Մաս 20

124 11 0
                                    

Շրջում եմ փողոցում, ու նայում հատակին։ Քամի է...
Կողքիս մի մեքենա կանգնեց։
-Նստի՛ր։
Ես ուշադրություն չդարձրի, որովհետև չգիտեի, թե ով է։
-Նստի՛ր Մայլի։
Ախ այո՜, այդ նա է։ Ինձ այնպես պահեցի, ասես չեմ լսում։ Նա իջավ մեքենայից ու բռնեց ձեռքս։
-Թո՛ղ։
-Քեզ խելոք պահիր, ու նստիր մեքենան։
-Ինչի՞ համար։
-Գնում ենք սուրճ խմելու։
-Իմ ընդմիջումն արդեն ավարտվում է, այնպես որ չեմ կարող։ Ներեցեք։
-Քո ընդմիջման ավարտին դեռ մեկ ժամ կա։ Նստիր։
-Թո՜ղ,-ես գոռում էի, իսկ նա ինձ նստեցրեց մեքենան։
Առանց բառ ասելու սկսեց քշել։ Ես էլ ոչինչ չէի ասում, բայց սիրտս շատ արագ էր բաբախում։ Եվ այո, ես ուրախ էի։
-Սո՞ւրճ, ինչ-որ ուրիշ ըմպելի՞ք, թե՞ ուտելու մի բան։
-Մորաքրոջդ տուն։
-Իջի՛ր մեքենայից,-ես լուռ նստել էի։ Նա ջղայնացած իջավ, ու բացեց դուռը։ Ես հանգիստ, բայց քիթս ցից իջա, ու առաջ գնացի,-Սրա՜ն տեսեք, մինչև չբացես չի իջնի,-ես ժպտացի, բայց նա չտեսավ։ Նստեցինք սրճարանում։ Սուրճ պատվիրեց ու խմորեղեն,-Կե՛ր։
-Չե՛մ ուզում։
-Վեր կաց գնում ենք։
Նա դրամապանակից հաշիվը դրեց սեղանին, վեր կացավ, բռնեց ձեռքս ու սկսեց քաշ տալ։
-Սպասի՜ր,-ես հետ գնացի, վերցրի խմորեղենն ու ուտելով գնացի նրա մոտ։ Հասա, թևս դրեցի նրա ձեռքի մեջ, ոնց բռնել էր,-Գնացինք։
-Խոզ։
-Դու էլ քոնը վերցրու։
-Դո՛ւ վերցրու։
-Մի վարկյան,-մոտեցա սեղանին ու վերցրի մյուս կտոր տորթը,-Գնացի՞նք։
-Ըհն,-ծիծաղելով ասաց նա։
Դուրս եկանք սրճարանից ու սկսեցինք քայլել։ Հասանք մի այգի՝ խիտ ծառերով ու փոքրիկ լողավազանով։
-Արի նստենք,-նստեցինք։
-Կուտե՞ս,-նրա բաժինը իրեն պարզելով ասացի ես։
-Դո՛ւ կեր, չեմ ուզում։
-Ո՜չ, դո՛ւ։
-Հա բայց...
-Բացի՛ր բերանդ,-ես տորթը մոտեցրի նրա բերանին։ Նա կծեց որքան որ հնարավոր է, բայց ես ամբողջ տորթը մցրեցի նրա բերանը։ Սկսեցի ծիծաղել նրա վրա, իրոք զվարճալի էր։
Նա մի կերպ կուլ տվեց։ Բերանն ամբողջովին կրեմ էր։
Ժպտալով նրան եմ նայում։
-Գժվե՞լ ես։
-Վաղուց։
-Ես քեզ կասեմ հիմա։
Նա ընկավ հետևիցս, ես էլ վախից վազեցի ուղիղ լողավազանը, ու ընկա դրա մեջ։ Նա թռավ հետևիցս։ Ջրում վազելը դժվար էր, չկարողացա երկար գնալ։ Նա հետևից գրկեց ինձ։ Ամբողջովին թրջվել էի, շապիկս կպել էր մարմնիս։ Քաշեց թևիցս, ու թեքեց իր կողմ։ Ես քարացած նրան էի նայում, նա էլ ինձ։
-Ինչո՞ւ ես այդպես նայում։
-Ես սիրում եմ քեզ Մայլի...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя