Հասա տուն։ Հայրս ու Ֆլորը մոտեցան ու գրկեցին ինձ։
-Որտե՞ղ էիր։
-Քայլում էի պապ։ Եկեղեցի էի գնացել։
-Ինչո՞ւ չէիր զանգել։
-Ուզում էի մենակ մնալ։
-Թրջվել ես։
-Ոչ Ֆլոր, բացարձակ։
-Ինչպե՞ս թե բացարձակ։ Թաց ես, արի պարկիր, հիմա թեյ կտամ։
-Պետք չի։
-Պարկի՜ր։
Նրանք ինձ թեյ տվեցին, ու ես գնացի քնելու։ Իբրև թե քնելու։ Ինչպե՞ս կարող եմ քնել։ Ես խնդրեցի, որ Աստված ինձ մեկին ուղարկի, նա նույն օրը ինձ հայտնեց իմ փոքրիկի մասին, իսկ ես որոշեցի ուղղակի ազատվել նրանից։ Կանգնած եմ պատուհանի մոտ ու դուրս եմ նայում։ "Վերև նայիր, դու տեսնո՞ւմ ես Լուսինը։ Ես էլ եմ տեսնում։ Հասկանո՞ւմ ես մենք այնքան մոտ ենք, որ երկուսս էլ տեսնում ենք նույն Լուսինը..."։ Ձեռքս տարա պարանոցիս, ու բռնեցի մեդալիոնս։ Բացեցի։ Սիդ...իմ ընկեր։ Իմ լավագույն ընկեր։ Նայեցի անկողնուս, ու տեսա այն փափուկ խաղալիքը, որն ինձ Էմման նվիրեց։ Իմ փոքրիկ ու անպաշտպան Էմման նորից առանց մայրիկ կմնա։ Ախր երդվել էի նրան...Գրկեցի խաղալիքը, ծնկի եկա ու սկսեցի խելագարի պես օրորվել։
-Ներիր փոքրիկս։ Ներիր քեզ հետ այսպես վարվելու համար։ Ներիր, որ չդարձար մի մոր երեխա, ով կպահեր ու կփայփայեր քեզ։ Ներիր, որ չեմ ուզում քեզ լույս աշխարհ բերել։ Ներիր քո չհագած հագուստների, ու այդպես էլ չխաղացած խաղալիքների համար։ Ներիր, որ թույլ չեմ տալիս տեսնել Արևն ու Լուսինը...Մեղադրում էի ուրիշ մեկին, բայց ես ինքս էլ չեմ կարող լավ մայր լինել...