Մաս 8

148 12 0
                                    

Նախաճաշ եմ պատրաստել, որպեսզի ես ու Ֆլորն ուտենք։
-Մ՜, համեղ բույր է տարածվել խոհանոցում,-խոհանոց մտնելով ասաց Ֆլորը։
-Ձվածեղ եմ պատրաստել, ձեռքիս տակ ինչ համեմունք ընկավ լցրեցի մեջը,-ժպիտով ասացի ես։
-Խոհարարիս տեսեք,-սկսեց ծիծաղել, ես էլ իր հետ։
-Լավ լավ մի փնովիր։ Կփորձես հետո կարծիք կկազմես։
-Լավ, բեր տեսնեմ։
Ես սեղանին դրեցի ձվածեղն ու մենք սկսեցինք ուտել։
-Մայլի՜ սա հիանալի է։
-Ես ասում էի քեզ Տիկին Ֆլորա։
-Դու հիանալի ձեռք ունես։
-Շնորհակալ եմ։ Արագ վերջացնեմ, ու վազեմ աշխատանքի։
-Հա ի դեպ քեզ դուր գալի՞ս է աշխատանքդ։
-Շա՜տ։
-Երեկ ուշ եկար, չհասցրինք խոսել։
-Գիտեմ, եկա, բայց դու արդեն քնել էիր բազմոցին նստած,-ժպիտով։
-Քեզ սպասեցի, բայց քանի որ ուշ եկար, դրա համար քնեցի,-վհատված ասաց նա, իբրև թե արդարանում էր ինձ չսպասելու համար։
-Գիտեմ,-անկեղծ ժպիտով,-Գիտեմ իմ սիրելի Ֆլոր։
-Չկարծես թե չեմ ցանկացել սպասել քեզ։
-Ֆլորա՜, ես հասկանում եմ քեզ, ու հավատում։ Կարիք չկա արդարանալու։
-Լավ լավ հացդ կեր, թե չէ աշխատանքից կուշանաս։
-Ըհն, արդեն դուրս եմ գալիս։
Ես վեր կացա։ Ետևից ընկա նրա գիրկը, համբուրեցի այտն ու վազեցի դուրս։
-Տաքսի՜,-ինձ մոտեցավ մի դեղին տաքսի։ Նստեցի,-Բարև Ձեզ։ Բեվերլի Հիլլս քշեք խնդրում եմ։
-Շատ բարի։
Կես ժամից արդեն տեղում էինք։ Վճարեցի ու իջա մեքենայից։ Մտա տուն ու միանգամից մտա խոհանոց։
-Է՜յ Մայլի,-գիրկս նետվելով ասաց Սիդը։
-Ինչպե՞ս է իմ փոքրիկ տղան։
-Լավ եմ մայրիկ։
Ես մի պահ լռեցի, ժպիտը սառեց դեմքիս։ Հետո նորից ժպտացի։ Անկեղծ ինձ մի պահ մայր զգացի։ Նա էլ է ժպտում։ Նկատեցի, որ դռան մոտ հենված Միսս Քորթնին ուշադիր մեզ է նայում։
-Բարի լույս,-ոտքի կանգնելով։
-Բարև Մայլ։ Ինչպե՞ս ես։ Երեկ ինչպե՞ս տուն հասար։
-Հիանալի։ Եվ լավ եմ, Դո՞ւք։
-Ես էլ եմ լավ։ Տղաս գնա քո սենյակ խաղալու,-Սիդը վազելով վերև բարձրացավ, մենք մնացինք մենակ,-Ամբողջ գիշեր ասածներիդ մասին էի մտածում։
-Ե՞վ։
-Դու բոլոր առումներում ճիշտ ես։ Ես պետք եմ տղայիս, ու պետք է նրա կողքին լինեմ։ Պետք է ուժեղ լինեմ հանուն որդուս։
-Իրականում Դուք դա միշտ եք գիտակցել, ուղղակի սթրեսներն ու վախերը թույլ չեն տվել հասկանալ։ Ու երևի իսկապես Ձեզ մեկն էր պետք, ով դա կասեր Ձեզ։
-Ես վատ մայր եմ նրա համար։
-Այդպես մի ասեք։
-Նա արդեն քեզ է մայրիկ ասում։
-Նա ուղղակի դա ինձ շատ սիրելով ասաց։ Նրա մայրը Դուք եք, և նա Ձեզ է որպես էդպիսին ընդունում, իսկ ես նրա լավ ընկերն եմ։ Ընկերը երբեմն կարող է նույնիսկ մայր դառնալ։ Ու միայն նրա համար, որ նա ինձ մայրիկ ասաց, դա չի նշանակում, որ Դուք վատ մայր եք։
-Ուզում եմ նրան մի տեղ տանել, բայց դեռ չեմ որոշել, թե ուր։
-Կարող եք մանկական սրճարան գնալ։ Ինձ թվում է նրան դուր կգա։
-Այո՞։
-Ըհն։
-Լավ։ Գնամ ասեմ նրան, թող պատրաստվի։
-Շատ լավ, ի՜սկ։
-Ինչ-որ բա՞ն է պատահել։
-Ոչ ուղղակի...ի՞նչ պատրաստեմ այսօր։
-Ինչ անցնում է մտքովդ։ Երեկվա պատրաստածիցդ հետո ես լիովին վստահում եմ քեզ։
-Լավ։
Միսս Քորթնին դուրս եկավ սենյակից, ես մնացի մենակ։
"Ի՞նչ պատրաստեմ, որպեսզի գոհացնեմ նրանց",-մտածեցի ես, ու սկսեցի պահարանից ամաններ հանել, ուտելիքի պատրաստման համար։
-Մայլի՜,-ուրախ ներս վազեց Սիդը։
-Այո՞ սիրելիս։
-Մայրիկն ինձ լավ տեղ է տանում։
-Օ՜ հիանալի է։
-Կգա՞ս մեզ հետ։
-Ո՜չ փոքրիկս, չեմ կարող։ Ես աշխատանքի մեջ եմ։ Թող մնա մի ուրիշ անգամ միասին մի տեղ կգնանք։
-Լավ ընկեր։
Նա վազեց վերև ու սկսեց հագնվել։
Մի քանի րոպե անց նրանք դուրս եկան տանից։ Միանգամից մի քանի բան էի դրել գազօջախին, որպեսզի եփվի, ու մինչ պատրաստ կլինի մտքերով ընկած հասել էի Էմմայի մոտ, ու այո. նաև նրա։
"Տեսնես ի՞նչ է անում Էմման, ինչպե՞ս է իրեն զգում։ Ես պետք է գոնե մի հեռախոսահամար իմանայի, որպեսզի զանգեի ու տեսնեի, թե ինչպես է։
Իսկ նա մտքիցս դուրս չի գալիս։ Ո՞ւր են տեղափոխվել։ Ինչի՞ համար են գնացել։ Աստված իմ ես այնքա՜ն եմ կարոտում նրան։ Այնքա՜ն եմ սիրում։ Ես կորցրել եմ նրան, ու երևի ժամանակն է համակերպվել։ Բայց ես թույլ չեմ տա, որ այն վհուկը խաբի իմ սիրելիին։ Ես կբացեմ նրա աչքերն ու նոր կհեռանամ։

***

Երեկո է արդեն։ Սեղանը պատրաստ է։ Համեղ ուտելիքներ եմ պատրաստել։ Բացվեց դուռն ու ներս վազեց Սիդը։ Երևում էր, որ ուրախ օր է անցկացրել մայրիկի հետ։ Մտավ խոհանոց։
-Մայլի՜,-ուրախ բացականչեց նա։
-Այո՞։
-Ես այնքա՜ն ուրախ եմ։
-Օ՜, և ի՞նչն է քեզ այդքան ուրախացրել։
-Մայրիկի հետ լավ ժամանակ անցկացնելը, և սա...,-նա ինձ պարզեց մի փոքրիկ մեդալիոն։ Ես վերցրի այն, բացեցի ու տեսա շատ փոքրիկ մի նկար, որում ես ու Սիդն էինք,-Սա քոնն է Մայլ, իմ լավագույն ընկերոջինը։
-Սի՜դ,-գրկեցի նրան,-Ավելի լավ չի՞ լինի, եթե այն քեզ մոտ պահես։
-Ես ունեմ դրանից,-նա վերնաշապիկի տակից հանեց իր մեդալիոնը։
-Դու հրաշք ես։
-Թույլ կտաս անցկացնեմ։
-Ըհն։
Նա մոտեցավ ինձ ու կապեց մեդալիոնս։ Մենք գրկեցինք իրար։ Խոհանոց մտավ Միսս Քորթնին։
-Մա՞յլ։
-Լսում եմ Ձեզ։
-Դու այն մարդն ես, ով կարողացավ օգնել իմ տղային մի քանի օրում։ Այն մարդն ես, ով փորձում է փրկել ընտանիքս, ու իմացիր, որ դու այս ընտանիքի մի մասնիկն ես, այս ընտանիքի անդամը։
-Շնորհակալ եմ,-ժպիտը դեմքիս։
-Կարո՞ղ եմ գրկել քեզ։
-Ըհն։
Ես առաջ գնացի դեպի Միսս Քորթնին, ու ամուր գրկեցինք իրար, իսկ Սիդը մոտեցավ մեզ ու գրկեց երկուսիս։
Հաճելի է ունենալ նրա պես ընկեր։ Ու այո, նա իսկապես իմ լավագույն ընկերն է։ Ու կապ չունի տարիքը, կարևորն այն է, ինչ զգում են մարդիկ միմիյանց հանդեպ, իսկ մեր մեջ իսկական ընկերություն է, ամենամաքուր ընկերությունը։
-Քաղցած կլինեք, չէ՞։
-Մի ժամ առաջ պիցցա ենք կերել, բայց քո պատրաստածից չենք հրաժարվի։
-Դե լվացվեք ու գնացեք հյուրասենյակ, իսկ ես ապուրը կլցնեմ։
-Շատ լավ։
-Նրանք գնացին, իսկ ես ապուրները հյուրասենյակ տարա։

***

Նրանք ճաշեցին, իսկ Պարոն Չարլզն այդպես էլ չեկավ։ Ու նորից անտրամադիր գնացին քնելու, իսկ ես աշխատաքս ավարտելուց հետո տուն գնացի։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя