Հասանք հոգեբուժարան։ Սպասեցինք մինչև լա՜վ մթնեց։ Բոլորը գնացին տուն, իսկ ես գողտրիկ ներս մտա։ Ինձ օգնող բժշկուհին զուգարանում բժշկի համազգեստ ու դեղեր էր դրել։ Մտա զուգարան ու հագա կանաչ համազգեստն ու գնացի մորս սենյակ։
-Բժի՞շկ,-ես իջեցրի դիմակս,-Մայլի՞։
-Այո ես եմ։ Եկել եմ, որ գնանք։
-Ինչո՞ւ ես բժշկի համազգեստով։
-Որ կարողանամ քեզ դուրս տանել։ Դե վեր կաց գնանք։
Նա կանգնեց։ Ես վերարկու գցեցի նրա վրա, որ դրսում չմրսի։ Նա բռնեց ձեռքս։ Դուրս եկանք սենյակից, ու սկսեցինք քայլել։ Միջանցքում էինք, երբ մեկը դուրս եկավ հիվանդի սենյակից։
-Մայլի իսկ...
Ես փակեցի նրա բերանը, ու մատս բերանիս դնելով, կարգադրեցի լուռ մնալ։ Երբ միջանցքում խաղաղություն տիրեց արագ դուրս եկանք։ Գնացինք դուրս։ Հենրին բացեց բեռնախցիկը, ու մենք նստեցինք։ Նա նստեց մեքենան ու արագ շարժվեցինք։ Բեռնախցիկում լույս եմ միացրել, որ մայրս մթությունից չվախենա։
-Իսկ ո՞ւր ենք գնում։
-Գնում ենք մի գեղեցիկ տուն։
-Հեռո՞ւ է։
-Այդքան էլ չէ, ինչո՞ւ։
-Զուգարան եմ ուզում գնալ։
-Մի քիչ դիմացիր ու կհասնենք լա՞վ։
-Լավ։***
Մոտ կես ժամից հասանք տուն։ Մայրս քնել էր, գլուխը ուսիս դրած։ Հենրին բացեց դռները։
-Հիմա կարթնացնեմ։
-Ո՛չ, մի՛ արթնացրու,-շշուկով ասաց Հենրին,-Եթե քնել է, թող քնի։ Գրկած կտանեմ։
-Կարո՞ղ ես։
-Հա իհարկե։
Նա բարձրացավ բեռնախցիկ, գրկեց մորս ու մենք տուն գնացինք։
Դա երեք սենյականոց, շատ հարմար ու կոկիկ տուն է։ Մայրս այստեղ իրեն հաստատ լավ կզգա։
Հենրին նրան պարկեցրեց, փակեցինք դուռն ու դուրս եկանք։
-Շնորհակալ եմ Հեն։
-Խնդրեմ։ Ինձ հետ մի քանի մթերք եմ վերցրել։ Մեքենայում է։ Գնամ բերեմ։
-Ինչքան հոգատար ես։
-Հիմա կգամ։
Նա բերեց ուտելիքը։
-Մայլ ինձ մի բան կտա՞ս ուտելու։
-Հա իհարկե։
-Եթե ուզում ես կարող եմ այստեղ մնալ։
-Իսկ Էմմա՞ն։
-Ես դրա մասին արդեն մտածել եմ։
-Ի՞նչ ես արել։
-Մինչ քեզ մոտ գալը տիկին Ֆլորին նրա մոտ եմ տարել։
-Ինչքան հեռուն ես տեսե՜լ։
-Հորդ տեղյակ պահե՞լ ես։
-Ոչ։ Հիմա կզանգեմ,-ես զանգեցի հայրիկին։
-Մայլի՞, որտե՞ղ ես։
-Ներիր հայրիկ, որ տեղյակ չեմ պահել։ Ես տուն չեմ գալու։
-Որտե՞ղ ես, ես անհանգիստ եմ։
-Պապ ես հիմա շատ լավ եմ, քեզ հետո ամեն ինչ կպատմեմ։
-Հիմա ասա Մայլի։
-Մայրիկի հետ եմ։
-Հոգեբուժարանո՞ւմ ես մնալու։
-Ոչ ոչ։
-Իսկ ի՞նչ։
-Չբարկանաս ու չհուզվես։
-Ի՞նչ ես արել Մայլի։
-Պապ ես փախցրել եմ մայրիկին։ Հիմա ընկերներիցս մեկի տանն ենք։
-Ի՞նչ։ Ի՞նչ ես արել աղջի՛կ։ Դու գժվե՞լ ես։
-Պապ հանգստացիր խնդրում եմ։ Մի մտածիր։ Ուղղակի պատճառ կար, որի պատճառով ստիպված էի դա անել։
-Ի՞նչ պատճառ։
-Քեզ խաբող վհուկը հիմա էլ ուզում էր մորս սպանել։ Դրա համար փախցրի, որ վտանգ չսպառնա։
-Տե՜ր Աստված։ Ես էլ եմ գալիս։
-Ոչ հայրիկ։ Ես մենակ չեմ։ Ում տանը որ հիմա ապրում ենք, նա ինձ հետ է։
-Բայց ո՞վ է նա։
-Վստահելի մեկը։
-Ինձ տուր հեռախոսը,-ասաց Հենրին։
-Ո՜չ Հենրի,-կամաց ասացի ես, բայց նա չլսեց ու քաշեց հեռախոսը։
-Պարոն Էդվա՞րդ։
-Հենրի՞։
-Այո այդ ես եմ։
-Մայլին քեզ հե՞տ է։
-Այո։ Կարող եք չանհանգստանալ, ամեն ինչ կարգին է։
-Ուշադիր եղիր նրա հանդեպ որդիս։
-Ուշադիր եմ։
-Դե լավ էլ չերկարացնեմ։ Բարի գիշեր։
-Բարի գիշեր։
-Ինձ տո՜ւր։
-Ը՜ մի վարկյան։ Մայլին ուզում է խոսել։
-Հա, փոխանցիր։
-Պապ առավոտյան ճաշ եմ պատրաստել՝ սառնարանում է։ Կտաքացնես կուտես խնդրում եմ։ Քաղցած չմնաս։
-Մի մտածիր այդ մասին աղջիկս։ Ես գլխիս ճարը կտեսնեմ։
-Լավ պապ։ Բարի գիշեր։
-Բարի գիշեր սիրելիս։
Նա անջատեց հետախոսը։
-Որտեղի՞ց ես ճանաչում հորս։
-Երբ գնացի տիկին Ֆլորին տանելու, այդ ժամանակ ծանոթացա նրա հետ։ Կարգին մարդ է։
-Շնորհակալ եմ։ Հիմա ինչ, մնո՞ւմ ես։
-Մնում եմ։
-Ի՞նչ պատրաստեմ քեզ կշտացնելու համար։
-Ինչ կկարողանաս արագ պատրաստել։
-Գնամ խոհանոց նայեմ։
-Ըհն։
Մտա խոհանոց։ Աչքի անցկացրի բոլոր մթերքներն ու որոշեցի բադրջան տապակել։ Արագ արագ կտրատեցի, լցրեցի թավայի մեջ, վրան լցրեցի ձուն, ավելացրի համեմունքներ ու մի հիանալի կերակուր ստացվեց։ Հաց կտրտեցի։
Հենրին մտավ խոհանոց։
-Չգիտեմ ինչ ես պատրաստել, բայց շա՜տ անուշ է բուրում։
-Մի քանի րոպեյից կավարտեմ։ Կարող ես լվացվել ու գալ։
-Ինչպես կասես,-նա լվացվեց ու եկավ,-Ինչո՞վ օգնեմ։
-Հյութ լցրու բաժակների մեջ։
-Հիմա լցնեմ։
Նա լցրեց բաժակները, իսկ ես սեղանին դրեցի ամաններն ու նստեցինք ընթրելու։ Ես էլ էի չափազանց քաղցած։
-Մեր կենացը,-ասաց նա։
Ես ժպտացի։ Խփեցինք հյութով լի բաժակներն ու խմեցինք։ Հետո սկսեցինք ուտել։ Ասեմ, որ իսկապես համն էլ է շատ լավը ստացվել։***
Կես ժամ անց ավարտեցինք ուտելը։ Հավաքեցի սեղանն ու սկսեցի ամանները լվանալ։ Գոգնոցը կապել եմ մեջքիս, մազերս էլ թափթփված կոս եմ արել։ Ձեռքերս փրփուրոտ են։ Հանկարծ Հենրին գրկեց մեջքիս հետևից։
-Այնքան գեղեցիկ ես, երբ գործ ես անում։
-Այո՞։
-Ըհն։
-Ես հիմա փրփուրի մեջ կորած եմ։
-Ոչինչ։
-Դու խանգարում ես ինձ։
-Իսկապե՞ս։
-Ըհն։
-Ուրեմն դադարիր աշխատել։ Ես քեզ բաց չեմ թողնի։
-Ամանները կեղտո՞տ թողնեմ։
-Դա հետո էլ կարող ես անել, բայց ինձ հետ մնալու համար քիչ ժամանակ ունես։
-Ինչո՞ւ։
-Որովհետև հիմա կասես, որ ուզում ես քնել, ու նորից կփախչես գրկիցս։
-Չե՛մ փախչի։
-Լա՜վ, ուրեմն վերջացրու,-նա գնաց հյուրասենյակ։
-Լավ,-ծիծաղելով ասացի ես,-ամանները չորացնելուց ու պահարանում տեղադրելուց հետո գնացի հյուրասենյակ։
Նստեցի բազմոցին, ընկա նրա թևն ու գլուխս դրեցի ուսին։
Նա համբուրեց գլուխս։
-Արի գնանք սենյակ։
-Հենրի՜, մայրս կողքի սենյակում քնած է։ Անհարմար է։
-Դու ինքդ ասացիր, որ քնած է։
-Բայց։
-Գնում եմ, արի։
Նա գնաց սենյակ։ Ես բացեցի մորս սենյակի դուռը։ Հանգիստ քնած է։
Գնացի սենյակ՝ Հենրիի մոտ։ Նա պատուհանի մոտ կանգնած ծխում էր։ Մոտեցա, ու հետևից գրկեցի նրան։
-Փոքրի՞կ։
-Այո՞։
-Եկա՞ր։
-Եկա։
-Հոգնա՞ծ ես։
-Մի քիչ։
Հանգցրեց ծխախոտն ու շրջվեց իմ կողմ։ Թևերիս տակից գրկեց ինձ, իսկ ես ընկա նրա վիզը։
-Գիտե՞ս որ, կինն ապացուցում է այն եզակի փաստը, որ սառույցը կարող է կրակի պես այրել։
-Ի՜նչ ես ասո՜ւմ։ Իսկ ո՞վ է այդ խոսքերի հեղինակը։
-Հենց ես։ Քեզ նայեցի, ու հենց նոր դա մտքիս եկավ։
-Պոետիկ ես։
-Կնոջ գեղեցկությունը կախված է տղամարդու ՏՂԱՄԱՐԴ լինելուց։ Ինչքան կինը խնամված է և երջանիկ, այնքան տղամարդը լավ ամուսին է։ Եթե տղամարդը նայի ուրիշ կանանց, ուրեմն նա վատ ամուսին է ո՛չ թե նրա համար, որ ուրիշներին է նայում, այլ նրա՛ համար, որ իր կնոջը չի նայում...
-Փաստորեն ընդունում ես։
-Իհարկե։ Ի դեպ սա էլ է իմ միտքը։
-Քեզ մոտ լավ է ստացվում։
-Ըհն։
-Սիրում եմ քեզ։