Մաս 13

135 11 0
                                    

Նստեցինք մեքենան ու ճանապարհ ընկանք։
-Կասե՞ս գոնե ուր ենք գնում։
-Գնում ենք ծիծաղելու։
-Ծիծաղելո՞ւ։ Որտե՞ղ։
-Անակնկալ է։
-Չեմ դիմանում։
-Քիչ մնաց։
Հասանք մի փողոց։
-Խնդրում եմ արագ հեռացիր այս փողոցից։
-Համբերիր հիմա դուրս ենք գալիս, բայց ինչո՞ւ։
-Վատ հիշողություններ է արթնացնում։
-Ի՞նչ հիշողություններ։
-Ես այս փողոցում եմ մի տղայի մեքենայի տակ գցել,-դեմքին ժպիտ հայտնվեց,-Ինչո՞ւ ես ժպտում։
-Ուղղակի։
-Իսկ ե՞րբ կհասնենք։
-Մի քիչ համբերի՜ր։ Հիմա հասնում ենք։

***

Քիչ անց հասանք։ Ներս գնացինք, ու ես տեսա լիքը հայելիներ։ Մեզնից բացի ներսում ոչ ոք չկար։
-Հենրի սա հայելիների խանո՞ւթ է։ Իսկապես որ շատ ծիծաղելի է,-ձեռք առնելով ասացի ես։
-Էլ մի խոսիր, քեզ հայելիների մեջ նայիր։
Ես մոտեցա հայելիներից մեկին։
-Ի՜,-ծիծաղելով ասացի ես,-Ես իրականում էլ եմ թզո՞ւկ։
-Այդքան էլ չէ,-նա կանգնեց կողքիս։
-Դու գաճաճ ես,-ձեռք առնելով ասացի ես։
-Այնպես ես խոսում, ասես դու բարձրահասակ ու չքնաղ ես։
-Ես քեզանից բարձրահասակ եմ,-մի ուրիշ հայելու առաջ կանգնելով ասացի ես։
-Վերմիշելից չես տարբերվում։
Սկսեցի խելագար շարժումներ անել։ Իսկապես որ շատ զվարճալի էի։ Ոտքերս երկարել էր, գլուխս դարձել տանձի նման, աչքերս մոտեցել էր իրար, բերանս դարձել մի կետի չափ, իսկ քիթ կարծես թե չկար։ Սարսափելի ծիծաղելի էի։
-Սա ինձ ավելի դուր եկավ,-նորից նրա կողքին կանգնելով ասացի ես։
-Արի մյուս հայելիների մեջ նայենք։
Մենք էլի ու էլի հայելիների առաջ կանգնեցինք։ Մեկում հավասարվում էինք հատակին, մյուսում դառնում ութանման, մեկում էլ այնքան էինք բարակում, որ դառնում էինք մեկ։ Ծիծաղում էինք ինչքան ուժ ունեինք։
Պտտվեցի ու կանգնեցի կենտրոնում դրված մի մեծ շրջանակի առաջ։ Մյուս կողմում Հենրին էր։ Նա ձեռքը դրեց ապակուն։ Մի պահ քարացա, հետո ձեռքս հպեցի նրա ձեռքին։ Դա ամենևին էլ ապակի չէր, ուղղակի շրջանակ էր։ Մեր մատները կամաց խաչվեցին։ Նայում ենք իրար աչքերի մեջ։ Նա ինձ առաջ քաշեց, ես անցա շրջանակի միջով, ու հայտնվեցի նրա դիմաց։ Իրար շատ մոտ ենք։
-Մայլ...ուզո՞ւմ ես, որ քո կյանքում ինչ-որ բան փոխվի։
-Իմ կյանքում կարծես թե արդե՛ն ինչ-որ բան է փոխվում,-խոսում էինք շշուկով, ասես քնած մարդ կար։
Մի քիչ էլ առաջ քաշեց։
-Ի՞նչ։
-Չգիտեմ։
-Չեմ հասկանում ինչ, բայց ես ուզում եմ համբուրել քեզ։
Ես ոչ մի բառ չասացի։ Չասացի, որովհետև ես ինքս ուզում էի համբուրվել նրա հետ։ Նա առաջ եկավ ու մեր շուրթերը համբույրով միացան իրար։ Չգիտեմ դա ճիշտ է, թե սխալ, բայց միակ զգացումը որ ես ունեմ, դա նրա հետ համբուրվելու ցանկությունն է։

***

Տասնյակ հայելիներ...ու դրանցից յուրաքանչյուրում արտացոլված էր մի պատկեր՝ համբուրվող երկու հոգի։ Մեկում գետնին հավասար, մյուսում ինչպես մեկ, մյուսում ութանման, բայց պատկերը մեկն էր՝ համբուրվող երկու հոգի...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя