Մաս 34

120 13 0
                                    

Առավոտյան արթնացա, ու նախաճաշ պատրաստեցի։ Հետո մի փոքր կերա ու դուրս եկա տանից, որ գնամ աշխատանքի։ Այսօր ուզում եմ մայրիկի մոտ գնալ, ու իմանալ, թե ովքեր են այդ մարդիկ, ովքեր անընդհատ նրա մոտ են գնում, ու ուզում են վնասել։ Նա ո՞ւմ է ինչ վատություն արել, որ նման բան են անում։ Թույլ չեմ տա։

Ճանապարհ ընկա դեպի աշխատանքի վայրը։ Հենրին մեքենայով կտրեց առաջս։
-Է՜յ, հիվա՞նդ ես ինչ է,-գոռացի ես։ Նա իջավ ու եկավ իմ կողմ,-Ի՞նչ ես անում։
-Եկել եմ խոսենք։
-Ուզածդ ի՞նչ է։
-Դու ինքդ քեզ ինչ-որ բաներ ես որոշում, ու վերջ ես դնում ամեն ինչին։ Դա ինչպե՞ս հասկանամ։
-Ես չեմ ուզում քեզ հետ կապ ունենալ։
-Ինչո՞ւ։ Որ ժամանակին սիրել եմ մեկին, քո կարծիքով էլ չե՞մ կարող սիրել։
-Դու դեռ նրան ես սիրում։
-Դու էլ ես սիրել Մայլի։ Ես էլ կարող էի չէ՞ քեզ նման բան ասել, ու ասել, որ ամեն ինչ վերջացած է։
-Հա ի դեպ, ես գտա նրան։
-Ո՞ւմ։
-Նրան՝ ով իմը չէր, նորից ի՛մն է։
-Իսկ դու ասում էիր, որ սիրում ես ինձ։ Դու խաբել ես ինձ,-նա գոռաց ինձ վրա։
-Դու հիմար ես Հենրի։ Ի՞նչ ես խոսում։
-Այո խաբել ես, ասել, որ սիրում ես, բայց օգտագործել ես, այդպես չէ՞։
-Էլ նման կերպ չարտահայտվես։
-Իսկ ի՞նչ ասեմ։
-Նա իմ հայրն է հիմա՛ր,-բղավեցի ես։
Նա լռեց։
-Ի՞նչ։
-Այո՛, նա իմ հայրն է։ Ի՞նչ է միայն կողակցի՞ն են սիրում, դու ուրիշ սիրո մասին ոչինչ չգիտե՞ս՝ ծնողական, ընկերական։
-Նա քո հա՞յրն է։
-Այո։ Այո՜։
-Իսկ ես կարծում էի թե...
-Ի՞նչ էիր կարծում, որ սիրեկանի նման մե՞կն էր։
-Դե ոչ այդպես, բայց...
-Վե՛րջ տուր հա։ Հիմա ազատիր ճանապարհս, ես ուզում եմ մենակ մնալ։
-Երբ մարդիկ ասում են, որ ուզում են մենակ մնալ, որ նրանց հաճելի է մենակությունը, ստում են!
Նրանք այդ պահին ուզում են ավելի շատ մեկի հետ կիսվել, լաց լինել նրա մոտ, քան մենակ տառապել։ Բոլորն էլ երազում են մեկի մասին, ով կնստի իրենց կողքին, ու կլսի, թե ինչպես է լաց լինելով, շնչակտուր, քիթը քաշելով պատմում ներսի եղածը։ Կլսի ու ուղղակի կլռի, կամ էլ լաց կլինի նրա հետ։
Ավելի հաճելի է երջանկանալ մեկի հետ, քան մենակ մնալ։ Ավելի հաճելի է այդ մեկի հետ նստել ու նայել Լուսնին, խոսել դրա մասին, քան մենակ նայել ու արտասվել։
-Ես քո փիլիսոփայության ժամանակը չունեմ։
-Ո՜չ լսիր։ Ու երբ այդ մարդը դառնում է հարազատ, դու էլի ուզում ես մենակ մնալ, բայց մի տարբերությամբ։ Դու ուզում ես քո մենակության մեջ տեսնել նրան։ Ուզում ես մենակ մնալ, բայց նրա հետ...
-Գնում եմ։
-Սպասի՛ր Մայլ։ Խնդրում եմ լսիր ինձ։ Արի ամեն ինչ նորից սկսենք։ Ես ուզում եմ, որ մենք երկուսս էլ երջանիկ լինենք։ Մեզ էլ է կարելի չէ՞։ Մեզ էլ է թույլատրված սիրել ու սիրվել։
-Այո, բայց մենք երևի իրար համար չենք։
-Ի՞նչ գիտես։ Այդ ինչի՞ց վերցրիր։
-Զգում եմ ուղղակի։
-Իսկ ես զգում եմ, որ իրար համար ենք։
-Գնում եմ Հենրի։
-Ինձ նայիր ու ասա, չե՞ս սիրում ինձ։
-Սիրում եմ, սիրո՛ւմ եմ ապուշ,-գոռալով, ու նրա կրծքավանդակին խբելով ասացի ես։ Նա գրկեց ինձ,-Սիրում եմ հիմար, սիրում եմ։
-Ուրեմն կողքիս մնա։
-Կողքիդ եմ, քեզ հետ եմ Հեն։ Հա դու զզվելիի մեկն ես, հիմար ու պնդաճակատ, իմ փոխարեն ուրիշը կատեր քեզ։ Բռի, կոպիտ, վայրենի, միշտ բողոքում ու գոռում ես։ Դու կարող ես չհիշել մեր հանդիպման օրը, կարող ես մոռանալ ծնունդս, չշնորհավորել մինչև չասեմ, բայց ես քե՛զ եմ սիրում, ինձ ուրիշը պետք չի։
Դու անպարտաճանաչ ես, անպատասխանատու։
-Է՜յ։
-Ու մի՛ ջղայնացիր, որ դեմքիդ ասում եմ թերություններդ։ Միևնույն է ես քեզ հե՛նց այսպիսին եմ սիրում։ Ու երևի ավելի լավ է այսպես անկեղծ սիրելը։ Ինձ պետք չի, որ հիշես ծնունդս ու նվեր գնես։ Հասկանո՞ւմ ես, ինձ համար մեկ են բոլոր գեղեցիկ խոսքերը, մեկ են նվերները, մեկ է ամեն ինչ, եթե կողքիս ես։ Քեզ հետ չոր հաց էլ կկիսեմ, փողոցում կապրեմ, միայն իմանամ, որ ինձ հետ ես։ Մեկ է ամեն ինչ, երբ...երբ ունեմ քեզ։ Վախենում եմ կորցնել, բայց եթե կորցնեմ...Նոր ասացի, որ ամեն ինչ մեկ է...
-Չեմ ուզում, որ մեկ լինի։
-Ես ուղղակի ինձ սփոփելու միջոց եմ գտել։ Ասում եմ մեկ է, ու վերջ։ Սկսում եմ ինձ տրամադրել, որ իսկապես ամեն ինչ մեկ է, կանցնի, որ եթե գնաս, կարողանամ չմեռնել...
-Ապրել հա՞։
-Ո՛չ, չմեռնել...
-Ես էլ եմ դա ասում, չմեռնել նշանակում է ապրել։
-Տարբեր բաներ են։
-Չե՛մ կարծում։
-Առաջին հայացքից թվում է, թե ապրելն ու չմեռնելը նույնն են, բայց ո՛չ, դրանք տարբեր, խի՛ստ տարբեր հասկացողություններ են։ Մարդ կարող է ապրել, բայց ներսից լինել մեռած։ Այսինքն նա մեռնելուց մեկ քայլ հետ է, կամ էլ մեռած...Իսկ չմեռնել նշանակում է ձգտել ապրել։ Անցնել խոչընդոտների միջով, կուլ տալ բոլոր ցավերը, բայց ապրել՝ մեռնելուց մեկ քայլ առաջ լինելով...
-Իսկ ո՞րն է մեռնելուց մեկ քայլ առաջը։
-Դա այն է, երբ հաղթահարում ես ներսիդ մահը։
-Լավ լավ լավ։ Վերջ։ Նման բաներ մի ասա, չի լինի այդպիսի բան։
-Չեմ էլ ուզում պատկերացնել։
-Ես քեզ պես անկեղծ մարդ երբեք չեմ հանդիպել։ Ինչ կա, մարդու դեմքին ես ասում։ Ու ես իսկապես զարմանում եմ, թե ինչպես ես սիրում ինձ պես հրեշին։
-Սիրում եմ հենց այնպիսին, ինչպիսին այդ հրեշն է։ Հրեշավոր ուժեղ սիրով։
-Իմ Մայլի...

***

Գիշեր։ Նստած եմ պատուհանի մոտ ու դուրս եմ նայում։
Զանգ ստացա։ Հենրին է։
-Հե՞ն։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ։
-Երբ լսում եմ ձայնդ շատ լավ եմ։
Ժպտացի։
-Կարոտել եմ քեզ։
-Ես էլ եմ կարոտել։ Ի՞նչ ես անում։
-Պատուհանի մոտ նստած դուրս եմ նայում։
-Վերև նայիր։ Տեսնո՞ւմ ես Լուսինը։
-Ըհն։
-Ես էլ եմ տեսնում։ Հասկանո՞ւմ ես, մենք այնքան մոտ ենք, որ երկուսս էլ տեսնում ենք նույն Լուսինը...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя