Մաս 47

110 10 0
                                    

Մայլին չկա...
Նա անհետացել է ասես երբեք էլ չի եղել։ Բոլորը նրան են փնտրում, բայց նա չկա։ Փնտրում են հուսալով, որ նա լավ է։ Միայն հուսալը քիչ է...Նա կարող է ողջ լինել, բայց մեռած...
Խղճում եմ նրան։ Անկեղծ խղճում եմ, որովհետև հասկանում եմ, թե ինչ դատարկություն է նրա ներսում։
Քորթնին զանգում է Հենրիին, Հենրին Ֆլորին, Ֆլորը նորից Մայլիին, իսկ Մայլին ժամանակավորապես անհասանելի է։
Հենրին արագ հասավ Քորթնիի տուն։
-Քորթնի զանգե՞լ ես նրան։
-Չի պատասխանում Հենրի, ոչ ոքի չի պատասխանում։ Հայրը տեղեկություն չո՞ւնի, թե որտեղ է։
-Ոչ, նա էլ է շատ անհանգիստ։
-Հնարավո՞ր է, որ մոր մոտ է գնացել։
-Զանգել եմ հիվանդանոց, այնտեղ չի էլ եղել։
-Աստված իմ Մայլի՜։
-Ես եմ մեղավոր, ե՛ս։
-Եթե նրան չեն առևանգել, ու նա իր կամքով է գնացել, ուրեմն այո, քո մեղավորությունը կա։ Դու նրա միջից քաշել ու պոկել ես զգացմունք կոչվածը։ Նա ինձ մի անգամ ասած, որ էլ չի կարողանում սիրել, նա սառել է բոլորի հանդեպ։
-Այդ նա՞ է ասել։
-Ըհն։
Սենյակ մտավ Սիդը՝ թաց աչքերով։
-Հենրի՞։
-Հա՞ Սիդ։
-Չգտա՞ք Մայլիին։
-Ոչ։
-Մեղավորը դո՛ւ ես։ Դո՛ւ ամեն ինչ արեցիր, որ նա հիմա նման վիճակում է։ Եթե նրան չէիր սիրում, ինչո՞ւ նման բան արեցիր հը՞ն, ինչո՞ւ։
-Սիդ գնա քո սենյակ,-ասաց Քորթնին։
-Ո՛չ մայրիկ։ Թողեք ասեմ։ Հա ես երեխա եմ, դուք ինձ լակոտի պես եք վերաբերվում, բայց Մայլին էլ էր ինձ միշտ ասում, որ ես խելացի տղա եմ, ու մեծի պես եմ մտածում։ Ու հիմա այս խելացի տղան վստահ գիտի, որ նա Հենրիի պատճառով է գնացել։ Ես կարդացել եմ, թե ինչ էր գրել տետրումս։ Նա իր ներսում կուտակվածն էր գրել։ Ամբողջը...
Նա իր զգացմունքներն էր թղթին տվել, ու հիմա դատարկվել է։ Իմ Մայլին անգամ ի՛նձ չի սիրում։ Նա, որ սիրում էր ամբողջ աշխարհը, հիմա սառել է։ Նա իմ պահապան հրեշտակն էր, ու հիմա իմ հրեշտակի թևերը չկան, հա՛, ուղղակի՛ չկան,-բոլորը լուռ նրան էին լսում, նա ասում էր այնպիսի բաներ, որոնք միայն հասուն մարդը կարող էր ասել, ու այսքան խորը արտահայտել իր միտքը,-Ես փոքր եմ, բայց ես տեսել եմ թե նա ինչպես էր սիրում քեզ։ Ինչպես էր սպասում զանգերիդ, ու ասում էր, որ դու փոխել ես իր կյանքը։ Նա փոխեց մեր բոլորի կյանքը, այն դարձրեց գունեղ, իսկ դու փոխեցիր նրանը, դարձնելով այնպիսի կյանք, որ նա փախչի ու գնա հեռու։ Եթե ես իմացա, որ նա վտանգի առաջ է կանգնած, կամ առավել ևս չկա, խոստանում եմ, որ մայրիկը կհոգա Էմմայի մասին,-այս մեծ պարոնը թափեց իր ներսի կուտակվածն ուղիղ Հենրիի գլխին, ու վազելով վերև գնաց։
-Գնում եմ դուրս։ Փողոցներում կփնտրեմ, հուսամ կհայտնվի,-Հենրին վազելով, ու բեռն ուսերին ծանրացած դուրս եկավ,-Իսկ եթե նա ուրիշ տղամարդու հե՞տ է, ասենք Ջորջի։ Այո ես խանդում եմ նրան, բայց դա ոչ թե անվստահությունից է, այլ նրան ուրիշին տալու վախից։ Ես չեմ կարողանա նրան ուրիշի հետ տեսնել։ Բայց ի՞նչ անվստահություն, և ինչո՞ւ եմ ես վախենում նրան ուրիշին տալուց...նա իմը չէ...

***

Կողքից նայում եմ նրանց բոլորին, ու վստահեցնում Մայլիին, որ նրան սիրողներ կան։ Հայտնվիր Մայլի...

***

Ես Մայլին եմ։ Հիմար ու միամիտ մեկը, ով չի՛ մտածում քայլ անելուց առաջ, չի՛ գիտակցում արարքների սխալն ու չի՛ հասկանում, թե հետո ինչ կարող է լինել։ Տխուր եմ, ու քայլերս ինձ տարան եկեղեցի։ Ես անշնորհակալ մարդ եմ, ու մենք բոլորս ենք անշնորհակալ։ Գալիս ենք եկեղեցի այն ժամանակ, երբ խնդրելու որևէ բան ունենք։ Իսկ Աստված մեզ լուռ լսում է, ու օգնության ձեռք մեկնում։  Եկեղեցին դատարկ է։ Ինչպես հասկացա այս պահին միայն ես խնդրելու բան ունեմ...
Քայլեցի առաջ, ու ծնկի եկա։
-Տեսնո՞ւմ ես ինձ։ Ես էլ մնացածի պես դժվար պահին հիշեցի քեզ։ Ես գիտեմ, որ հավատքս քիչ է քո հանդեպ, գիտեմ, որ մեղավոր եմ քո առաջ միայն այսպիսի պահերին հիշելու համար։ Ներիր։ Բայց ուզում եմ խնդրել։ Ուզում եմ խնդրել քեզ։ Ուզում եմ խնդրել, որ ինձ տաս մեկին, ով իմ մեջ նորից կարթնացնի մարդկային զգացմունքները։ Ով կօգնի ինձ նորից հավատալ, պայքարել, սիրել։ Օգնի՛ր ինձ։
Ինչո՞ւ եմ միշտ ե՛ս նման վիճակում հայտնվում։ Խոսի՛ր,-գոռացի ես,-Ի՞նչ ես ուզում ինձնից։ Ի՞նչ ես ուզում ստանալ։ Ինձ պես հասարակ մահկանացուն, ում դո՛ւ ես ստեղծել, ի՞նչ կարող է տալ քեզ։ Կյա՞նքս։ Ուրեմն վերցրու, վերցրու ու թող հանգչեմ խաղաղությամբ,-վեր կացա, ու քայլեցի դեպի մուտքը։ Առաջս կտրեց քահանան,-Օրհնիր հայր սուրբ։
-Աստված օրհնե աղջիկս։ Թող աղոթքներդ լսելի լինեն։
-Շնորհակալ եմ։
Դուրս եկա եկեղեցուց։
Խնդրո՜ւմ եմ,-ես վերջնական ընկա գետնին,-Խնդրում եմ,-կորցրի գիտակցությունս։
Աչքերս բացեցի հիվանդանոցում։
-Ձեզ լա՞վ եք զգում։
-Այո։
-Վեր մի՛ կացեք, ձեզ հանգիստ է հարկավոր։
-Ես պետք է գնամ։
-Չի թույլատրվում։
-Չեմ ուզում մնալ այստեղ։
-Լավ։ Պարկեք հիմա բժշկին կասեմ կգա, ու ձեզ դուրս կգրի։
-Լավ։
-Երջանիկ չե՞ք։
-Ինչո՞ւ այդքան հանկարծակի։
-Տխուր եք երևում։
-Նայեք ժպտում եմ, տխուր չեմ։
-Մարդիկ կարող են այնքա՜ն երջանիկ թվալ, բայց նրանց ներսի ալիքներից կարող են նավեր խորտակվել...
-Իմ ներսի բոլոր լողացող նավերը վաղուց խորտակվել են...
-Ամեն դեպքում առաջ նայիր։
-Ես հենց դա էլ անում եմ։

***

Դուրս գրվեցի հիվանդանոցից, ու սկսեցի քայլել մութ փողոցով։
Մտքե՜ր...
Դու մեղավոր ես...
Մեղավոր ես այնքան, ինչքան որ սիրել ես։ Մեղավոր այնքան, ինչքան հավատացել ես, այնքան, ինչքան վստահել ես ու նվիրվել։ Մեղավոր ես նրա համար, որ սերը կուրացրել էր աչքերդ, ու չէիր նկատում, որ ամեն անգամ քեզ համբուրելիս, ուրիշի մասին է երազում, ու ուրիշին է պատկերացնում։ Ու ամեն անգամ աչքերիդ նայելիս, նա ուրիշին է տեսել այդ աչքերում։ Դու նրա համար ժամանակի խաղալիք ես եղել Մայլի, տիկնիկ, որի հետ խաղալը միայն սկզբում էր զվարճացնում, հետո հոգնեց, կոտրեց թևերդ ու դեն նետեց։ Դու ապրել ես հիմարի կյանքով, անջատված ուղեղով, ու միակ մեղավորը հենց դո՛ւ ես։ Այո՛, հենց դու։ Դու կարող էիր թույլ չտալ, ու նա չէր խաղա քեզ հետ։ Քե՛զ նայիր, կանգնիր հայելու առաջ ու քե՛զ նայիր։ Դու հիվանդ ես... Անբուժելի...որովհետև հիվանդ ես ներսից։ Հիվանդ է հոգիդ սիրելիս։ Իմ սիրելի, կամ ատելի ԵՍ։
Դու հիվանդ ես մեկով, ով վիրուսի պես վարակեց քեզ, ու հիվանդ, անպաշտպան ընկած թողեց։ Դու հիվանդ ես Մայլի, դու մեղավոր ես ԵՍ...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя