Ուշ է արդեն։ Մտա տուն, ու տեսա, որ Ֆլորը սեղան է պատրաստում։
-Հյուրերի ես սպասո՞ւմ։
-Ըհն։
-Ո՞վ է։
-Կգա կիմանաս։
-Լավ։
Մոտ մեկ ժամ հետո դռան թակոց լսեցի, բացեցի ու տեսա Ջորջին։
-Է՜յ բարև։
-Բարև։
Նա առաջ եկավ ու գրկեց ինձ։
-Այս ծաղիկները քեզ։
-Անչափ շնորհակալ եմ, բայց կարիք չկար։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ ինչպես ես։
-Տեսնում եմ քեզ, հիանալի։
Ժպտացի։
-Ներս անցիր։
Նա ներս մտավ։ Ես խորը շունչ քաշեցի ու գնացի նրա հետևից։
-Գործերդ ինչպե՞ս ես։
-Շատ լավ, իսկ քո՞նը։
-Նույնպես։
-Ուրախ եմ։***
Դեսից-դենից խոսեցինք։ Եթե անկեղծ, ես անգամ մի փոքր ձանձրանում էի։
-Մայլի մի քիչ պատմիր քեզնից։ Ծնողներդ որտե՞ղ են,-սառած նայեցի նրան, ու ոչինչ չասացի,-Ը՜, իսկ ինչպե՞ս եք ծանոթացել տիկին Ֆլորայի հետ։
-Նա ընկերուհուս թոռնուհին է։
-Հա՜։
Ֆլորը շեղեց թեման։ Ես ինձ պարփակված եմ զգում։ Նեղվում եմ մի տեսակ։ Հեռախոսիս զանգ եկավ՝ Հենրին է։ Անջատեցի զանգը։
-Ո՞վ է։
-Կարևոր չէ։
-Կարող ես պատասխանել։
-Ո՛չ Ջորջ, եթե կարիք լինի կպատասխանեմ, բայց կարևոր չէ։
Հաղորդագրություն եկավ.
"Պատասխանիր զանգիս",-չպատասխանեցի։
-Ես հիմա կգամ,-վեր կացա ու գնացի խոհանոց։ Ջուր լցրեցի ու սկսեցի կում-կում խմել։ Հետո գնացի հյուրասենյակ։ Դուռը թակեցին։
-Ես կբացեմ։
-Ես ինքս,-ասաց Ֆլորն ու վեր կացավ։
-Դու հեքիաթի հերոսուհու ես նման։
-Իրո՞ք,-ծիծաղելով ասացի ես։
-Ըհն։
-Նայեք, թե ով է եկել,-դռնից ներս մտավ Ֆլորը, իսկ նրա հետևից էլ...
Խմորեղենը կանգնեց կոկորդիս, սկսեցի խեղդվել։
-Ի՞նչ եղավ, ջուր տա՞մ,-Ֆլորն արագ ինձ ջուր տվեց,-Հենրի որդիս, անցիր նստիր։
-Իմ այցը կարծես թե հաճելի չէր։
-Ո՜չ, ի՞նչ ես ասում։ Մայլի նա Հենրին է, թոռանս ընկերներից մեկը։
-Հը՞ն։
-Այո։ Մանկուց միասին են մեծացել։
-Հա, ես...,-դեռ սառած նայում եմ նրանց, իսկ Հենրին ինձ է նայում,-Ի՞նչ կխմեք։
-Ալկոհոլային խմիչք, եթե կարելի է։
-Վաղուց չէինք տեսնվել, այնպես որ արժե կենաց խմել։ Չէ՞։
-Իհարկե տիկին Ֆլորա։
-Հիմա կբերեմ։
Ֆլորը գինի բերեց, ու լցրեց բաժակները։
-Վերցրեք,-մեզ պարզեց բաժակները։ Ես վերցրի։
-Մեր կենացը,-աչքերիս նայելով ասաց Հենրին ու մոտեցրեց բաժակը։
Խփեցինք ու խմեցինք։ Ես նայում էի նրան, ու պտտում բաժակը։
-Ջորջ, ընկեր, իսկ դո՞ւ ինչու ես եկել։
-Դե այստեղ կա մեկն ով ինձ դուր է գալիս,-նա ժպտալով նայեց ինձ։
-Հենրին կատաղած նայեց նրան, հետո նույն հայացքով ինձ, ու հետո խմիչքը քաշեց գլուխը։
-Մայլ չե՞ս ցանկանա ինձ հետ ինչ-որ տեղ գալ։
-Ո՛չ, չի՛ ցանկանա,-բարկացած ասաց Հենրին։
-Դուք իմ տեղը մի խոսեք հա՞, մենք ծանոթ չենք ու Դուք իրավունք չունեք իմ փոխարեն որոշումներ կայացնել։ Այո Ջորջ, բայց շատ քիչ կարող եմ մնալ, միայն մեկ ժամ։
-Խնդիր չկա,-ժպիտով ասաց նա,- Շնորհակալ եմ։
-Ե՛ս եմ շնորհակալ հրավերի համար։ Ը՜, ներեցեք բայց ես արդեն պետք է գնամ քնելու, առավոտյան աշխատանքի եմ։
-Դե եթե այդպես է ե՛ս էլ արդեն դուրս գամ։ Եկեք ձեզ բարի գիշեր մաղթեմ։
Նա կանգնեց ու գրկեց Ֆլորին։ Հետո ձեռքով հաջողություն մաղթեց Հենրիին ու կանգնեց իմ առաջ։
-Կզանգեմ քեզ։
-Առանց համարս իմանալո՞ւ։
-Հա իրոք,-ծիծաղելով ասաց նա,-Կտա՞ս։
-Տո՛ւր հեռախոսդ։
Ես վերցրի հեռախոսն ու սկսեցի հավաքել համարը։ Դուք պետք է մարդամեկի դեմքը տեսնեիք։
-Ահա վերցրու։
-Շնորհակալ եմ։ Դե բարի գիշեր գեղեցկուհի,-առաջ եկավ ու գրկեց ինձ։
-Բարի գիշեր Ջորջ։
Նա դուրս եկավ տանից։
-Հենրի քեզ ի՞նչ բերեմ։
-Ոչինչ, ես գնում եմ,-աչքերիս նայելով ասաց նա։
-Ափսո՜ս։
-Բարի գիշեր տիկին Ֆլորա,-նա գրկեց Ֆլորային ու ինձ առանց բարի գիշեր ասելու դուրս եկավ։
-Նա շատ տարօրինակ էր։
-Այո՞։ Ես չզգացի։ Նա միշտ շատ հավասարակշռված է։
-Դե ուրեմն ինձ թվաց։
-Հնարավոր է։ Բոլորը գալիս են ինձ տեսնելու, բացի թոռանիցս։ Նա մոռացել է իմ գոյության մասին,-Ֆլորը նստեց բազմոցին ու սկսեց լաց լինել։ Ես նստեցի նրա կողքին ու գրկեցի։ Հետո բաց թողեցի ու գլուխս հենեցի ուսին։ Նա գրպանից հանեց թաշկինակն ու սկսեց աչքերը մաքրել։
-Ինձ այնքան վատ եմ զգում, որ քո գրպանում միշտ թաշկինակ կա։
-Լավ է, որ գոնե դու կաս, թե չէ ես մենակության մեջ կգժվեի։
-Ֆլո՜ր, իմ թանկագին Ֆլոր։ Իմ սիրելի տատիկ։ Լաց չլինես, ես քեզ հետ եմ։
-Շնորհակալ եմ անուշիկս։
-Գնա քնելու։ Ես արագ ամանները կհավաքեմ ու ես էլ կքնեմ։
-Կսպասեմ միասին կքնենք։
-Ո՛չ, դու գնա քնելու, ես կգամ։
-Լավ,-նա համբուրեց ինձ ու գնաց։
Ես վերջացրի գործերն ու պարկեցի քնելու։