Մաս 26

121 10 0
                                    

Էմմային քոլլեջ եմ տարել։ Որոշել եմ նվեր գնել նրա համար։ Հաստատ շատ կուրախանա։ Դեռ մտածում եմ նվերի վերաբերյալ։ Չեմ որոշել, թե ինչ արժե գնել, որ ամենից շատ ուրախացնի։ Լավ դա հետո։

***

Գնացի աշխատանքի։ Սիդին տարա դասի ու վերադարձա տուն։
-Քորթնի՜։
Ձայն տվեցի, բայց պատասխան չստացա։ Բարձրացա վերև ու թակեցի նրա սենյակի դուռը։ Կրկին ոչ մի ձայն։ Բացեցի ու ներս մտա։ Լոգարանից ձայներ լսեցի, մոտեցա ու տեսա, որ Քորթնին փսխում է, հետո ընկավ հատակին։
-Քորթնի՜,-գոռացի ես, ու վազեցի նրա մոտ,-Ի՞նչ է պատահել։
-Չգիտեմ Մայլի, շատ վատ եմ զգում։
-Մրսե՞լ ես։
-Մայլի վախենում եմ։ Ես երևի լուրջ հիվանդ եմ։
-Այդպես մի ասա։ Վեր կաց գնում ենք բժշկի։
-Բայց...
-Վեր կաց ասում եմ։
Ես նրան օգնեցի վեր կենալ։ Հագցրի ու վարորդի հետ հասանք հիվանդանաց։ Մի քանի անալիզ հանձնեց։ Սենյակում նստած սպասում էինք պատասխաններին։ Երկու ժամ անց մեզ խնդրեցին մտնել բժշկի սենյակ։ Եթե անկեղծ սարսափելի վախենում եմ։ Այնպես եմ անում, որ Քորթնին գլխի չնկնի, բայց նրա վիճակը իսկապես վախեցրել է ինձ։
-Նստեք խնդրեմ։
-Ի՞նչ է պատահել բժիշկ, ես հիվա՞նդ եմ։
-Սպասի՛ր Քորթնի։ Ասացեք բժշկուհի, ի՞նչ է պատահել։
-Ձեր պատասխանները պատրաստ են։ Վախենալ հարկավոր չէ։ Դուք հիվանդ չեք։ Շնորհավորում եմ, դուք հղի եք։

Անբացատրելի էր...
Ամբողջ մարմինս փշաքաղվեց։ Ես ու Քորթնին ուրախությունից քարացել էինք։
-Քորթնի լսո՞ւմ ես։ Դու հղի ես։
-Ես հղի՞ եմ։ Ես հղի՞ եմ։
-Այո Քորթնի, այո։
-Մայլի՜,-թաց աչքերով ասաց Քորթնին։
Ես գրկեցի նրան։
-Շնորհավորում եմ Քորթ, նոր փոքրիկ է լույս աշխարհ գալու։
-Իսկ քանի՞ ամսական է։
-Արդեն մեկ ամսից մի փոքր ավել։
-Աստված իմ հիանալի է։ Շնորհակալ ենք բժիշկ։ Գնանք Քորթ։
Մենք վեր կացանք ու երջանիկ ճանփա ընկանք դեպի տուն։ Ճանապարհին մտածում էինք, թե ինչպես պետք է հայտնենք հիանալի լուրը։ Ու որոշեցինք մի հետաքրքիր անակնկալ պատրաստել։

***

Մինչ Սիդի դասն ավարտելն ու Պարոն Չարլզի աշխատանքից վերադառնալը պատրաստեցինք ամեն ինչ։ Հիանալի սեղան գցեցինք։ Համեղ տորթ թխեցինք, ու սպասեցինք տան տղամարդկանց։
Մի քանի ժամ անց նրանք վերջապես տանն են։
-Ինչ-որ առի՞թ կա,-հարցրեց Չարլզը։
-Այո։
-Մի բան մոռացե՞լ ենք,-ասաց Սիդը։
-Ոչ, դե նստեք անհամբերներ, հիմա կասեմ։
-Մայրիկ այդքան մի երկարացրու, մենք արդեն լարվում ենք։
-Մայլ բեր արկղը։
Ես վերցրի փոքրիկ արկղն ու տարա նրանց մոտ։
-Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ կա սրա մեջ,-ասաց Քորթնին։
-Մի գուցե զգեստ։
-Ինձ համար մեքենա՞ ես գնել մայրիկ։
-Էլ մի՜, լրջացե՛ք։
-Հաստատ կատու, կամ շնիկ է։
-Ո՜չ։
-Մայրիկ ես գժվում եմ։ Ասա՜։
-Հանձնվո՞ւմ եք։
-Այո՜։
-Լավ ասում եմ։
Մենք բացեցինք տուփն ու հանեցինք փոքրիկ կոշիկներ՝ նորածնի համար։
-Մայրի՜կ,-գոռաց Սիդը։
-Այո՞ որդիս։
-Հայրիկ նա լո՞ւրջ է,-Սիդը նայեց Պարոն Չարլզին, որը առանց ձայնի քարացած կանգնել էր,-Մայրի՜կ,-նա վազեց ու գրկեց Քորթնիին, հետո Չարլզը գրկեց նրանց։
Հիանալի տեսարան է։ Նոր փոքրիկը ծնվելու է համերաշխ ու երջանիկ ընտանիքում։ Բոլորս անչափ երջանիկ ենք։

***

Աշխատանքից շուտ դուրս եկա, ու գնացի Էմմային նվեր գնելու։ Մտա մանկական խախալիքների բաժին։ Չգիտեմ, թե ինչ գնեմ նրա նման յուրահատուկ երեխայի համար։ Շրջում էի հսկայական խանութում, երբ կանգ առա մի խաղալիքի մոտ։ Դա փափուկ խաղալիք էր։ Աղջնակ, որի ձեռքին կրկին փափուկ խաղալիք էր։ Հետաքրքիր էր, ու բարի։ Վերցրի ու մոտեցա վճարելու։
-Գիտե՞ք, որ կարող եք ձայնագրել ձեր ձայնը։
-Իսկապե՞ս։
-Այո։ Եթե ուզում եք կարող եք ասել թե ինչ ասի տիկնիկն ու մեր ձայնով կձայնագրենք, կամ կարող եք հենց ձեր ձայնով խոսել։
-Առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Ուրեմն կասեմ, ու հենց իմ ձայնով։
-Շատ լավ, գնացեք մեր աշխատակցի հետ։
Ես գնացի նրա հետ, ու սկսեցինք այս հետաքրքիր գործընթացը։

***

Նվերը գնելուց հետո մտա մի խանութ, ու հագուստներ գնեցի Էմմայի համար։
Գնացի նրան քոլլեջից տուն տանելու։ Նա շատ ուրախացավ, աչքերը փայլում էին։ Ու ուրախ զվարթ ճանապարհ ընկանք դեպի տուն։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя