Մաս 24

135 13 0
                                    

Մի տեսակ երջանիկ եմ գիտե՞ք, բայց կան մտքեր, որոնք երբեմն խանգարում են երջանկությանս։ Վախենում եմ կորցնել ամեն ինչ։ Կորցնել այն ամենն ինչ մնացել է ինձ...
Հենրիի հետ քայլելով տուն ենք գնում։ Մեքենան հեռվում կանգնեցրեց։
-Մայլ մի քիչ կպատմե՞ս քեզնից, քո ընտանիքից։
-Հիմա չէ խնդրում եմ։ Մի ուրիշ անգամ։ Մի տեսակ պատրաստ չեմ։
-Լո՞ւրջ է, որ չես կարողանում։
-Դե՜։
-Լավ լավ։
-Իսկ դու կպատմե՞ս։
-Դե ինչ կարող եմ ասել։ Անչափահաս էի, Էմման էլ դեռ երկու տարեկան էր։ Ծնողներիս հետ տեղ էին գնում, ու մեքենան վթարի ենթարկվեց։ Ես այդ օրը ընկերոջս ծնունդին էի հրավիրված։ Զանգ ստացա, ու վազելով հասա հիվանդանոց, ու ինձ հասավ ծնողներիս մահվան լուրը։ Էմման ծանր վիճակում էր։ Մի կերպ փրկեցին։
-Աստված իմ։ Իսկապես ցավում եմ։ Դու ուժեղ ես, եթե կարողացել ես դիմանալ այդ ամենին։
-Դե ես շնորհակալ էի Աստծուց, որ գոնե նա էր ողջ մնացել։ Հետո սկսեցի աշխատել։ Գիշեր-ցերեկ։ Մորաքույրը օգնում էր, բայց ես չէի կարողանում ընդունել, ու դրա համար աշխատում էի, որ բեռ չդառնամ։ Դժվար էր։ Ես ինձ անպետք էի զգում, բայց միևնույն ժամանակ ստիպում էի ինքս ինձ ուժեղ գտնվել, իմ Էմմայի համար։ Նրա հիվանդությունը այդ վթարից հետո սկսվեց։ Մի քանի վիրահատություն է տարել։ Մի խոսքով, կարևորը հիմա լավ ենք։ Ուղղակի ծնողներիս կորուստը սարսափելի մեծ բեռ էր։
-Պատկերացնում եմ։ Միանգամից երկու ծնող...
-Այո։
-Դե լավ արի էլ չխոսենք այս թեմայից։ Կարևորը, որ Էմման լավ է, իսկ դու հաղթահարել ես ամեն ինչ, ու հիմա...
-Քո կողքին եմ։
-Իմ կողքին ես։

***

Հասանք մեր շենքի մոտ։
-Արի վերև բարձրանանք։ Ուզում եմ Ֆլորին ասել մեր մասին։
-Շատ լավ։
Մենք գնացինք վերև, ու թակեցինք դուռը։ Մեզ իրար հետ տեսնելով Ֆլորը շոկի ենթարկվեց։ Ներս գնացինք, բայց ներսում խնդիր էր սպասվում։
-Ջո՞րջ։
-Բարև Մայլի։ Բարև Հենրի։
-Բարև։
-Լա՞վ ես Մայլ։
-Ը՜, այո շնորհակալ եմ։
-Իսկ կարո՞ղ եմ իմանալ, թե այն օրը ինչու սխալ համար տվեցիր։
-Սխա՞լ։
-Այո։ Ես զանգեցի, ու մի տատիկ վերցրեց։ Ասաց, որ կարող եմ իրեն ժամադրել, ու լավ ժամանակ կանցկացնենք,-ես չդիմացա ու սկսեցի ծիծաղել, Հենրին էլ ինձ հետ։ Ֆլորն էլ չդիմացավ,-Ես կատակ չեմ անում։
-Ներիր Ջորջ,-խառնված ասացինք մենք։
-Երևի սխալմամբ եմ ուրիշ համար գրել։ Մի քիչ ցրված էի։
-Մի խոսքով լավ։ Մի գուցե վա՞ղը մի տեղ գնանք։
-Նա վաղն ինձ հետ է ժամադրված։
-Ի՞նչ։ Դու միանգամից մի քանի հոգու հետ ես ժամադրվո՞ւմ։
-Կարգի՛ն խոսիր էյ,-գոռալով ասաց Հենրին, ու ուզում էր մոտենալ նրան, բայց ես բռնեցի։
-Սպասի՛ր Հեն։ Լսիր Ջերջ, ներիր քեզ վատ վիճակի մեջ դնելու համար, բայց ես արդեն զբաղված եմ։
-Հասկանալի է։ Լավ։ Ինչպես հասկացա միասին եք։ Ձեզ երջանկություն եմ մաղթում։ Ես արդեն գնամ,-նա վերցրեց վերարկուն, որ գնա,-Բարի գիշեր բոլորին,-ասաց ու գնաց։
-Ներիր Ջերջ,-ասացի նրա հետևից, բայց նա ոչինչ չասաց։
-Ինչ ասացի՞ք։ Իրար հե՞տ եք։
-Ըհն։
-Ծանոթացիր տիկին Ֆլոր, նա Մայլին է, իմ ընկերուհին։
-Երեխանե՜ր,-Ֆլորը գրկեց մեզ,-Ուրախ եմ ձեզ համար։
-Շնորհակալ ենք։
-Դե անցեք նստեք։
Մենք նստեցինք սուրճ խմելու։ Ես ու Հենրին մի քանի բան պատմեցինք մեր մասին, ու ժամանակը գլորվելով անց կացավ։

***

Արդեն երեկո է։
-Ես գնամ։
-Կճանապարհեմ։
-Լավ սիրելիս։ Բարի գիշեր տիկին Ֆլորա։
-Բարի գիշեր տղաս,-գրկեցին իրար, ու ես ու Հենրին գնացինք միջանցք։
-Վաղը կտեսնվե՞նք։
-Անպայման։
-Բարի գիշեր Հեն։
-Բարի գիշեր,-գրկեցինք իրար ու նա գնաց։
Մտա հյուրասենյակ։
-Ես այնքա՜ն երջանիկ եմ։ Դու հիանալի ընտրություն ես կատարել աղջիկս։
-Գիտեմ Ֆլոր, գիտեմ։
-Ուզում ես քնե՞լ։
-Ոչ։
-Ֆիլմ դիտե՞նք։
-Եթե ուզո՜ւմ ես։
-Ուզում եմ։
-Դե տեղավորվիր,-նստեցինք ու սկսեցինք ֆիլմ դիտել։ Կես ժամ էր անցել, ուզում էի զանգել Հենրիին, որ տեսնեի հասել է թե ոչ, երբ Հենրիից զանգ ստացա,-Հե՞ն։
-Ի՞նչ ես անում։
-Ես ու Ֆլորը ֆիլմ ենք նայում։
-Չե՞ս կարող հետո նայել։
-Ինչո՞ւ։
-Դուրս արի։
-Այս ժամի՞ն։
-Այո։
-Բայց ինչի՞ համար։
-Անակնկալ ունեմ քեզ համար։ Իջի՛ր։
-Գալիս եմ,-անջատեցի հեռախոսս,-Ֆլոր, սիրելիս ներիր, բայց ես գնում եմ։
-Դա արդեն հասկացա, բայց ո՞ւր։
-Ասաց անակնկալ ունի։
-Ֆիլմը կսպասի, անակնկալը՝ ոչ։ Այնպես որ արագ վազիր։
-Գնացի,-գրկեցի Ֆլորին ու վազելով իջա ներքև։ Վազեցի ու ընկա Հենրիի գիրկը։
-Գնա՞նք։
-Ըհն։
-Դե նստիր։

***

Հասանք մի գեղեցիկ վայրի։
-Հիանալի՜ է։
-Բայց սա՛ չէ գլխավոր անակնկալը։
-Իսկ ո՞րն է։
-Արի։
Քայլեցինք, ու տեսա մի մե՜ծ հեռադիտակ։
-Չեմ հավատում,-սառած,-Չեմ հավատո՜ւմ,-երջանիկ ընկա Հենրիի գիրկը։
-Հավատա։ Հիմա պիտի երկնքին նայենք։
-Հիանալի է Հեն, Հիանալի։ Արի,-մոտեցա ու սկսեցի նայել։ Աստղերն այնքա՜ն մեծ էին երևում։ Երկնքի սպիտակավուն շերտը ավելի պարզ էր դարձել, իսկ, երբ հեռադիտակը կանգ առավ Լուսնի վրա, ուղղակի փակեցի աչքերս, ու խորը շունչ քաշեցի։
-Սիրուն է չէ՞։
-Շնորհակալ եմ Հեն։
-Ես եմ շնորհակալ, որ այսօր այսպիսինն եմ, ես լրիվ խելագար եմ դարձել։
-Դա հաճելի է չէ՞։
-Դա հաճելի է։
Ես էլի սկսեցի Լուսնին նայել։
-Հիմա լաց կլինեմ Հենրի։
-Եթե միայն կարողանայի՜ր, դա այնքա՜ն հաճելի կլիներ։
-Երանի կարողանայի...Ես կուզեի նայել ու լաց լինել երջանկությունից, որ նա ինձ այսքա՜ն մոտ է։ Նրան այսքան մոտիկից տեսնելը մի նոր կյանք էր ինձ համար։ Ես սիրում եմ ձեզ Հենրի։
-Մենք էլ քեզ...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя