գնացել։ Իսկ եթե երկրի՞ց են հեռացել։ Ես չեմ ուզում նրանից հեռու լինել։ Կգժվեմ առանց նրա։***
Ժամը երեկոյան ինն է։ Ես ու տատիկը միասին թեյ ենք խմում, ու հաղորդում նայում։ Իսկ մինչ այդ տատիկի իրերն էինք դասավարում իրենց տեղերում։ Ամեն պահարանի դիպչելիս, նրան էի հիշում։ Ամեն ծակ ու ծուկ ինձ հիշեցնում է իմ կորցրած երջանկության ու դժբախտ կյանքի մասին։
-Սիրո՞ւմ ես այս հաղորդումը։
-Առաջին անգամ եմ նայում, բայց լավն է երևում։
-Այո շատ լավն է։ Դա մի կողմ, ինձ կասե՞ս, թե ինչու ես այսքան անտրամադիր։
-Չգիտեմ։
-Ընկեր, կամ հավանած տղա ունե՞ս։
-Ոչ։
-Իսկ չե՞ս ուզում ամուսնանալ։
-Ցավալի հարց էր։
-Ինչո՞ւ։
-Ուղղակի ես կողքիս ոչ մեկին չունեմ, որ ամուսնանալու մասին մտածեմ։
-Կուզե՞ս ես քեզ համար մի տղա գտնեմ։
-Օ՜ ոչ շնորհակալ եմ,-ծիծաղելով ասացի ես։
-Թոռս լավ ընկերներ ունի, կարող եմ նրանցից մեկի հետ ծանոթացնել։
-Ոչ ներեցեք իհարկե, բայց ես չեմ ուզում։
-Լավ աղջիկս։ Պարկե՞նք քնելու։
-Այո, ես բավականին հոգնած եմ։
-Հիմա անկողինդ կպատրաստեմ։
-Շնորհակալ եմ։
Ֆլորա տատը պատրաստեց անկողինը, և մենք պարկեցինք քնելու։